Սև անգղ

black vulture

Սև անգղը (Aegypius monachus) ամենամեծ անգղերից մեկն է, որը Հայաստանում այսօր բնադրում է միայն Խոսրովի արգելոցում: Սև անգղը երկար, լայն թևերով, կարճ, բութ կտրված պոչով, լեշակեր թռչուն է: Հասուն թռչունը ունի մուգ շագանակագույն գունավորում, մինչդեռ երիտասարդ թռչունները սև են՝ կապտավուն փետրազուրկ կոկորդով: Մինչ այս տեսակը Միջազգային Կարմիր գրքում գրանցված է որպես «Վտանգված լինելուն մոտ», ապա Հայաստանում այս թռչունների թվաքանակը վերջին տասնամյակում ենթարկվում է կտրուկ նվազման (պոպուլյացիան վերջին 40 տարվա ընթացքում կրճատվել է շուրջ 60%-ով):

Սկսելով 2002 թ-ին՝ Հայաստանի թռչունների պահպանման միությունը նախաձեռնեց հետևողական մի ծրագիր, ուսումնասիրելու Սև անգղի պոպուլյացիան և նրա տարածվածությունը Հայաստանում՝ ապագայում նպաստելով պոպուլյացիայի թվաքանակի ավելացմանը Խոսրովի արգելոցի սահմաններում:

Առաջին անգամ 1960 թ-ից հետո Սև անգղի պոպուլյացիայի նվազումը դադարեց և ավելին՝ մեկ նոր բույն և հետևաբար նոր բնադրող զույգ գտնվեց Խոսրովի արգելոցում: Եվ այս ամենը Հայաստանի թռչունների պահպանման միության նպատակաուղղված գործունեության արդյունքն էր ու միանշանակ մեծ հաջողությունը: Այս ամենը դեռևս սկիզբն էր և 2006 թ-ին Հայաստանի թռչունների պահպանման միությունը ձեռնարկեց Սև անգղի ձագերի թևանշադրման և արբանյակային տվիչների տեղադրման գործընթացը, որը նպատակ ուներ պարզելու, տեղեկանալու և հնարավորինս հետևելու Սև անգղերի հավանական միգրացիոն տեղաշարժերին Արևմտյան և Կենտրոնական Ասիայում:


2003-2005 թթ. ուսումնասիրությունների արդյունքները

Իրականացված բնապահպանական միջոցառումները

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը