2003-2005 թթ. ուսումնասիրությունների արդյունքները

Սև անգղի (Ayegypius monachus) պոպուլյացիայի տարածվածության և կենսամիջավայրի ընտրության ուսումնասիրությունների արդյունքները Հայաստանում (2002–2007)

 

Տարածվածությունը, պոպուլյացիան, միտումները

Սև անգղերի առաջին ուսումնասիրությունները Հայաստանի թռչունների պահպանման միությունը սկսել է 2002 թ-ին՝ գնահատելու Սև անգղի բնադրող զույգերի թվաքանակը Հայաստանում և պարզելու նրանց տեղաբաշխումն ու կենսամիջավայրի ընտրությունը: 20-րդ դարի կեսերին Սև անգղի տարածվածությունը Հայաստանում ընդգրկում էր Տավուշի մարզի հյուսիսային, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի հարավային, Կոտայքի և Արարատի մարզերի կենտրոնական հատվածները [աղ. 1]: Մինչդեռ ՀԹՊՄ ուսումնասիրությունները BirdLife International-ի աջակցությամբ ցույց տվեցին, որ այսօր Սև անգղերը բնադրվում են միայն Խոսրովի արգելոցում, չնայած, սնվում են նաև արգելոցի տարածքից դուրս [աղ. 2]:

map 01 small

Աղ.1. Սև անգղերի բնադրման տարածքները Հայաստանում մինչև 1980-ական թթ.

 

map 02 small

Աղ.2 Սև անգղերի տարածվածությունը Հայաստանում այսօր (2000 – 2008 թթ.)

Մինչև 1960 ական թթ. այս տեսակի թվաքանակը կայուն էր` կազմելով շուրջ 50 զույգ, սակայն կտրուկ նվազեց` 1983 թ-ին կազմելով 18 զույգ, 13 զույգ` 1987-ին, և 12-15 զույգ` 2000 թ-ին, կապված սննդի պակասի և հետապնդման պատճառով: 2002 թ-ին կատարված ուսումնասիրությունների համաձայն երկրի ողջ տարածքում գրացվել են 7-8 բնադրող զույգ, 2003 –ին` 6 բնադրող զույգ և 7 բնադրող զույգ` 2004-ին, որոնք բոլորն էլ տեղակայված էին Խոսրովի արգելոցում: Ինչպես նաև առանձին անհատներ հանդիպել են Հայաստանի լեռնային հատվածներում:

Տավուշում և Վայոց Ձորում Սև անգղի բնադրման մասին վերջին գրանցումները եղել են 1990 թ-ին: Ներկայիս տվյալներով Հայաստանի ծայրային շրջաններում` հյուսիսում և հարավում, գրանցվել են 2-3 տարեկան չբնադրող միայնակ առանձնյակներ: 2004 թ-ին Խոսրովի արգելոցում գրանցվել են բնադրող 7 զույգ: Մինչև այսօր Խոսրովը հանդիսանում է Հայաստանում այն միակ վայրը, որտեղ շարունակում են բնադրվել Սև անգղերը:

graphic 01a

Աղ. 3 Պոպուլյացիայի նվազման գրաֆիկա

 

Սև անգղին սպառնացող վտանգները Հայաստանում

Տեսակի թվաքանակի վրա ուղղակիորեն ազդող հիմնական պատճառներից մեկը հանդիսանում է սննդի պակասը: Այս խնդիրը առաջ եկավ Սովետական միության և նրա գյուղատնտեսական համակարգի փլուզման հետ մեկտեղ, որն էլ հանգեցրեց եղջրավոր անասունների գլխաքանակի նվազմանը: Մյուս գործոններից է մարդու կողմից անհանգստացման գործոնը բնադրման և թխսակալման շրջանում: Առաջին հերթին եղջրավոր անասունների գլխաքանակի նվազումը, երկրորդ հերթին սովետական  միությունից մնացած ավանդույթների`սպանված կենդանիների մնացորդները բնության մեջ գցելը, որը սննդի հիմնական աղբյուր էր լեշակերների համար, ոչ արդիական լինելը և վերջապես եղջրավորների անօրինական որսը, բոլոր այս պատճառները միասին հիմք հանդիսացան Սև անգղերի պոպուլյացիայի 60%-ով նվազմանը 40 տարվա ընթացքում:

Այս ամենին ավելանում է նաև տեղական համայնքներում տարածված սխալ պատկերացումները այս թռչունների վնասակար լինելու մասին: Եվ որպես հետևանք, Սև անգղերը մինչև օրս էլ տուժում են մարդու կողմից անհագստացման, բների քանդման (հովիվներ, դեղաբույսեր հավաքողներ, երեխաներ), որսի (որսագողեր) և ձվերի ու ձագերին բնից վերցնելու (որսագողեր, երեխաներ) պատճառով: Հայաստանի թռչունների պահպանման միությունը գործունեությունը նպատակաուղղված է կանխելու Սև անգղի ոչնչացումը Հայաստանում:


Կենսամիջավայրի ընտրությունը

Սև անգղի բնադրման վայրերը գտնվել են մոզայիկ բաց չորային տարածքներում գիհու նոսրանտառներով, տափաստաններում, անտառապատ ու մարգագետնային տարածքներում` 900-ից 2000 մ բարձրության վրա [Աղ. 4 և 5]: Վերջին տասնամյակում բնադրման համար հարմարավետ կենսամիջավայրերի քանակը կրճատվել է անտառներում գերարածեցման պատճառով: Սնվող թռչուններին կարելի է տեսնել լեռնոտ կիսաանապատային տարածքներում և ալպիական մարգագետիններում` 700- 3500 մ բարձրության վրա:

Սև անգղերը լեշակերներ են և հանդիսանում են բնության սանիտարները: Նրանք չեն կարողանում որս անել: Այն փաստը, որ նրանք սնվում են միայն լեշով, դարձնում է նրանց շատ խոցելի, հատկապես եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին լեշի քանակությունը կտրուկ նվազել է: Ի տարբերություն մյուս անգղերի, Սև անգղը խուսափում է ժայռերի վրա բնադրելուց: Նա բնադրում է ոչ բարձր գիհու ծառերի վրա, որոնք մատչելի են գիշատիչների և հատկապես մարդկանց համար:

P1030225

P1220495

Նկ. 4. և 5. Սև անգղի բնադրման կենսամիջավայրը Խոսրովի արգելոցում

 

Արհեստական կերակրման ծրագիր

Կապված կերի պակասի հետ, որոշվեց նախաձեռնել Սև անգղերի արհեստական կերակրման ծրագիր հատկապես բնադրման շրջանում, ինչ որ կերպ կոնպենսացնելու բնական սննդի սակավությունը: Նախապես գնված լեշը (մշակված մյուս գիշատիչներին' գայլերին, արջերին, լուսաններին վանող նյութերով) բարձրացվում էր համապատասխան լեռան լանջ: Շատ հաճախ արհեստական կերակրումը չէր տալիս ակնկալվող արդյունքները, քանի որ հատկապես արջերը արհամարհելով զանազան նյութերի առկայությունը' «գողանում էին» համեղ պատառը:

23

Նկ. 6 Արհեստական կերակրում

22

Նկ. 7 Արհեստական կերակրում

 

Կրթական ծրագրեր

Նշելու համար այն կարևորությունը, որն ունի Սև անգղի պահպանումը Հայաստանում, կազմակերպվեցին մի շարք հանդիպումներ տեղի հովիվների հետ, որոնք իրենց նախիրները արածեցնում էին Խոսրովի արգելոցի հարևանությամբ, մի շարք այցելություններ եղան տեղական դպրոցներ, քանի որ բների քանդման, ձվերի և ձագերի հավաքման գործում իրենց ընդգրկվածությունն ունեին դպրոցականները: Այս տեղեկությունները տրամադրվեցին նաև Արարատի մարզի Որսորդ միությանը տարածելու այն կարևոր նշանակությունն, որն ունեն անգղերը բնության մեջ և մասնավորապես` Սև անգղը:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը