Ամասիա ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա) AM006
Վայր Շիրակի մարզ
ԿԹՏ չափանիշ A1, A4i, B1i, B1iv, B2
Էմերալդ ցանց Ընդգրկված չէ
Տարածք 7,802 հա
Բարձրություն 1,973 - 2,161 մ  

Տարածքի նկարագրություն: Գտնվելով Հայաստանի հյուսիս-արևմտքում՝ Ամասիան տարածվում է Արփի լճից դեպի արևելք մինչև Զույգաղբյուր գյուղը: ԿԹՏ-ն գտնվում է Աշոցքի սարահարթում՝ 2000-2600 մ բարձրության վրա, ընդգրկելով հետևյալ լանդշաֆտները՝ լեռնատափաստան, լեռնային մարգագետիններ և ջրաճահճային տարածքներ ու ճահճուտներ:

Կենսաբազմազանություն: ԿԹՏ-ն առանձնանում է ասյտեղ հանդիպող և բնադրող թռչունների հազվադեպությամբ: Այստեղ բնադրում են միջազգային մակարդակով վտանգված Մարգահավը (Crex crex) և Տափաստանային մկնաճուռակը (Circus macrourus): ԿԹՏ-ն համարվում է այն եզակի տարածքը, որտեղ դեռևս շարունակում է բնադրվել հազվագյուտ հանդիպող Մոխրագույն կռունկը (Grus grus): Այս տարածքը բնադրման վայր է հանդիսանում նաև Ժայռային փոքր սիտեղի (Sitta neumayer), Ձյան ճնճղուկի (Montifringilla nivalis), Կովկասյան գեղգեղիկի (Phylloscopus sindianus) համար: Իսկ Մեծ մորակտցարի (Gallinago media), Սպիտակաճակատ սագի (Anser albifrons), Թավշաոտ ճուռակի (Buteo lagopus), Ճնճղուկ ավազակտցարի (Calidris minuta), Վարսակտցարի (Lymnocryptes minimus), Ծխագույն կտցարի (Tringa nebularia) համար, հանդիսանում է այն կենսույթը, որտեղ հանգրվանում են այս թռչնատեսակները միգրացիաների ընթացքում:

Սպառնալիքները: Հիմնական սպառնալիքներն են հանդիսանում անհանգստացման գործոնը, գերարածեցումը, հացահատիկային կուլտուրաների հունձը, որսագողությունը, ինտենսիվ գյուղատնտեսական գործունեությունը (կենսամիջավայրի դեգրադացիա), գարնանային անօրինական և աշնանային օրինական որսը, հրդեհները:

Բուսական և կենդանական աշխարհը: Տարածքն առավել գրավիչ է բազմաթիվ բույսերի՝ Հիրիկ Կովկասյան (Iris Caucasica), Թրաշուշան Կոչիի (Gladiolus kotschyanus), Անմոռուկ ալպիական (Myosotis alpestris), կակաչի և շուշանի առատության շնորհիվ: Այստեղ հանդիպում են Վայրի կատուն (Felis sylvestris), Սովորական շնագայլը (Canis aureus), Սովորական գայլը (Canis lupus), Ջրային դաշտամուկը (Arvicola terrestris), Աքիսը (Mustela nivalis), ինչպես նաև Ջրասամույրը (Lutra lutra):

Տարածքի բնապահպանական կարգավիճակը՝ չի պահպանվում:

Site description. The Khosrov Reserve lies in a central part of southern Armenia. The terrain is rather complicated. The entire area is typically alpine, densely traversed by primary and side-gorges, high plateaus and inter-montane depressions, massive towering mountain ranges, volcanic expanses and isolated mountain peaks. Two alpine rivers, the Azat and Verdi, with tributaries and a small lake (0.3 ha) are within the IBA. The area extends over four landscape zones: desert/semi-desert, mountain steppe, woodland, and alpine and subalpine meadows, though much valuable high-altitude habitat (meadow steppe on plateaus and rocky areas) lies outside the reserve.
Key biodiverstiy. At least 156 species have been recorded and 76 of these have been proved to breed. An outstanding site for raptors, with at least 21 species breeding and three possibly breeding, including Aquila chrysaetos, A. pomarina, Circaetus gallicus, Accipiter brevipes and, uniquely in Armenia, a small relict population of Aegolius funereus. A colony of Apus melba in Azat Gorge numbers some 2,000 birds. Among other breeding birds are Dendrocopos medius, Oenanthe hispanica, Monticola saxatilis, M. solitarius and Bucanetes githagineus.

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը