Մեծամոր ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա) AM012
Վայր Արմավիրի մարզ
ԿԹՏ չափանիշ A1, B1iv, B2
Էմերալդ ցանց Ընդգրկված չէ
Տարածք 10,296 հա
Բարձրություն 836 - 868 մ

Տարածքի նկարագրություն: Մեծամոր ԿԹՏ-ը ձգվում է Մեծամոր գետի երկայնքով, տարածվում է Արարատյան դաշտով` հասնելով մինչև Թուրքիայի հետ սահմանին: Մեծամոր ԿԹՏ-ը ներառում է ջրային տարածքներ ու ճահճուտներ, գետի առաջացրած ողողադաշտեր, արհեստական լճակներ, դրենաժային և ոռոգող ջրանցքների համակարգեր: Գյուղատնտեսական հանդակները հիմնականում ներկայացված են հացահատիկային կուլտուրաների ցանքերով, բազմաթիվ հողամասերով և այգիներով:

Կենսաբազմազանություն: Մեծամորը կարևվորվում և առանձնանում է նրանով, որ այստեղ բնադրում է միջազգային մակարդակով վտանգված Սպիտակաաչք սուզաբադը (Aythya nyroca), ինչպես նաև տարածքը բնադրավայր է հետևյալ թռչնատեսակների համար, որոնցից որոշների կարգավիճակը դեռևս անորոշ է: Այդ տեսակներից են Փոքր ձկնկուլը (Phalacrocorax pygmeus), Փոքր ջրցուլը (Ixobrychus minutus), Կվակվան (Nycticorax nycticorax), Դեղին տառեղը (Ardeola ralloides), Շիկակարմիր տառեղը (Ardea purpurea), Սպիտակ արագիլը (Ciconia ciconia), Քաջահավը (Plegadis falcinellus), Մոխրագույն բադը (Anas strepera), Կարմրակտուց (Netta rufina) և Կարմրագլուխ սուզաբադերը (Aythya ferina), Մարմարյա մրտիմնը (Marmaronetta angustirostris): Ընդհանուր առմամբ այստեղ կարելի է հանդիպել ավելի քան 200 թռչնատեսակ: ԿԹՏ-ն ձմեռման վայր է Գանգրափետուր (Pelecanus onocrotalus) և Վարդագույն հավալուսնների (Pelecanus crispus), Փոքր (Cygnus columbianus) և Ճչան (Cygnus cygnus) կարապների, Սոնաբադի (Bucephala clangula), Աղավնաբազեի (Falco columbarius), Սովորական (Emberiza citrinella) և Լեռնային (Emberiza cia) դրախտապանների  համար:

Սպառնալիքները: Հիմնական սպառնալիքներն են հանդիսանում անհագստացման գործոնը, գերարածեցումը, ինտենսիվ գյուղատնտեսական գործունեությունը (կենսամիջավայրի դեգրադացիա), գարնանային անօրինական և աշնանային օրինական որսը, տարածքի ենթակառույցների զարգացումը, հրդեհները, ձկնորսությունը, որսագողությունը, չորացնող մելիորացիա:

Բուսական և կենդանական աշխարհը: Բուսական աշխարհը ներկայացված է այս բուսատեսակներով` Թրաշուշան մուգ մանուշակագույն (Gladiolus atroviolaceus), Սոնիճ սրապսակաթերթ (Nigella oxypetala), Խինձ խոշորափուփուլ (Scorzonerapapposa), Պապլոր (Muscari), Աբեղախոտ (Stchys), Հիրիկնրբագեղ (Iris elegantissima), Կանգար Տուրնֆորի (Gundelia tournefortii), որը գրանցված է ՀՀ կարմիր գրքում: Իսկ կենդանատեսակներից հանդիպում են Եվրասիական լուսանը (Lynx lynx), վարազը, Անտառային կատուն (Felis silvestris), Փոքր խլուրդը (Talpa caeca), Ճահճակուղբը (Myocaster coypus):

Տարածքի բնապահպանական կարգավիճակը՝ չի պահպանվում:

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը