Սևան լիճ ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա)
AM005
Վայր Գեղարքունիքի մարզ
ԿԹՏ չափանիշ A1, A4i, B1i
Էմերալդ ցանց Ընդգրկված է
Տարածք 154,627 հա
Բարձրություն 1,875 - 2,419 մ

Տարածքի նկարագրություն: Սևան ԿԹՏ-ն տեղակայված է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում՝ Գեղարքունիքի մարզում, և ընգրկում է «Սևան» ազգային պարկը: Շրջապատված է Գեղամա, Վարդենիսի, Սևանի, Փամբակի և Արեգունու լեռնաշղթաներով: Սևանա լիճը աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է՝ խմելու ջրի աննման պաշարատեղ է Հայաստանի և ամբողջ Անդրկովկասի համար: Այն խոշորագույն քաղցրահամ բարձրադիր լիճն է Կովկասում (ջրի մակերեսը՝ 125,300 հա, ցամաքը՝ 24,800 հա): Սևանա լիճ է թափվում ընդհանուր 28 գետ և գետակ, և դուրս է գալիս միայն մեկը՝ Հրազդանը: Տեղանքին բնորոշ լանդշաֆտներն են լեռնատափաստանը, խոնավ մարգագետինները, անտառները, ոչ մեծաթիվ ժայռային զանգվածները: Գյուղատնտեսական հանդակները հիմնականում ներկայացված են հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններով և արոտավայրերով: Լիճը ունի միջազգային կարևորության ջրատարածքի կարգավիճակ համաձայն Ռամսարի կոնվենցիայի չափանիշների:

Կենսաբազմազանություն: Սևանա լիճը իր շրջակա խոնավ տարածքներով կարևորագույն հանգրվան է բազմաթիվ ջրային և ջրաճահճային թռչնատեսակների համար գարնանային և աշնանային չուերի ժամանակ, ինչպես նաև ձմեռման վայր (մինչև լճի սառցակալումը) բազմաթիվ կարապների՝ Ճչան (Cygnus cygnus) և Թշշան (Cygnus olor), Մեծ ձկնկուլների (Phalacrocorax carbo) և այլ տեսակների համար: 20-րդ դարի սկզբից այս տարածքում գրանցվել է 267 թռչնատեսակ, որոնցից հատկանշական են Ծվվան սագը (Anser erythopus), Սևավիզ սուզակը (Podiceps nigricollis), Սպիատակագլուխ բադը (Oxyura leucocephala), Կրկնակտցարը (Gallinago media), Խայտաբադը (Tadorna tadorna), Սպիտակաաչք սուզաբադը (Aythya nyroca), Կարմիր բադը (Tadorna ferruginea): Այստեղ է գտնվում Հայկական որորների (Larus armenicus) մեծաթիվ գաղութներից մեկը (5000): Այս տարածքում են բնադրում Ջրածիվը (Pandion haliaetus), Տափաստանային ճուռակը (Buteo rufinus), Գիշանգղը (Neophron percnopterus), Քաջահավը (Plegadis falcinellus), Դեղին տառեղը (Ardeola ralloides), Կվակվան (Nycticorax nycticorax), Սպիտակ փոքր տառեղը (Egretta garzetta):

Սպառնալիքները: ԿԹՏ տարածքում հիմնական սպառնալիքներն են հանդիսանում՝ անհանգստացման գործոնը, աշնանային արտոնագրված որսը, գերարծեցումը, որսագողությունը, ինտենսիվ գյուղատնտեսական գործունեությունը (պարարտանյութեր, ապրելատեղերի դեգրադացիա և այլն), անասունների արածեցումը անտառում, անտառահատումը, տարածքի ենթակառույցների զարգացումը, ձկնորսությունը, ռեկրեացիոն ճնշումը, չորացնող մելորացիան:

Բուսական և կենդանական աշխարհը: Սևանա լիճը շրջապատող լեռների և դրանց լանջերի տարբեր դիրքադրությունների, ռելիեֆային առանձնահատկությունների Սևանի ավազանի բուսականությունն ունի վառ արտահայտված մոզայիկ բնույթ: Արևելյան կաղնին (Quercus macranthera) հանդիսանում է մնացորդային կաղնուտների միակ ներկայացուցիչը, իսկ չորասեր թփերն ու տափաստանային խոտաբույսերն գիհու՝ Գիհի բազմապտուղ (Juniperus polycarpos), Գիհի երկարավուն (Juniperus bolonga), մասնակցությամբ կազմում են գիհու նոսրանտառները: Այստեղ տարածված էնդեմիկ բուսատեսակներից են՝ Ոզնաթուփ Գաբրիելյանի (Acantholimon gabrieljanii), Արոսենի Հայաստանյան (Sorbus hajastana), Կուժկոտրուկ Վոլգայի (Adonis wolgensis), Խռնդատ Հայաստանի (Verbascum hajastanicum): Սևանի էնդեմիկ ձկնատեսակներից են Սևանի կողակը (Varicorhinus capoeta sevangi), Սևանի բեղլուն (Barbus goktschaicus), Սևանի իշխանը (Salmo ischchan), երկկենցաղներից տարածված են՝ Լճագորտը (Rana ridibunda), Փոքրասիական գորտը (Rana macrocnemis), Կանաչ դոդոշը (Bufo viridis), Շելկովնիկի ծառագորտը (Hyla arborea shelkownikowi), 16 տեսակի սողուններից հանդիպում են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Խայտաբղետ մողեսիկը (Eremias arguta transcaucasica) և Փոքրասիական մողեսը (Lacerta parva), և 44 տեսակի հանդիպող կաթնասուններից 6-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում' Հնդկական մացառախոզը (Hystrix indica), Ջրասամույրը (Lutra lutra), Գորշ արջ (Ursus arctos), Խայտակզաքիսը (Vormela peregusna), Անտառային կատուն (Felis silvestris), Բեզոարյան այծը (Capra aegagrus):

Տարածքի բնապահպանական կարգավիճակը: Ազգային. Սևանա լիճ ԿԹՏ-ն ամբողջովին ընդգրկում է «Սևան» ազգային պարկի տարածքը (հիմնադրվել է 1978թ.):

Միջազգային. Սևանա լիճը Ռամսարի կոնվենցիայի չափանիշներով հանդիսանում է միջազգային կարևորության ջրային տարածք:

Site description. The Khosrov Reserve lies in a central part of southern Armenia. The terrain is rather complicated. The entire area is typically alpine, densely traversed by primary and side-gorges, high plateaus and inter-montane depressions, massive towering mountain ranges, volcanic expanses and isolated mountain peaks. Two alpine rivers, the Azat and Verdi, with tributaries and a small lake (0.3 ha) are within the IBA. The area extends over four landscape zones: desert/semi-desert, mountain steppe, woodland, and alpine and subalpine meadows, though much valuable high-altitude habitat (meadow steppe on plateaus and rocky areas) lies outside the reserve.
Key biodiverstiy. At least 156 species have been recorded and 76 of these have been proved to breed. An outstanding site for raptors, with at least 21 species breeding and three possibly breeding, including Aquila chrysaetos, A. pomarina, Circaetus gallicus, Accipiter brevipes and, uniquely in Armenia, a small relict population of Aegolius funereus. A colony of Apus melba in Azat Gorge numbers some 2,000 birds. Among other breeding birds are Dendrocopos medius, Oenanthe hispanica, Monticola saxatilis, M. solitarius and Bucanetes githagineus.

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը