ԿԹՏ

Հայաստանի ԿԹՏ-ների ցանկ | ԿԹՏ-ների խնամակալների ցանց Հայաստանում

New IBA logoԿարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանու-թյան տարածք

Մարդու գործունեության աճող մակարդակի և հողերի գերօգտագործման հետևանքով կենսամիջավայրերի կորուստը ամենալուրջ վտանգն է կենսաբազմազանությանը Հայաստանում: BirdLife International-ի Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածքների ծրագիրը պատասխանատու է այս մարտահրավերի համար:

Աշխարհի թռչունների երկարաժամկետ գոյատևման համար կարևոր տարածքների ցանցի ճանաչումը և պահպանումը BirdLife-ի ԿԹՏ-ի ծրագրի հիմնաքարն է: Այն սկսվել է 1985-ին Եվրոպայում և տարածվել ամբողջ աշխարհով մեկ: Ծրագիրը այժմ շատ ակտիվ է Աֆրիկայում, Ասիայում, Միջին Արևելքում, Հս. և Հվ. Ամերիկայում: ԿԹՏ-ների թիվը 170 երկրներում հասնում է մոտ 10.000-ի:

Հայաստանում ԿԹՏ-ների ազգային ծրագիրը համակարգվում է Հայաստանի թռչունների պահպանման միության (ՀԹՊՄ) կողմից: Երկար տարիներ տևած դաշտային հետազոտությունների և տվյալների հավաքագրման արդյունքում ՀԹՊՄ առանձնացրել է 18 ԿԹՏ Հայաստանում: Այս տարածքների զգալի մասը պաշտպանված չեն, չնայած նրանք մատնացույց են անում հիմնական կենսաբազմազանության տարածքները, որոնք հաշվի չեն առնված պահպանվող տարածքների առկա համակարգի կողմից:

ԿԹՏ-ների ընտրությունը արդյունավետ միջոց է առանձնացնելու բնապահպանական առաջնահերթությունները և որոշ դեպքերում կազմում են Հայաստանում նոր ճանաչված պահպանվող տարածքների ողնաշարը:

ԿԹՏ-ները նաև նպատակ ունեն իրականացնելու միջազգային կոնվենցիաները, ինչպիսինն է, օրինակ, Ռամսարի կոնվենցիան:

Չնայած, ԿԹՏ-ները սահմանվում են իրենց թռչունների ֆաունայով, նրանք նաև ընդգրկում են կենսաբազմազանության այլ տարրեր: Դրանք մոբիլիզացնում են մարդկանց և ձևավորում բնապահպանության նկատմամբ լայն, ինտեգրված մոտեցման մի մասը, որը կենտրոնացված է տեսակների, կենսամիջավայրերի և մարդկանց վրա:

Սկսած 2005թ-ի աշնան սկզբից ՀԹՊՄ սկիզբ դրեց «ԿԹՏ-ների խնամակալների (կամավորների) ցանց» կամ «Տարածքի հովանավոր խմբեր» ծրագիրը, որը ակտիվ գործում է Հայաստանի ԿԹՏ-ներից մի քանիսում: «ԿԹՏ-ների խնամակալների ցանցի զարգացումը» ռեգիոնալ ծրագիր է, որը հանդես է եկել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայում BirdLife-ի գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ գործունեության արդյունքում: Այն համակարգում է BirdLife International-ի Եվրոպական բաժինը, ֆինանսավորվում է Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցության հիմնադրամի (CEPF) կողմից:

Տարին 4 անգամ լույս է տեսնում ԿԹՏ լրատուն, տպագրվում են մեծ թվով քարոզչական բուկլետներ, որոնք նպատակ ունեն խթանելու թռչունների համար կարևոր տարածքների պահպանման գաղափարի տարածումը Հայաստանում:

 

Նպատակները

BirdLife International-ի ԿԹՏ ծրագրի հիմնական նպատակն է պահպանել բոլոր թռչնատեսակներին և կենսամիջավայրերը, պահպանել ոչ վտանգված տեսակները: Այսպիսով, ԿԹՏ ծրագիրը խոշոր ներդրում է կատարում կենսաբազմազանության համաշխարհային պահպանության մեջ: Ծրագրի հիմնական նպատակներն են՝

• նշել Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածքները (ԿԹՏ) որպես ազգային օրենքի կողմից պաշտպանվող հատուկ պահպանության տարածք,

• հաշվառել ԿԹՏ-ները (թռչունները, կենսամիջավայրերը և վտանգները)՝ ապահովելու խնդիրների վաղաժամ զգուշացումը և բնապահպանական նախաձեռնությունների հետադարձ կապը,

• ժամանակին հայտնաբերել և գործողություններ ձեռնարկել ԿԹՏ-ներում առաջացած խնդիրների նկատմամբ,

• հավաքագրել ԿԹՏ-ների մասին տվյալները և փոխանցել դրանք թռչունների մասին տվյալների համաշխարհային բազա և ազգային օրենսդրություն,

• ինտեգրել ԿԹՏ-ները կենսաբազմազանության քաղաքականությունների մեջ (ինչպիսինն է Ռամսարի կոնվենցիան, Բեռնի կոնվենցիան, «Կենսական բազմազանության մասին» կոնվենցիան և այլն),

• աջակցել ԿԹՏ-ների պահպանմանը լուսաբանման և հանրության իրազեկման միջոցով,

• ներգրավել տեղային համայնքները, բնապահպանական խմբերը, հողօգտագործողներին և հասարակությանը,

• զարգացնել ԿԹՏ-ների խնամակալների ազգային ցանց կամ տարածքին աջակցող խմբեր:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը