Տափաստանային հողմավար բազեի (Falco naumanni) պահպանում

Նկարագրություն

798309 446502722087699 1164387354 oՏափաստանային հողմավար բազեն (Falco naumanni) բազեների ընտանիքի փոքրամարմին, բնադրող չվող, գիշատիչ տեսակ է: Մարմնի չափերը հասնում են 29-32սմ-ի, իսկ թևերի բացվածքը կազմում է 58-72սմ, քաշը արուների մոտ` 90-180գ, էգերինը` 135-210գ:

Բարեկազմ թռչուն է` վառ արտահայտված սեռական դիմորֆիզմով, մագիլները սպիտակ են, փակված թևի ծայրերը հասնում են համարյա պոչի ծայրին, որի կենտրոնական փետուրները փոքր ինչ երկար են մյուսներից: Արուի մեջքը շիկակարմրավուն-դարչնագույն է, ի տարբերություն Սովորական հողմավար բազեի, առանց պտերի, մարմնի ստորին մասում առկա են նոսր խայտեր` թույլ նարնջագույն-վարդագույն ֆոնի վրա: Գլուխը, թևի մեծ ծածկողները և պոչը ունեն կապույտ-մոխրագույն գունավորում: Էգի մարմինը վերևից շիկակարմիր-դարչնագույն է՝ պատված մուգ խայտերով և պտերով, ներքևից մուգ խայտավորված: 


Էկոլոգիական բնութագիրը

Բնապահպանական աշխատանքները Հայաստանում

Գիտահետազոտական աշխատանքները Հայաստանում

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը