IWC

  • IWC 2016. հաշվառումն ավարտված է

    IWC50 Logo Blue rgb 1000px2016 թվականի հունվար ամսին Հայաստանի թռչունների պահպանման միությունը նշեց Ջրլող թռչունների միջազգային հաշվառման 50-րդ հոբելյանը: Արդեն 14 տարի է, ինչ մենք իրականացնում ենք Ջրլող թռչունների ազգային հաշվառումը Հայաստանում:

    Առաջին անգամ Ջրլող թռչունների միջազգային հաշվառումը իրականացվել է 1967 թվականի հունվար ամսին, որը համակարգվել է Wetlands International-ի կողմից: Այն տեղեկատվության յուրահատուկ աղբյուր է, որն օգնում է պաշտպանել և կառավարել թե՛ ջրային տարածքները, թե՛ այնտեղ բնադրող թռչունները:

    Տարիների ընթացքում ՀԹՊՄ-նը հաջողվել է գրանցել աննկարագրելի մեծ թվով ջրլող թռչուններ և օգտագործել IWC-ի հաշվառման տվյալները գնահատելու ջրլող թռչունների պոպուլյացիան և բացահայտելու փոփոխությունները թռչունների թվաքանակի և տեղաբաշխման մեջ, ինչպես նաև գնահատելու ջրային տարածքների կարևորությունը ջրլող թռչունների համար:

    Հաշվառման բոլոր օրերին եղանակային պայմանները բարենպաստ էին, որի շնորհիվ հաջողվեց աշխատանքներն ավարտել անհրաժեշտ ժամանակահատվածում:

    Ընթացիկ տարում, ինչպես և անցյալ տարիներին, հաշվառումները անցկացվեցին Սևանա լճի ավազանում, Արմաշի ձկնաբուծական լճերում և Մեծամոր գետային համակարգի ամբողջ տարածքում: Բացի այդ որոշվել էր հաշվառում անցկացնել նաև Երևանյան ջրամբարում, որը գտնվում է մայրաքաղաքի տարածքում:

    Հաշվառմանը մասնակցեցին ՀԹՊՄ աշխատակիցները, կամավորներ և Սևան ԿԹՏ-ի խնամակալը:

    Սևանա լճի հաշվառման ընթացքում եղանակը հաստատուն էր, սառնամանիքային, հիմնականում արևոտ և թույլ քամու ուղեկցությամբ: Քամու ուժգնությունը ժամանակ առ ժամանակ հասնում էր 3-6մ/վ, ինչը չխոչնդոտեց դիտարկումների իրականացմանը: Որոշակի խանգարող հանգամանք էր հանդիսանում մեծաքանակ ձկնորսական մոտոռանավակների ակտիվությունը: Հիմնականում վաղ առավոտից նավակները շրջում էին մերձափնյա հատվածներում, որը վախեցնում էր թռչուններին և նրանց անհրաժեշտ էր լինում տեղափոխվել ափից հեռու, ավելի խորը շրջաններ: Հաշվառման ընթացքում դրական գործոնների շարքին կարելի է դասել սառցաշերտի բացակայությունը լճի ամբողջ ափամերձ հատվածներում՝ պայմանավորված հաշվառումներից առաջ համեմատաբար տաք եղանակով, ինչպես նաև գետաբերաններում ձկնորսների բացակայությունը, որտեղ նրանք սովորաբար տեղադրում են իրենց ձկնորսական թարփերը:

    Վերը թվարկված գործոնները թույլ տվեցին որոշել մեր կողմից դիտարկված թռչնատեսակների քանակությունը լճում: Հաշվառման արդյունքում գրանցվել է Սև փարփարի մեծ քանակություն՝ 42.250 թռչուն, որը ամենաբարձր ցուցանիշն էր ամբողջ ձմեռային հաշվառումների պատմության մեջ՝ սկսած 2003 թվականից: Ի համեմատ անցյալ տարվա՝ դիտվել է Կարմրակտուց և Կարմրագլուխ սուզաբադերի քանակի աննշան ավելացում, իսկ Կռնչան բադի քանակությանը փոքր ինչ նվազել է: Հաշվառման ընթացքում հետաքրքրական էր Մոխրագույն և Սպիտակ տառեղների բացակայությունը, չնայած որ հունվարի սկզբում նրանց քանակը հարյուրից ավելի էր: Զարմանալի էր նաև Մեծ ձկնկուլների մինիմալ քանակությունը (3 առանձնյակ), քանի որ Սևանա լճի ավազանում վերջին տարիներին նկատվում էր այս տեսակի քանակության հաստատուն աճ, ինչպես բնադրման, այնպես էլ ձմեռային շրջաններում: Գրանցված հետաքրքիր տեսակներից էին Լուտոկները, Ծովային աղավնաորորները, Մոխրագույն սագերը, ինչպես նաև հազվագյուտ 4 Ծովային սուզաբադերը: Վերջին տարիներին՝ ուշ աշնանը և ձմեռային շրջաններում, Ծովային սուզաբադերի հատուկենտ առանձնյակներ հանդիպում են Կարմրագլուխ կամ Փուփուլավոր սուզաբադերի երամներում: Կարմիր բադեր ինչպես անցած տարիներին այս տարի ևս չհանդիպեցին:

    IWC in Lake Sevan IBA

    Արմաշի ձկնաբուծական լճերի տարածքում իրականացված հաշվառումները, ինչպես անցած տարիներին, հաստատեցին, որ թռչունների առկայությունը կախված է ջրային բաց մակերեսների սառցակալման աստիճանից: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով Արաքս գետի հովտում փակվեցին բազմաթիվ արտեզյան հորեր՝ կապված ստորգետնյա ջրային պաշարների նվազեցման հետ, ինչից չխուսափեց նաև Արմաշի ձկնաբուծարանը: Եթե անցած տարիներին, ի շնորհիվ արտեզյան աղբյուրների, դեռ մնում էին փոքր բաց ջրային հատվածներ, ապա այս տարում դրանք գործնականորեն չէին մնացել, չհաշված լճերը սնուցող ջրերի միախառնման վայրերը: Ընդհանուր հաշվով ձկնաբուծարանի և նրա հարակից տարածքներում հաշվվել է 30 տեսակի 2.148 թռչուն: Գրանցված բոլոր տեսակներից ավելի մեծաքանակ էին Փոքր ձկնկուլները (750 առանձնյակ), Կռնչան բադերը (208 թռչուն) և Մեծ սպիտակ տառեղները (166 թռչուն): Հաշվառողներին զարմացրեց Սուզակների իսպառ բացակայությունը:

    Հետաքրքիր գրանցումների թվին կարելի է դասել Արաքսի հովտում հազվադեպ հանդիպող Մեծ սղոցակտուց բադերին՝ թվով 4 և Հայաստանի թռչնաշխարհի համար հազվագյուտ՝ 1 Փոքր ծովաորոր:

    IMG 1687

    Մեծամոր գետային համակարգում անցկացված հաշվառումերը կրկին, ինչպես անցած տարիներին, բացահայտեցին տխուր պատկեր: Մեր կողմից արդեն նշվել էր, որ այս տարածքը կորցրել է իր նշանակությունը, որպես «ջրլող թռչունների ձմեռման վայր»: Հետազոտվող հատվածում թռչունների բնակությանը հարմար տարածքի 80%-ը սառցակալված էր: Գրանցված թռչնատեսակների ընդհանուր թվից (2.225) 970-ը Սպիտակ արագիլներ էին, որոնց մեծ մասը (489) խմբված էր թռչնաբուծական ֆաբրիկայի մոտ, իսկ հաշվառված 515 Հայկական որորներից 475-ը գրանցվել են Մասիս քաղաքի աղբանոցում: 430 Փոքր ձկնկուլները հաշվառվող տարածքում գրանցվել են Հրազդան, Սև ջուր գետերի վրա և մի շարք չսառած ոռոգման ջրանցքերի մոտ:

    IMG 1300

    Երևանյան լճում անցկացված առաջին IWC հառվառումը տվեց հետևյալ արդյունքները. գրանցվել են 13 տեսակների պատկանող 989 թռչուններ: Հաշվառման օրը թվաքանակով ամենամեծը Հայկական որորներն էին և Սև փարփարները: Դիտարկման ընթացքում գրանցվեց Հայաստանի համար հազվագյուտ Սևագլուխ որոր:

    1Ամփոփելով ձմեռային հաշվառման արդյունքները կարելի է փաստել, որ ուսումնասիրված տարածքներում գրանցված թռչունների ընդհանուր քանակը կազմում է 64.007 առանձնյակ (41 տեսակ):Նշված քանակի 91,6%-ը՝ ներկայացված 26 տեսակով, գրանցված է Սևանա լճի ավազանում: Արմաշի լճերում հաշվառվել է ընդամենը 3,6%՝ 30 տեսակով, իսկ Մեծամոր գետային համակարգում 3,5%՝ 14 տեսակով: Վերջապես Երևանյան լճի տարածքում հաշվառվել է 1,5%՝ ներկայացված 13 տեսակով:

    Գրանցված թռչնատեսակներից մեծ քանակությունը կազմում են Սև փարփարները՝ 42.723 առանձնյակ, բադերից՝ Կարմրագլուխ սուզաբադը՝ թվով 5.065:

    Certificate 50 years IWC ArmeniaՈրորներից մեծ թիվ են կազմում Հայկական որորները՝ 1.364 թռչուն: Տառեղների խմբից մեծաքանակ էին Մեծ սպիտակ տառեղը՝ 166 թռչուն, Կտցարներից՝ Կարմրաոտ կտցարը՝ 66 առանձնյակով:

    ՀԹՊՄ-ը ուրախ է տոնել IWC-ի 50-րդ հոբելյանը Հայաստանում: Մենք մեր երախտիքն ենք հայտնում Wetlands International-ին, որը, գնահատելով մեր կամավորական աշխատանքները և ազգային հաշվառման մեջ ունեցած ներդրումը, մեր կազմակերպությանը շնորհել է հատուկ պատվոգիր:

    Մենք արդեն անհամբեր սպասում ենք հաջորդ տարվան՝ ջրլող թռչուններին կրկին հաշվառելու ակնկալիքով:

  • IWC 2016: We made it count!

    IWC50 Logo Blue rgb 1000pxIn January 2016 the Armenian Society for the Protection of Birds marked the 50th anniversary of the International Waterbird Census by holding the national waterbird counts in Armenia for the 14th year.

    First organized in January 1967, the IWC, which is coordinated by Wetlands International, is recognized as a unique source of information which helps to protect and manage wetlands and the waterbirds that depend on them.

    Over the long term, ASPB recorded myriads of waterbirds and used the IWC count data to estimate population sizes of waterbirds, identify changes in their numbers and distribution, and assess the importance of wetland habitats for waterbirds.

    All days of the counts were favored by good weather conditions which made it possible to organize counts within the scheduled timeframes.

    Like in the previous years, the counts were held in the Lake Sevan basin (capturing the entire water body), in the territory of Armash fish farming ponds and across the Metsamor River System. In addition, it was decided to include in the census also the Yerevan Lake located within the Yerevan City.

    Participants included ASPB staff members, volunteers and Lake Sevan IBA Caretaker.

    During the counts the weather at Lake Sevan was stable, frosty, mostly sunny and windless. The wind could occasionally reach the speed of 3-6 meters per second, which did not hinder our observation process. Various motorboats catching crayfish and fish were the main disturbing factor. From the early morning they cruised along both the coastal parts of the lake flushing the bird, so they constantly had to move away. Among positive factors accompanying the winter counts, which should be mentioned, is the lack of ice cover along the entire shoreline which was due to rather warm weather in preceding days of the census, as well as the absence of fishermen in the river estuaries, where they usually install their fishing trap.

    All of the above factors have determined the number of recorded waterbirds on the lake. A very high number of Common Coots (42,250) was observed. The latter is the highest number of Common Coots registered during winter censuses since 2003. In comparison with the previous year, a slight increase in the number of Red-crested and Common Pochards, and a slight change in the number of Mallard occurred. Most unusual observation during the midwinter counts was an absolute absence of Great White Egret and Grey Heron, although in early January more than hundreds of these birds were observed here. A very minimal number of recorded Great Cormorants (3 individuals) was also a big surprise. Over the past several years, their number in the Lake Sevan basin has been steadily growing, both during winter and breeding periods. Smew, Slender-billed Gull and Grey Goose were among interesting observations. A sighting of four individuals of Greater Scaup is of particular interest. During the last years, single individuals of this species appeared in mixed flocks with Red-crested Pochard and Tufted Duck during late fall and winter periods. Like in the previous years, no Ruddy Shelduck was observed.

    IWC in Lake Sevan IBA

    The counts held on the territory of almost frozen Armash fisheries confirmed again that the availability of birds is totally dependent on the amount of frozen water surfaces. According to the decision taken by the Armenian Government, many artesian springs have been eliminated in the Araks Valley due to sharp decline in the level of underground water supply. This fate did not bypass Armash fishery either. If in the previous years, owing to the artesian springs some water spaces in frozen ponds remained open, this year such surfaces were nearly absent, apart from the sites where water feeds the channels. Altogether a total of 2,148 individuals from 30 species have been observed on the territory of fish-farming ponds. Among all recorded species, Pygmy Cormorants were the most abundant (750 individuals). The second abundant species were Mallards (208 individuals), followed by Great White Egrets (166 individuals). The complete absence of any grebes was a full surprise. Interesting records included four Common Mergansers, which are quite rare for the Araks River Valley and the Lesser Black-backed Gull, which is quite rare for avifauna of Armenia.

    IMG 1687

    The surveys carried out on the territory of Metsamor River System, like in the previous years, gave a very sad picture. As we have already mentioned before, this territory has lost its value as a “wintering ground for a wide diversity of waterbird fauna”. 80% of the territory suitable for their habitation was found frozen. Of the total number of birds (2,225) recorded during current census, 970 individuals were White Storks, 489 of which were observed in the vicinity of the poultry farm. From 515 Armenian Gulls, 475 were observed at the municipal waste disposal site of Masis Town. Observations from this territory included 430 Pygmy Cormorants as well which were observed along the Hrazdan and Sevjur Rivers, as well as along several unfrozen irrigation channels.

    IMG 1300

    For the first time Lake Yerevan was included in the mid-winter counts this year. As a result, 989 individuals of 13 species were observed. The highest number of birds observed here were Armenian Gulls. The next abundant group was Common Coots. A sighting of Mediterranean Gull – a rare species for Armenia - is especially worthwhile.

    1Summarizing the results of the winter counts, it can be stated that the number of birds recorded in all sites of Armenia totaled 64,007 individuals belonging to 41 species. 91.6% of observed birds (26 species) have been counted in the basin of Lake Sevan. Only 3.6% of total number of birds counted was observed at Armash fisheries. The species diversity observed here included 30 species. 3.5% of total number of birds composed of 14 species was counted on the territory of Metsamor River System. And, finally, Lake Yerevan produced 1.5% of all counted birds (13 species).

    Common Coot was the most abundant bird species observed during this census - 42,723 individuals. It is then followed by Red-crested Pochard totaling 5,065 individuals.

    Certificate 50 years IWC ArmeniaArmenian Gull had the highest number among all gull species - 1,364 individuals. Great White Egret (166 individuals) was the most abundant within the group of egrets/herons, while waders list was clearly topped by Common Redshank which had the greatest number - 66 individuals.

    Celebrating the 50th IWC counts in Armenia was a great opportunity and we wish to extend our thanks to Wetlands International for awarding ASPB with the Certificate of Recognition for extended volunteer contribution to the national monitoring scheme.

    We look forward to the next year to make it count again!

  • Ջրլող թռչունների ձմեռային հաշվառման արդյունքները Հունվար, 2017թ

    15

    2017 թվականի հունվար ամսում իրականացվածԱրևելա-Աֆրիկյան և Արևմտա-Ասիական միգրացիոն ուղով չվող ջրլող թռչունների հերթական հաշվառումը Հայաստանի համար թվով 15-րդն էր: Այս տարի, նման անցած տարիներին, հաշվառումներն անցկացվել են Սևանա լճի ավազանում, Արմաշի ձկնաբուծական ֆերմայում և Մեծամոր գետային համակարգի ամբողջ երկայնքով, որի մեջ մտնում են Հրազդան և Մեծամոր գետերը, ոչ մեծ բնական և արհեստական լճակներ, ինչպես նաև բոլոր ոռոգման ջրանցքները և ուսումնասիրվող տարածքին հարող ճահճուտները: Ինչպես անցած տարի, այս տարի ևս որոշվեց հաշվել Երևանյան լճի թռչուններին: Այս տարվա հունվար ամսին եղանակը հանրապետությունում ձնառատ էր և սառնամանիքային.  ցերեկային ջերմաստիճանը -8, -13, իսկ գիշերը նվազում էր մինչև -15, -25 աստիճանի: Ամբողջ Արարատյան հարթավայրը՝ մինչև 1350-1450մ բ.ծ.մ, ծածկված էր մառախուղի խիտ շերտով, որը պահպանվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից:

    Հաշվառման մասնակիցները`ASPB աշխատակիցներ, կամավորներ և Սևան ԿԹՏ-ի խնամակալը:

    Սևանա լճի հաշվառման ժամանակ եղանակը սառնամանիքային էր, հիմնականում արևոտ, սակայն քամու ուղեկցությամբ: Քամու արագությունը երբեմն հասնում էր 10-15 մ/վ արագության, որի հետևանքով առաջացած ալիքները դժվարեցնում էին դիտարկումները: Արևմտյան և հարավարևմտյան մերձափնյա ջրերը սառցակալած էին (մոտ 500 մետր լայնությամբ): Դժվարություններ էին առաջացնում նաև ձկնորսությամբ զբաղվող բազմաթիվ մոտոռանավակները, որոնք վաղ առավոտից շրջում էին մերձափնյա տարածքում, վախեցնելով թռչուններին: Լճի հարավ-արևելյան մասում նկատվել են նաև որսով զբաղվող նավակներ, ինչը ևս խանգարող հանգամանք էր հանդիսանում: Վերոնշյալ անթրոպոգեն և կլիմայական գործոնները և որոշեցին հաշվառված թռչունների թվաքանակը:

    16      9

    Ինչպես անցած տարներին, այս տարի նույնպես ամենամեծ թվաքանակն ունեցան Սև փարփարները՝ 39,600 թռչուն: Ի համեմատ անցած տարվա, դիտվեց Կարմրագլուխ սուզաբադերի թվաքանակի նշանակալի աճ՝ 5,950 առանձնյակ, իսկ Կարմրակտուց սուզաբադերի թվաքանակը կտրուկ նվազել էր, հասնելով ընդամենը 130-ի՝ անցյալ տարվա 5,065-ի փոխարեն: Դրա հետ մեկտեղ, նկատվել է Կռնչան բադերի քանակի աննշան աճ և Մոխրագույն բադերի թվի նվազում: Հատկապես հարկ է նշել, որ հաշվառման օրերի ընթացքում չեն նկատվել տառեղներ, որոնք դեռ դեկտեմբերին հասնում էին մինչև երկու հարյուրի: Ի տարբերություն անցյալ տարվա, երբ գրանցվել էր ընդամենը 3 Մեծ ձկնկուլ, ապա այս հունվարյան հաշվառման ընթացքում հաշվվել է 132 թռչուն: Վերջին տարիներին Սևանա լճի ավազանում նկատվում է Մեծ ձկնկուլների թվաքանակի կայուն աճ, ինչպես ձմեռային, այնպես էլ բնադրման շրջանում: Լճում գրանցված հետաքրքիր տեսակների թվին կարելի է դասել Լուտոկին, Ծովային սուզաբադին և Սոնաբադին: Առանձնահատուկ ցանկանում ենք նշել 4 Սոնաբադերին, որոնք բավականին հազվագյուտ թռչուններ են Հայաստանի համար: Սևանում որորների մասին կարելի է ասել, որ դիտարկվել է ձմեռող Սևագլուխ քրքջաններիթվի նվազում և Հայկական որորների թվաքանակի աճ, ի համեմատ անցյալ տարվա:

    17

    Արմաշի ձկնաբուծական ֆերմայում անցկացված հաշվառումները կրկին անգամ հաստատեցի այն, որ թռչունների առկայունթյունը կախված է ջրային մակերեսների սառցակալման աստիճանից: Դիտարկումների ընթացքում բոլոր 20 լճերը 99%-ով ծածկված էին սառցի հաստ շերտով: Բաց ջրային հատվածներ կային միայն ջրանցքների վրա, ինչպես նաև լճերի այն հատվածներում, որտեղ լցվում էին ջրանցքների կամ արտեզյան աղբյուրների ջրերը: Ֆերմայի և նրան հարող տարածքներում հաշվառվել է ընդամենը 15 տեսակի պատկանող 269 թռչուն: Բոլոր գրանցված տեսակներից ամենամեծ թվաքանակն ունեին Փոքր ձկնկուլները (71 թռչուն), երկրորդ տեղում էին Սև փարփարները (65 թռչուն) այնուհետև Սպիտակ և Մոխրագույն տառեղները՝ համապատասխանաբար 12 և 21 առաձնյակներով: Սույն հաշվառման արդյունքներից կարելի է փաստել, որ այս տարի գրանցվել է նախորդ տարվա տեսակների ընդամենը կեսը և քանակության ընդամենը 13%-ը:

        8                  11

    Մեծամոր գետային համակարգի տարածքում անցկացված հաշվառումները վերահաստատում են, որ այս տարածքը կորցրել է իր դերը, որպես բազմաթիվ ջրլող թռչունների ձմեռման վայր: Այստեղ սառցաշերտով պատված էր տարածքի 90%-ը: Հաշվառման օրը գրանցված թռչունների ընդհանուր քանակից (1245) 645-ը կազմում էին Սպիտակ արագիլները, որոնց 520 թռչնից բաղկացած կուտակումը նկատվել է թռչնաֆաբրիկայի տարածքում: 323 Հայկական որորներից  278-ը գրանցվել են Մասիս քաղաքի աղբանոցում: Ոչ մեծ քանակությամբ հաշվառված Փոքր ձկնկուլներըև Փոքր սուզակները գրանցվել են միայն Հրազդան և Մեծամոր գետերի վրա: Հայտնաբերված բազմաթիվ կրակած փամփուշտները և զինված մարդկանց առկայությունն ակնհայտ վկայում էին ջրլող թռչունների վրա որսորդների ճնշման մասին: 

    12

    Գրեթե ամբողջովին սառցակալած Երևանյան լճում իրականացված հաշվառումը տվեց հետևյալ արդյունքները: Գրանցվել են 723 թռչուն, որոնք պատկանում են 11 տեսակների: Մեծ քանակություն էին կազմում Կռնչան բադերը՝ 520 թռչուն, հաջորդ տեղում Սուլող մրտիմններն էին՝ 120 թռչուն: Հետաքրքիր էր Գանգրափետուր հավալուսնիգրանցումը լճի վրա, քանի որ այս տեսակը մեր կողմից երբեք գրանցված չի եղել Երևանյան լճի տարածքում:

    Ընդհանրացնելով արդյունքները կարելի է փաստել, որ հաշվառման ընոացքում գրանցվեց 58, 060 թռչուն, որոնք պատկանում են 30 տեսակների: Ընդհանուր թվից 96,14%-ը 21 տեսակներով հաշվառվել են Սևանա լճի ավազանում: Արմաշի ձկնաբուծական լճերում հաշվառվել է ընդամենը 15 տեսակ, որոնց ընդհանուր թիվը կազմել է բոլոր հաշվառված թռչունների 0,46%-ը: Մեծամոր գետային համակարգի տարածքում հաշվառվել է 2,14% ընդհանուր թվից, որոնք պատկանում էին 14 տեսակների: Եվ վերջապես Երևանյան լճի տարածքում հաշվառվել են 11 տեսակ, որոնք կազմում են ընդհանուր թվի 1,24%-ը:

    Բոլոր հաշվառված թռչուններից ամենամեծ թիվը կազմում էին Սև փարփարները՝ 39, 709 առանձնյակ (ընդհանուր թվի  68,4%),  այնուհետև Կարմրագլուխ սուզաբադը՝ 5,955 առանձնյակ(10.3% ընդհանուր թվի): Որորներից ամենամեծ թիվը ունեին Հայկական որորները՝ 870 առանձնյակ, ընդհանուր հաշվառված թվի 1,4%-ը: Ի համեմատ անցյալ տարվա հաշվառման, տեսակների թիվը կրճատվել է 11-ով (27%), իսկ թվաքանակը 5,947-ով (9,3%):

    Մենք արդեն անհամբեր սպասում ենք հաջորդ տարվան՝ ջրլող թռչուններին կրկին հաշվառելու ակնկալիքով:

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը