Փամբակ լեռնաշղթա ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա) AM002
Վայր Լոռու մարզ
ԿԹՏ չափանիշ A1, B2
Էմերալդ ցանց Ընդգրկված չէ
Տարածք 56,675 հա
Բարձրություն 1,551 - 3,008 մ

Տարածքի նկարագրություն: Փամբակի լեռնաշղթան համարվում է հյուսիսային Հայաստանի կենտրոնական հատվածի ամենամեծ լենաշղթաներից մեկը: Այն ձգվում է շուրջ 65 կմ երկարությամբ հյուսիս-արևմուտքից մինչև հարավ-արևելք, բաժանվում է Մարմարիկ գետով երկու մասի: Լեռնաշղթան առանձնանում է իր լանդշաֆտային գոտիներով՝ լեռնատափաստան՝ ժայռային գոյացություններով, լայնատերև անտառներ, որոնք ծածկում են հյուսիսային լանջերը, ենթալպյան գոտի և ալպյան մարգագետիններ:

Կենսաբազմազանություն: Անտառաշերտի վերին հատվածից սկսած, որից վեր տարածվում են ենթալպյան գոտին ու ալպյան մարգագետինները, բնադրում է ողջ Կովկասում անհետացման վտանգի տակ գտնվող և Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Կովկասյան մայրեհավը (Tetrao mlokosiewiczi): Այստեղ ներկայացված են նաև հետևյալ տեսակները՝ Մորուքավոր (Gypaetus barbatus) և Սպիտակագլուխ անգղները (Gyps fulvus), Ցախաքլորաորսը (Accipiter gentilis), Փոքր, Ճչան արծիվները (Aquila pomarina), (Aquila clanga), Քարարծիվը (Aquila chrysaetos), Խայտաբղետ նրբագեղիկը (Prunella ocularis), Կարմրափորիկ կարմրատուտը (Phoenicurus erythrogaster), որի կարգավիճակը դեռևս անորոշ է:

Սպառնալիքները: Հիմնական սպառնալիքներն են հանդիսանում անհագստացման գործոնը, աշնանային արտոնագրված որսը, գերարածեցումը, հացահատիկային կուլտուրաների հունձը, որսագողությունը, անասունների արածեցումը անտառում, անտառահատումը, օգտակար հանածոների արդյունահանումը:

Բուսական և կենդանական աշխարհը: Տարածքի հիմանական կենդանատեսակներն են Գորշ արջը (Ursus arctos), Գորշ գայլը (Canis lupus), Անտառային կատուն (Felis silvestris), Եվրասիական լուսանը (Lynx lynx), Սովորական աղվեսը (Vulpes vulpes):

Տարածքի բնապահպանական կարգավիճակը՝ չի պահպանվում:

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը