Խոսրովի արգելոց ԿԹՏ

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա) AM003
Վայր Արարատի և Կոտայքի մարզ
ԿԹՏ չափանիշ A1, A3, B2
Էմերալդ ցանց Ընդգրկված է
Տարածք 24,422 հա
Բարձրություն 1,102 - 2,966 մ

Տարածքի նկարագրություն: Խոսրով ԿԹՏ-ն ամբողջապես ընդգրկում է «Խոսրովի անտառ» արգելոցը և տեղակայված է Գեղամա լեռների հարավ-արևմտյան դիրքադրության Երանոս, Դահնակ, Իրից լեռների և Խոսրովասար բազուկի լանջերին, 900-2800 մ բարձրության վրա, Ազատ և Վեդի գետերի ջրահավաք ավազանում: ԿԹՏ-ով են հոսում նաև Խոսրով և Մանգյուկ գետերը: Խոսրովն իր մեջ ներառում է գրեթե բոլոր` անապատ, կիսաանապատ, լեռնատափաստան, սաղարթախիտ և խառը անտառներ, լեռնային ենթալպյան ու ալպյան գոտիները:

Կենսաբազմազանություն: Հատկապես հարուստ է արգելոցի թռչնաշխարհը: Այստեղ հանդիպում են առավել քան 180 թռչնատեսակ: Խոսրովը հանդիսանում է Հայաստանում այն միակ և եզակի վայրը, որտեղ բնադրում է Սև անգղը (Aegypius monachus): ԿԹՏ-ի տարածքը բնակավայր և բնադրավայր է ծառայում Միջազգային Կարմիր գրքում գրանցված Գիշանգղի (Neophron pernicopterus), Ներկարարի (Coracias garrulus), Կիսասպիտակավիզ ճանճորսի (Ficedula semitorquata), ինչպես նաև հազվագյուտ հանդիպող Սպիտակագլուխ (Gyps fulvus) և Մորուքավոր անգղների (Gypaetus barbatus), Քարարծիվի (Aquila chrysaetos) և Փոքր արծիվի (Aquila pomarina), Միջերկրածովյան բազեի (Flaco biarmicus) ու Սապսանի (Falco peregrinus), Մեծ լորաճուռակի (Accipiter gentilis), Թավշաոտ բվի (Aegolius funereus), Մարգահավի (Crex crex), Կասպիական ձնահավի (Tetraogallus caspius) և բազմաթիվ ճնճղուկազգիների համար, ինչիսիք են Սևագլուխ դրախտապանը (Emberiza melanocephala), Ձյան ճնճղուկը (Montifringilla nivalis), Սևախայտ քարաթռչնակը (Oenanthe hispanica), Ալպիական նրբագեղիկը (Prunella collaris) և այլն:

Սպառնալիքները: Հիմնական սպառնալիքներն են հանդիսանում անհագստացման գործոնը, հացահատիկային կուլտուրաների հունձը, տարածքում ենթակառույցների զարգացումը, ռեկրեացիոն ճնշումը:

Բուսական և կենդանական աշխարհը: Բուսական և կենդանական աշխարհի բազմազանությունը և նրանց հազվագյուտ լինելը բնորոշ են Խոսրով ԿԹՏ-ի համար: Արգելոցի տարածքի 9000 հա անտառածածկ է: Անտառները հիմնականում կաղնու (Quercus macranthera) և գիհու (Juniperus polycarpos) նոսրանտառներ են, որոնք ուղեկցվում են նաև Սովորական հացենու (Fraxinus excelsior), Սովորական արոսենու (Sorbus aucuparia), թխկենու ծառատեսակներով, որոնց հետ նաև առաջացնում են խառը անտառներ: Այստեղ պահպանվում են վայրի տանձենին, խնձորենին, բալենին, սալորենին: Արգելոցի բուսական աշխարհը ընդգրկում է մոտ 1850 տեսակ ծակավոր բույսեր'այսինքն Հայաստանի բուսաշխարհի կեսից ավելին:

Հարուստ բուսական աշխարհը հիմք է հանդիսանում կենդանական բազմազանության համար: Այստեղ հանդիպում են շուրջ 283 ողնաշարավոր կենդանիներ, որոնցից 50-ը կաթնասուններ են: ՀՀ և Միջազգային Կարմիր գրքում գրանցված տեսակներից այստեղ հանդիպում են Առաջավորասիական հովազը (Panthrea pardus saxicolor), Հայկական մուֆլոնը (Ovis ammon gmelini), Բեզոարյան այծը (Capra aegagrus), Լուսանը (Lynx lynx), Գորշ արջը (Ursus arctos), Սիրիական սխտորագորտը (Pelobates syriacus), Հայկական իժը (Vipera raddei) և Միջերկրածովյան կրիան (Testudo graeca):

Site description. The Khosrov Reserve lies in a central part of southern Armenia. The terrain is rather complicated. The entire area is typically alpine, densely traversed by primary and side-gorges, high plateaus and inter-montane depressions, massive towering mountain ranges, volcanic expanses and isolated mountain peaks. Two alpine rivers, the Azat and Verdi, with tributaries and a small lake (0.3 ha) are within the IBA. The area extends over four landscape zones: desert/semi-desert, mountain steppe, woodland, and alpine and subalpine meadows, though much valuable high-altitude habitat (meadow steppe on plateaus and rocky areas) lies outside the reserve.
Key biodiverstiy. At least 156 species have been recorded and 76 of these have been proved to breed. An outstanding site for raptors, with at least 21 species breeding and three possibly breeding, including Aquila chrysaetos, A. pomarina, Circaetus gallicus, Accipiter brevipes and, uniquely in Armenia, a small relict population of Aegolius funereus. A colony of Apus melba in Azat Gorge numbers some 2,000 birds. Among other breeding birds are Dendrocopos medius, Oenanthe hispanica, Monticola saxatilis, M. solitarius and Bucanetes githagineus.

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը