Արմավիրի կենդանաբանական այգի. այստեղ փրկվում են կենդանիները

IMG 4228aՀավանաբար հիշում եք, որ հուլիսին ահազանգ էինք ստացել Արմավիրի մարզից, որտեղ տեղացած կարկուտի հետևանքով տուժել էին մի քանի արագիլ: Վիրավոր արագիլներին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղափոխել էր Արմավիր քաղաքի Արմեն Թադևոսյանի կենդանաբանական այգին:

Թռչունների բարեկեցությունը ստուգելու նպատակով մեր թիմն այց կատարեց քաղաք Արմավիր: Այցը լի էր անակնկալներով: Հատկապես հուզիչ էր հանդիպելու մի մարդուն, ով իր սեփական նյութական միջոցներով նպատակ էր դրել ապաստան տալու տարատեսակ խնդիրների հետ բախված կենդանիներին:

IMG 4272Կենդանաբանական այգին զարմացրեց իր կենսաբանական բազմազանությամբ՝ թե՛ ապաստան գտած կենդանիների, թե՛ հարուստ բուսական աշխարհի առումներով: Առյուծներ, գորշ արջ, ջայլամներ, ուղտ, գիշանգղ... Բոլոր այս կենդանիները փրկվել էին սովամահությունից կամ ծանր առողջական խնդիրներից:

Պարոն Թադևոսյանը նշում է, որ կենդանիների նկատմամբ իր սերը նա ժառանգել է իր ծնողներից: Կիսվելով իր ընտանեկան լուսանկարչկան ալբոմով՝ նա ցույց է տալիս իր մանկական լուսանկարները, որտեղ նա շրջապատված է գայլերով, մացառախոզով, օձերով, ինչպես նաև շատ այնպիսի էկզոտիկ կենդանատեսակներով, որոնց երբեք չէիր պատկերացնի հանդիպել Արմավիրի շրջանում:

Ցավոք, Արմավիրի կենդանաբանական այգին անընդհատ բախվում է ֆինանսական կայունության խնդրին: Այն բացառապես գործում է պարոն Թադևոսյանի անձնական միջոցներով և իր շրջապատի բարի ու կարեկից մարդկանց աջակցության շնորհիվ:

Եթե առիթ ունենաք լինելու Արմավիրում, բաց մի թողեք տեսնելու այս հրաշալի տեղը: Իսկ եթե ուզում եք, որ այն շարունակի գործել, հավատացեք, որ ձեր նույնիսկ ամենափոքր օգնությունը մեծ ներդրում կլինի Արմավիրի կենդանաբանական այգու բարեկեցության համար:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը