IWC

Ջրլող թռչունների միջազգային հաշվառում (IWC)

 

Ի՞նչ է ջրլող թռչունների միջազգային հաշվառում (IWC) ծրագիրը:

Ջրլող թռչունների միջազգային հաշվառումը իրենից ներկայացնում է ջրային թռչունների համընդհանուր և ամենամյա հաշվառում, որի սկիզբը դրվել է 1967 թվականին Wetlands International միջազգային կազմակերպության կողմից' Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի քանի երկրներում: Ծրագրի նպատակն է տվյալներ հավաքագրել միլիոնավոր ջրային թռչունների մասին ամբողջ աշխարհում:Ջրլող թռչունների միջազգային հաշվառումը անց է կացվում ավելի քան 100 երկրներում յուրաքանչյուր տարի հունվարի կեսերին:

2003 թվականին Ջրլող թռչունների միջազգային հաշվառումը ծրագիրն իրագործելու ուղղությամբ առաջին քայլերն արվեցին նաև Հայաստանում: Սկսած 2003 թ-ից ծրագրի իրականացումն ընթացել է զգալի տատանումներով: Հայաստանում այդ հաշվառման ծրագրում ընդգրկված է երեք առավել կարևոր ջրային տարածքներ' Արմաշի ձկնաբուծական լճերը, Մեծամոր գետի համակարգը և Սևանա լճի ավազանը:

Կովկասյան տարածաշրջանում այս հաշվառումը համակարգում է Wetlands International-ի Ռուսաստանյան ներկայացուցիչը: Հաշվառման արդյունքները Հայաստանում ամեն տարի գրանցվում են Wetlands International-ի տվյալների բազայում:

 

Որո՞նք են ջրլող թռչունները:

Ջրլող թռչունները ստուգաբանվում են որպես «բնապահպանական առումով խոնավ տարածքներից կախում ունեցող թռչնատեսակներ»: Այդ սահմանումը կիրառվում էԽոնավ տարածքների մասին Ռամսարի կոնվենցիայում:

Ջրային թռչունների միջազգային հաշվառման նպատակներից ելնելով' Սուզահավերի, Սուզակների, Հավալուսնների, Ձկնկուլների, Տառեղների, Արագիլների, Քաջահավերի, Ֆլամինգոների, Բադերի, Սագերի ու Կարապների, Կռունկների, Ջրահովվիկների, Փարփարների, Կտցար կաչաղակների, Ոտնացուպիկների, Բզակտուցների, Ավդոտկաների, Ծիծառակտցարների, Քարադրների, Կտցարների, Մորակտցարների, Լողակտցարների, Որորների և Ջրածիծառների ընտանիքներին պատկանող բոլոր թռչունները Wetlands International-ի կողմից համարվում են ջրլողթռչուններ:

 

Ինչո՞ւ հաշվել ջրլող թռչուններին:

Ջրլող թռչունների միջազգային հաշվառման ծրագիրը արդեն երկար ժամանակ է, ինչ օգտագործում է չորս մայրցամաքների մասշտաբով անցկացվող հաշվառումներից ստացվող տվյալները' ջրլող թռչուններին իրենց խոնավ տարածքների արեալներում պահպանելն ամրապնդելու համար վճռական նշանակություն ունեցող տեղեկություններ ապահովելու նպատակով:

Հաշվառման նպատակները հետևյալն են՝

  • Դիտարկել ջրային թռչունների պոպուլյացիաների թվաքանակը;
  • Նկարագրել այդ պոպուլյացիաների քանակի և տարածման փոփոխությունները;
  • Նույնականացնել միջազգային կարևորության խոնավ տարածքները ջրային թռչունների համար՝ տարվա բոլոր եղանակների առումով;
  • Տեղեկատվություն ապահովել ջրային թռչունների պոպուլյացիաների պահպանությանն ու կառավարմանը աջակցելու համար՝ միջազգային կոնվենցիաների, ազգային օրենսդրության և այլ աղբյուրների միջոցով:

 

Ինչո՞ւ է կարևոր Ջրլող թռչունների միջազգային հաշվառումը:

Ջրլող թռչունների միջազգային հաշվառումը հանդիսանում է տեղեկությունների արժեքավոր աղբյուր: Այն վերաբերում է ոչ միայն ջրային թռչունների պոպուլյացիաների չափերի գնահատմանը:

Ջրլող թռչունների մասին ազգային ու տարածաշրջանային տվյալների հավաքագրման, համադրման և ներմուծման ստանդարտացված մեթոդը հեշտացնում է ջրլող թռչունների քանակի և տարածման փոփոխության դիտարկումները, ջրլող թռչնատեսակների ու խոնավ տարածքների մասին թերի գիտելիքների կատարելագործումը, որոշել և դիտարկել այն տեղանքները, որոնք համաձայն Ռամսարի կոնվենցիայի համարվում են Միջազգային կարևորության խոնավ տարածքներ: Հաշվառումը տեղեկություններ է տրամադրում ջրային թռչնատեսակների պահպանման վիճակի մասին և օգնում է բարձրացնել ջրային թռչունների և դրանց ապրելավայրերի կարևորության մասին (տեղական, ազգային և միջազգային մակարդակով) հասարակության իրազեկվածությունը:

Դրա հետ մեկտեղ, Ջրլող թռչունների միջազգային հաշվառման ծրագիրը ի կատար է ածվում շնորհիվ այլ առաջատար պահպանման ծրագրերի շրջանակներում տարվող աշխատանքների, մասնավորապես՝ Միջազգային կարմիր գրքերի, BirdLife International-ի Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածքներ (ԿԹՏ) ծրագրի, ինչպես նաև Ջրլող թռչնատեսակների գործողությունների պլանների զարգացումը:

 

Արդյունքներ

IWC 2014

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը