Տարածքներ

Սպառնալիքները թռչունների համար Հայաստանում բազմաթիվ են և ընդգրկում են աղտոտումը, որսորդության և ձկնորսության աճը, շինարարությունը կամ մարդու կողմից այլ ձևերով բնության անհանգստացումը: Եվ չնայած այս բոլոր գործոնները կարող են բերել թռչունների անկմանը, մի վտանգը առաջնային է՝ կենսամիջավայրի հատվածավորումը կամ կորուստը, որը կարող է հանգեցնել մի շարք տեսակների անհայտացմանը:

Կենսամիջավայրը, մի անգամ կորցնելուց կամ ապրելու համար ոչ պիտանի դարձնելուց հետո, այլևս հնարավոր չէ վերականգնել: Եթե կենսամիջավայրը պաշտպանված է տեսակների բնադրման, չուի կամ ձմեռման համար, այլ սպառնալիքները հնարավոր է զսպել:

Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածքներիծրագիրը BirdLife International-ի բնապահպանական ծրագրերի մի մասն է: Այն նպատակ ունի ճանաչել, հաշվառել և պահպանել տարածքները, որոնք կարևոր են թռչունների պահպանման համար:

Թռչունների կենսամիջավայրը անվտանգ դարձնելու համար BirdLife-ը իրականացնում է նաև Wetlands International-ի կողմից Ջրլող թռչունների միջազգային հաշվեգրումը, որը ջրլող թռչունների հաշվառման միջազգային ծրագիր է: Այն տեղի է ունենում յուրաքանչյուր հունվար ամսին և մաս է Հայաստանի ԿԹՏ-ների հաշվառման ծրագրի: Ռամսարի կոնվենցիայով այն ճանաչում է միջազգային կարևորության խոնավ տարածքները և գնահատական է տալիս ջրլող թռչունների պոպուլյացիայի կարգավիճակին ու փոփոխման միտումներին: Խոնավ տարածքները, լինելով երկրագնդի կենսաբազմազանության տարածքներից ամենահարուստ և ամենավտանգվածներից, ժամանակավոր կանգառներ են չվող ջրլող թռչունների համար:

Հայաստանի 18 ԿԹՏ-ներից 5-ը խոնավ տարածք են:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը