Արմաշ ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա) AM004
Վայր Արարատի մարզ
ԿԹՏ չափանիշ A1, A4i, B1i, B2
Էմերալդ ցանց Ընդգրկված չէ
Տարածք 4,639 հա
Բարձրություն 781 - 794 մ

Տարածքի նկարագրություն: Արմաշ ԿԹՏ-ն գտնվում է Արարատի մարզում, տեղակայված է Արարատ լեռան ստորոտում, անմիջապես Իրանի, Թուրքիայի և Նախիջևանի սահմանին կից Հայաստանի անջրդի հարավ-արևմտյան հատվածում: ԿԹՏ-ի տարածքը իր մեջ ներառում է 29 լիճ, որոնք ունեն 11-95 հեկտար մակերես: Տեղանքը գտնվում է կիսանապատային գոտում և բնորոշվում է իր աղակալած հողերով, միաժամանակ առանձանալով իր բնական ճահճուտներով, ջրանցքներով և տաք արտեզյան աղբյուրներով: Արմաշի լճերը Կովկասում թռչնաբանական բաղմազանությամբ առանձնացող ամենահարուստ տեղանքներից մեկն է: Առատ բուսականությունը, տարածվելով մերձափնյա հատվածներով և կազմելով առանձին կղզյակներ, ծածկում է ջրային մակերեսի 30-50%-ը՝ անփոխարինելի ապաստարան և բնակատեղի հանդիսանալով բազում ջրաճահճային թռչունների համար: Այս տարածքում գրանցվել է ավելի քան 200 թռչնատեսակ:

Կենսաբազմազանություն: ԿԹՏ-ն առավել հատկանշական է ասյտեղ բնադրող Միջազգային և Հայաստանի Կարմիր գրքերում գրանցված հետևյալ թռչնատեսակների համար՝ Գանգրափետուր հավալուսն (Pelecanus crispus), Փոքր ձկնկուլ (Phalacrocorax pygmaeus), Տարգալակտուց (Platalea leucorodia), Մարմարյա մրտիմն (Marmaronetta angustirostris), Կարմրակտուց (Netta rufina) և Սպիտակաաչք (Aythya nyroca) սուզաբադեր, Սպիտակագլուխ բադ (Oxyura leucocephala), Մոխրագույն (Anas strepera) և Լայնակտուց բադ (Anas clypeata), Ոտնացուպիկ (Himantopus himantopus), Բզակտուց (Recurvirostra avosetta), Հաստակտուց քարադր (Charadrius leschenaultii), Տափաստանային ծիծեռակտցար (Glareola nordmanni), Ներկարար (Coracias garrulus), Կանաչ մեղվակեր (Merops persicus):

Սպառնալիքները: Հիմնական սպառնալիքներն են հանդիսանում անհագստացման գործոնը, որսագողությունը, հրդեհները, գարնանային անօրինական և աշնանային օրինական որսը, ձկնորսությունը, չորացնող մելորացիա:

Բուսական և կենդանական աշխարհը: Բուսականությունը հիմնականում ներկայացված է հոլոֆիտ բուսատեսակներով, որոնց մեջ գերակշռում են Թելուկը (Chenopodium), Ուղտափուշ սովորականը (Alhagi pseudoalhagi), Օշանը (Salsola), Կոտեմը (Lepidium), Զուգատերև սովորականը (Zygophyllum fabago), ճահճուտներն ու խոնավ տարածքները, ինչպես նաև մերձափնյա հատվածները ծածկված են եղեգների և այլ բուսատոսակների համադրությամբ, որոնց մեջ գերակշռում են Կեռոնը (Typha), Բոշխը (Carex) և հազվադեպ հանդիպում է Կարմրանը (Tamarix): Կենդանատեսակներից հանդիպում են Սովորական աղվեսը (Vulpes vulpes), Սովորական շնագայլը (Canis aureus), Եղեգնակատու (Felis chaus), Ճահճակուղբը (Myocaster coypus), և շատ հազվադեպ՝ Ջրասամույր (Lutra lutra):

Տարածքի բնապահպանական կարգավիճակը՝ չի պահպանվում:

 

Site description. The Khosrov Reserve lies in a central part of southern Armenia. The terrain is rather complicated. The entire area is typically alpine, densely traversed by primary and side-gorges, high plateaus and inter-montane depressions, massive towering mountain ranges, volcanic expanses and isolated mountain peaks. Two alpine rivers, the Azat and Verdi, with tributaries and a small lake (0.3 ha) are within the IBA. The area extends over four landscape zones: desert/semi-desert, mountain steppe, woodland, and alpine and subalpine meadows, though much valuable high-altitude habitat (meadow steppe on plateaus and rocky areas) lies outside the reserve.

Key biodiverstiy. At least 156 species have been recorded and 76 of these have been proved to breed. An outstanding site for raptors, with at least 21 species breeding and three possibly breeding, including Aquila chrysaetos, A. pomarina, Circaetus gallicus, Accipiter brevipes and, uniquely in Armenia, a small relict population of Aegolius funereus. A colony of Apus melba in Azat Gorge numbers some 2,000 birds. Among other breeding birds are Dendrocopos medius, Oenanthe hispanica, Monticola saxatilis, M. solitarius and Bucanetes githagineus.

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը