Բնապահպանական աշխատանքները Հայաստանում

10580661 776326695744393 373924532752026903 o2005-ին ՀԹՊՄ-ը նախաձեռնեց տեսակի պահպանմանը նպաստող մի շարք գործողություններ: Մշակվեցին և իրագործվեցին մի շարք ծրագրեր կապված Հայաստանում Տափաստանային հողմավար բազեի` ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հարևանությամբ գտնվող հեռուստաաշտարակի տանիքում հայտնաբերված և Հայաստանում այդ ժամանակ միակ բնադրավայրի պահպանության և թռչունների թվաքանակի ավելացման հետ: Հաշվի առնելով գաղութի առկայության փաստը, Գորհայքի տարածքը առանձնացվեց իբրև Կարևորագույն թռչնաբանական տարածք (ԿԹՏ):

P1120816a2005 թ-ի կեսերից սկսած «Development of an IBA Caretaker Network in the Priority Corridors of the Caucasus» ծրագրի շրջանակներում և BirdLife International-ի աջակցությամբ գրվեց պլան՝ Տափաստանային հողմավար բազեին սպառնացող վտանգները որոշելու և բնպահպանական միջոցառումներ իրականացնելու համար, ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով: 2006թ-ին BirdLife-ի ֆրանսիական գործնկեր՝ LPO կազմակերպության հետ և European Commission DG Environment-ի ֆինանսավորմամբ սկսվեցին հետազոտական և մոնիտորինգային աշխատանքներ, որոնք ուղղված էին հստակեցնելու տեսակի կարգավիճակը, բնադրող զույգերի քանակը, կերային բազան, բնական և մարդածին վտանգները:

 

Արհեստական բներ

Բնապահպանական աշխատանքներին զուգահեռ տարվում էին նաև տեղեկատվաքարոզչական հանրային միջոցառումներ, որոնք առաջին հերթին ուղղված էին բարձրացնելու տեղի բնակչության տեղեկացվածության աստիճանը Տափաստանային հողմավար բազեի վերաբերյալ: Կրթական ծրագիրը նպատակ ուներ ծանոթացնելու երեխաներին բազեի առանձնահատկությունների և նրան սպառնացող վտանգների մասին` շեշտելով տնտեսական օգտակարությունն ու կարևորությունը գյուղատնտեսական վնասատուներին և հատկապես կրծողներին ոչնչացնելու գործում: Համաձայն ծրագրի` 2008թ-ին, սահմանափակ բնադրատեղերի և թվաքանակի կրճատման խնդիրը լուծելու նպատակով բնադրավայրի հարևանությամբ գտնվող Ծղուկ գյուղի դպրոցականները ՀԹՊՄ-ի հետ համատեղ պատրաստեցին և հեռուստաաշտարակի շրջակայքում տեղադրեցին թվով 18 արհեստական բներ, որոնցից 7-ը առաջին տարում զբաղեցվեցին բազեների կողմից:

P1080967aP1080992a               

P1120792a

 

Արհեստական բնադրավայր

Հաշվի առնելով 2008թ-ին Հայաստանում կատարած փորձի հաջողությունը՝ կապված արհեստական բների հետ և այն հանգամանքը, որ Տափաստանային հողմավար բազեների համար բնադրավայր հանդիսացող հեռուստաաշտարակը կարող է անպիտանելիության պատճառով քանդվել՝ այդպիսով ոչնչացնելով միակ հայտնի բնադրավայրը, 2009թ-ին ՀԹՊՄ-ն կառուցեց արհեստական բնադրավայր, ներսում տեղադրված 40 արհեստական բներով: Նույն տարվա ընթացքում հաշվառվեցին 36 բնադրող զույգ, որից 8 զույգը բնադրեց արհեստական բնադրավայրում: Արդյունքում, առաջին անգամ Հայաստանում և Կովկասի տարածաշրջանում, Տափաստանային հողմավար բազեները բնադրեցին արհեստական բներում:

P1180732a P1200561a


Տափաստանային հողմավար բազե (Falco naumanni)

Էկոլոգիական բնութագիրը

Գիտահետազոտական աշխատանքները Հայաստանում

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը