Մոխրագույն կռունկ

43Մոխրագույն կռունկը (Grus grus) փոքր տարածվածություն ունեցող թռչնատեսակ է, և պոպուլացիան խիստ նվազելու հետևանքով, այն գրանցվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Միջազգային Կարմիր Գրքում: Նախկինում այն համարվել է արևելյան ենթատեսակ, (Grus grus lilfordi), սակայն բազմաթիվ ուսումնասիրությունների ընթացքում պարզ դարձավ, որ այն պոպուլացիան, որը բնադրում է Հայաստանում, պատկանում է առանձին ենթատեսակի G. grus archibaldi: Տարբերակիչ հատկանիշները ներառում են գլխի հետնամասի կարմիր հատվածի բացակայությունը, աչքերի դեղին գույնը և կտուցի հիմքից դեպի գլխի վերնամաս ձգվող  սև շերտը: Այս նոր ենթատեսակը  տարածված է Հայաստանի հյուսիս-արևելքում, Վրաստանի Ջավախեթի  շրջանում, ինչպես նաև Թուրքիայի Կարս նահանգում: Ներկայուս միակ հայտնի բնադրման վայրը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում՝ Արփի լճի շրջակայքի խոնավ տարածքներում և թաց մարգագետիններում:

 

Դաշտային հետազոտություններ

Հայաստանի թռչունների պահպանության միությունը Մոխրագույն Կռունկի ուսումնասիրությունները սկսել է 2003 թվականին: Մեր աշխատանքները շարունակվեցին ուսումնասիրելու այս թռչնատեսակի բնադրման հաջողությունը և պահպանելու նրա բնադրման տարածքները (հատկապես բացառելով անհանգստացման գործոնը բնադրման շրջանում) Արփի լիճ կարևորագույն թռչնաբանական տարածքի խնամակալի ջանքերի շնորհիվ: Ինչպես նաև այս տարածքում վերջերս ստեղծվել է Արփի լիճ ազգային պարկը, որը մեծ դեր է խաղում Մոխրագույն կռունկի կենսամիջավայրի պահպանման հարցում:

28

46 15

 

Դասակարգում

35

Պալեարկտիկաի կռունկների միջազգային կոնվենցիայի ընթացքում, որը անցկացվել է 2007թ-ին Ռուսաստանի դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, Հայաստանը ներկայացնող Հայաստանի թռչունների պահպանման միության կենսաբան Մամիկոն Ղասաբյանը ներկայացրեց,  թե նախկինում կռունկները Հայաստանում ինչպիսի տարածվածություն ու կազմ ունեին, և առաջարկեց կազմակերպել համատեղ գիտարշավներ Հայաստանում կռունկների տարածվածութունն ուսումնասիրելու համար: Ռուս թռչնաբան Վալենտին Իլեշենկոն ընդունեց առաջարկը և 2008թ գարնանը այցելեց Հայաստան որպեսզի ուսումնասիրի կռունկների ոչ մեծ խումբ, որոնք բնադրում էին Շիրակի տարածքում:

Հիմնվելով նաև ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտական հավաքածուների նմուշների հետազոտության վրա՝ ուսումնասիրությունների ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանում բնադրող Մոխրագույն կռունկները մորֆոլոգիապես տարբերվում են իրենց ենթատեսակից (Grus grus lilfordi), որը ենթադրվում է, որ նախկինում հանդիպել են Հայաստանում:

 

Սպառնալիքները

Մոխրագույն Կռունկների հիմնական սպառնալիքը դա որսագողություն է:  Որսաշրջանը սկսվում է աշնանը (օգոստոսից-փետրվար), և կռունկները կարող են որսագողության հիմնական թիրախ հանդիսանալ, քանզի այս շրջանում կազմելով փոքրիկ խմբեր, պատրաստվում են աշնանային միգրացիային: Ցավոք որսագողությունը անհանգստացնող գործոն է հանդիսանում նաև գարնանը, երբ որսորդները Մեծ մորակտցարի որսի ժամանակ  անհանգստացնում են նոր վերադարձած կռունկներին և խոչընդոտում նրանց բնադրման ընթացքը:

Երկրորդ խանգարող հանգամանք է հանդիսանում գյուղատնտեսական անասունների արածեցումը  կռուկների բնադրման տարածքում: Տարիներ շարունակ ձյան տեղումների սակավությունը հանգեցրել է ողողվող դաշտերում ջրի մակարդակի իջեցմանը է և թաց մարգագետինները, որոնք հանդիսանում են կռունկների բնադրավայր, դարձան էլ են առավել հասանելի եղջրավոր անասունների արածեցման համար, ինչն էլ իր հերթին հանդիսանում է անհագստացնող գործոն թռչունների համար:

Կռունկների համար երրորդ վտանգը դա մարդկային գործոնն է: Մարդու կողմից անհանգստացման գործոնի դեպքում հասուն առանձնյակները կարող են  ժամանակավորապես լքել իրենց ձագերին, որի հետևանքով ձագերը մնում են անպաշտպան այլ գիշատիչների հարձակումներից: Վերջին ժամանակներում նկատվող տեղումների անկայուն քանակը, որը հավանաբար հանդիսանում է կլիմայի փոփոխության արդյունք, կրճատել է կռունկերի հնարավոր բնադրման տարածքները:

 

Բնադրավայրի ընտրություն

18

Հանդիպում են լեռնատափաստանային գոտում մինչև 2200 մ բարձրության վրա եղեգներով և այլ նմանատիպ բուսականությամբ պատված թաց մարգագետիններում: Գերադասում է ցածր բուսականությամբ ջրաճահճային տարածքներ, քանի որ բարձր բուսականությունը կարող է խոչընդոտել տեսանելությունը: Այսպիսի թաց մարգագետինները հաճախակի գտնվում են արոտավայրերի, հացահատիկային ցանքատարածությունների և մարգագետինների հարևանությամբ, որն էլ ինքստինքյան մեծացնում է շփման հավանականությունը մարդկանց և գյուղատնտեսական կենդանիների հետ։

Այս թռչունները սնվում են սերմերով, որդերով, միջատներով և այլ անողնաշարավոր կենդանիներով։ Նրանց համար հարմարավետ բնադրավայր կարող է հանդիսանալ ճահճանման եղեգներով պատված տարածքները, որտեղ առկա են բուսածածկից կազմված մեծ հարթակներ բույն կառուցելու համար։

 

Էկո-կրթություն և իրազեկում

Տեղաբնակների ինֆորմացված լինելը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանում կռունկների գոյատևման համար: Հովիվների, դպրոցականների, որսորդների հետ շփումը մեծ մասամբ իրականացվում է ՀԹՊՄ խնամակալի միջոցով: Նա ապահովում է ոչ միայն բնադրման հիմնական վայրի՝ Ամասիա ԿԹՏ-ի շարունակական մոնիթորինգը, այլև տեղաբնակների հետ երկխոսության միջոցով տալիս է տեղեկություն կռունկների կարևորության մասին:

2010 թ.-ին «Տարվա Թռչուն» կրթական ծրագրի շրջանակներում տարվա խորհրդանշող թռչնատեսակը դարձավ Մոխրագույն կռունկը: Նույն թվականին կազմակերպվեց «Կռունկ խաղաղության թռչուն» խորագրով փառատոնը, որը անցկացվեց Արփի լիճ ԿԹՏ-ում (Շիրակի մարզ): Տոնակատարությունը իր մեջ ներառում էր տեղի դպրոցների աշակերտների գեղարվեստական աշխատանքները, ինչպես նաև մրցույթներ լավագույն բանաստեղծություն, նկար և բեմադրություն անվանակարգերում: Շիրակի մարզի ավելի քան 10 համայնքներ իրենց մասնկացությունն ունեցան փառատոնին, որի արդյունքում ստացան էլ ավելի շատ տեղեկություն կռունկների պահպանման կարևորության վերաբերյալ: Տարվա ընթացքում նմանատիպ միջոցառումները ունեցան շարունակական բնույթ և անցկացվեցին, այն տեղանքների դպրոցականների հետ, որտեղ հանդիպում է այս թռչնատեսակը՝ ամրապնդելով երեխանների մոտ կռունկների կարևորության դերը:

30295 459852639408 6435602 n

30295 459847909408 2502715 n30295 459853689408 4748021 n

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը