Զանգեզուր ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա) AM018
Վայր Սյունիքի մարզ
ԿԹՏ չափանիշ A1, A2, A3, B2, B3
Էմերալդ ցանց  Ընդգրկված չէ
Տարածք 33,331 հա
Բարձրություն 415 - 3,159 մ

Տարածքի նկարագրություն: Զանգեզուր ԿԹՏ-ը սկսվում է Լիճք գյուղից, տարածվում է Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային հատվածով մինչև Բարգուշատի լեռների հետ հատվելը, և Բարգուշատի լեռնաշղթայով շարունակվում է դեպի արևելք: ԿԹՏ-ը, գտնվելով 1400-3300մ բարձրությունների վրա, ընդգրկում է լայնատերև անտառներ, լեռնատափաստան՝ ժայռային գոյացություններով, լեռնային մարգագետիններ: Գյուղատնտեսական հանդակները հիմնականում ներկայացված են ոչ մեծաթիվ այգիներով և հացահատիկային կուլտուրաների ցանքերով:

Կենսաբազմազանություն: Տարածքն առանձնացվել է որպես ԿԹՏ՝ ելնելով այստեղ բնադրող Միջազգային մակարդակով վտանգված Գիշանգղ (Neophron percnopterus), Կովկասյան մայրեհավ (Tetrao mlokosiewiczi), Մարգահավ (Crex crex) և ՀՀ Կարմիր գրքում գրանցված հետևյալ տեսակների պահպանության նպատակով՝ Ուլար (Tetraogallus caspius), Ալպիական ճայ (Phyrrhocorax graculus), Մորուքավոր անգղ (Gypaetus barbatus), Քարարծիվ (Aquila chrysaetos), Սապսան (Falco peregrinus), Կարմրաթև մագլցող (Tichodroma muraria), Կապույտ քարակեռնեխ (Monticola solitarius), Ձյան ճնճղուկ (Montifringilla nivalis), իսկ միգրացիաների ժամանակ հանդիպում են Կայսրարծիվն (Aquila heliaca) ու Ճչան արծիվը (Aquila clanga):

Սպառնալիքները: Հիմնական սպառնալիքներն են հանդիսանում անհագստացման գործոնը, որսագողությունը, անասունների արածեցումը անտառում, անտառահատումը, օգտակար հանածոների արդյունահանումը:

Բուսական և կենդանական աշխարհը: Լեռները ծածկված են Կաղնի արևելյան (Quercus macranthera), Կաղնի վրացական (Quercus iberica), Բոխի արևելյան (Caprinus orientalis) բուսատեսակների անտառներով: Այստեղ հանդիպող ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներից են Բեզոարյան այծը (Capra aegagrus), Հայկական մուֆլոնը (Ovis ammon gmelinii), Առաջավորասիական ընձայռուծը (Panthera pardus saxicolor): Հանդիպում են նաև Սովորական շնագայլը (Canis aureus), Եվրասիական լուսանը (Lynx lynx), Անտառային կատուն (Felis silvestris)

Տարածքի բնապահպանական կարգավիճակը՝ չի պահպանվում:

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը