Դսեղ ԿԹՏ

 

ԿԹՏ ծածկագիր (BirdLife տվյալների բազա) AM008
Վայր Լոռու մարզ
ԿԹՏ չափանիշ A1, A2, B2
Էմերալդ ցանց Ընդգրկված է
Տարածք 18.508 հա
Բարձրություն 916 - 2,849 մ

Տարածքի նկարագրություն: Դսեղը Լոռու մարզի այն լեռնային հատվածներից է, ուր սուր արտահայտված են մակերևույթային հակադրությունները՝ խորը կրիճերն և բարձր գագաթները: Դսեղ ԿԹՏ-ն ծավալվում է Դեբեդ գետից հարավ՝ ընդգրկելով Փամբակ և Մարց գետերի միջև ընկած հատվածը՝ տարածվելով Հալաբ լեռնաշղթայի ստորոտները: ԿԹՏ-ի ամենաբարձր կետը հանդիսանում է Բովաքար (Հալաբ) լեռը 3016 մ, ամենացածրը՝ Մարց գետի գետաբերանն է ծ. մ. 829 մ: ԿԹՏ-ի տարածքում ուղղաձիգ գոտիականությամբ հերթագայում են հետևյալ լանդշաֆտային հարուստ գոտիները՝ լեռնատափաստան՝ արտահայտված ժայռային զանգվածներով, սաղարթախիտ անտառներ, մերձալպյան և ալպյան մարգագետիններ:

Կենսաբազմազանություն: Տեղանքում հանդիպում են ավելի քան 150 թռչնատեսակ: Դսեղ ԿԹՏ-ն առանձնանում է այստեղ բնադրող գիշատիչ թռչունների բազմազանությամբ՝ Մորուքավոր և Սպիտակագլուխ անգղներ (Gypaetus barbatus), (Gyps fulvus), Գիշանգղ (Neophron percnopterus), Փոքր արծիվ (Aquila pomarina), Տափաստանային ճուռակ (Buteo rufinus), Տյուվիկ (Accipiter brevipes), Կրետակեր (Pernis apivorus), ինչպես նաև միջազգային մակարդակով վտանգված Սապսանը (Falco peregrinus), Ներկարարը (Coracias garullus), Կիսասպիտակավիզ ճանճորսը (Ficedula semitorquata), Մարգահավը (Crex crex), Կասպիական ձնահավը (Tetraogallus caspius) ու Կովկասյան մայրեհավը (Tetrao mlokosiewiczi), որն ապրում է անտառի վերին եզրամասում՝ մրտավարդի մացառուտներում և հանդիսանում է տեղանքը բնորոշող թռչունը:

Սպառնալիքները: Հիմնական սպառնալիքներն են հանդիսանում անհագստացման գործոնը, գերարածեցումը, հացահատիկային կուլտուրաների հունձը, ինտենսիվ գյուղատնտեսական գործունեությունը (կենսամիջավայրի դեգրադացիա), անտառում անասունների արածեցումը, անտառահատումը, օգտակար հանածոների արդյունահանումը:

Բուսական և կենդանական աշխարհը: ԿԹՏ տարածքում հիմնական գերակշռողը հանդիսանում են հաճարենու անտառները (Fagus orientalis), սակայն այստեղ վայրի ձևով հանդիպում են նաև Թզենին (Ficus carica): Տարածքն առանձանանում է ենթալպյան գոտում աճող հազվագյուտ և ՀՀ Կարմիր գրքում գրանցված Մրտավարդի (Rhododendron caucasicum) մացառներով:

Կենդանական աշխարհը ներկայացված է հետևյալ տեսակներով՝ Գորշ արջ (Ursus arctos), Անտառային կատու (Felis silvestris), Եվրասիական լուսան (Lynx lynx), Սովորական աղվես (Vulpes vulpes), Կովկասյան սկյուռ (Sciurus anomalus):

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը