Փոքր տատրակը՝ Տարվա թռչուն 2017

tarva trchun 2017

Ավարտվեց «Տարվա թռչուն» ամենամյա հասարակական քվեարկությունը, որի արդյունքում, հավաքելով 863 ձայն, ընտրվեց 2017 թվականը խորհրդանշող թռչնատեսակը՝ Փոքր տատրակը

«Տարվա Թռչուն» 2017 թեկնածու թռչուններն էին` Եվրոպական բվիկը (459 ձայն), Քարակաքավը (317 ձայն), Գերեզմանաարծիվը (563 ձայն), Գյուղական ծիծեռնակը (596 ձայն) և Փոքր տատրակը (863 ձայն): 
Հարցմանը մասնակցեցին 2798 հոգի, ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից:
Փոքր տատրակը վարդագույն – դարչնագույն փետրազգեստով թռչուն է: Կոկորդը դարչնագույն-նարնջագույն է, իսկ վզին ունի սև պտեր: Թևերի միջին հատվածը մոխրագույն – կապույտ է: Մարմնի երկարությունը 25-27 սմ է, թևերի բացվածքը՝ 40 – 45 սմ, քաշը`90-130 գր: Սնվում է սերմերով, կերի մնացորդներով: Բույնը կառուցում է ծառերին կամ շենքերի քիվերի վրա:
Հայաստանում նստակայաց թռչուն է: Քանի որ այս տեսակը մեծ երամներ չի կազմում, հետեևաբար չի կարող մեծ քաղաքների ճարտարապետական շինությունների աղտոտման պատճառ դառնալ։
Տարածված է Աֆրիկայում, Հարավարևմտյան Ասիայում, Արաբիայում, Իրաքում, Հնդկաստանում, Միջին Ասիայում: Երևանում այս տեսակն առաջին անգամ գրանցվել է 1977 թ-ին: 
Որպես սպառնալիք այս տեսակի համար կարող է հանդիսանալ թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսության մեջ:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը շնորհակալություն է հայտնում քվեարկությանը մասնակցելու համար: 

Joomla Templates and Joomla Extensions by JoomVision.Com

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը