Գիտահետազոտական աշխատանքները Հայաստանում

Օղակավորում

Սկսած 2009թ-ից` այս թռչունների կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրման նպատակով անցկացվող հետազոտությունների շրջանակներում իրականացվում են օղակավորման աշխատանքներ: Սկզբում բազեների ոտքերին ամրացվում էին ալյումինե օղակներ, որոնք 2010թ-ին փոխարինվեցին լեհական INTERREX ընկերության գունավոր օղակներով: Դրանք տեղադրվել են երկու ոտքերին` աջ ոտքին ARM հապավումով, ձախին` օղակ համապատասխան համարով: Ընդհանուր հաշվով 6 տարիների ընթացքում օղակավորվել են Տափաստանային հողմավար բազեի ինչպես երիտասարդ, այնպես էլ հասուն 200 առանձնյակներ: Օղակավորումը հնարավորություն է տալիս պարզելու թռչունների այն քանակությունը, որը յուրաքանչյուր տարի վերադառնում է իր բնադրավայր:

P1510393aP1510398a

 

Արյան նմուշներ

P1080081aՀայտնի է, որ թռչունների մալարիան բացասական ազդեցություն է թողնում թռչունների պոպուլյացիայի վրա: Այդ իսկ պատճառով, պարզելու համար, թե Տափաստանային հողմավար բազեի հայաստանյան պոպուլյացիան որքանով է վարակված այդ մակաբույծներով, իրականացվեցին արյան նմուշների հավաքագրման աշխատանքներ:

Օգտագործելով Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդը՝ հետազոտվել են 12 Տափաստանային հողմավար բազեների արյան նմուշները: Արդյունքում պարզ դարձավ, որ ուսումնասիրվող 12 բազեներից 5-ը վարակված էին լայն տարածված Haemoproteus (LK02-LK04) ցեղի մակաբույծներով: Վարակը հիմնականում հայտնաբերվեց իգական սեռի թռչունների մոտ, ինչպես նաև նկատվում էր չնչին կապ թռչնի տարիքի և մակաբույծի տարածվածության միջև: Հետազոտվող 12 առանձնյակներից 4-ը հանդիսանում էին ձագեր, որոնցից ոչ մեկի մոտ հոմոսպորիդներ չհայտնաբերվեցին, այն դեպքում, երբ 8 հասուն տեսակներից 5-ը վարակի կրող էին:

Արյան նմուշառում իրականացվեց նաև գենետիկական ուսումնասիրություն կատարելու համար, որի նպատակն էր գնահատել գենետիկ բազմազանությունը, վերականգնել ֆիլոգենետիկ պատկերը և առանձնյակների մակարդակով որոշել գենետիկական պատկերը Տափաստանային հողմավար բազեի բնադրավայրում: Ուսումնասիրության համար նմուշառվեցին շուրջ 40 առանձնյակներ: Արդյունքում պարզ դարձավ, որ նմուշներում ցիտոքրոմային ֆրագմենտները ունեին նույն նուկլեոտիդային հատվածները: Սա փաստում է այն մասին, որ նմուշառված թռչունները շատ մոտ ազգակցական կապ ունեն և հնարավոր է, որ ծնված լինեն նույն իգական նախածնողից:

 

Գեոլոկատոր

Շատ թեթև գեոլոկատորները առաջին անգամ նկարագրվել են 1992թ-ին: Այս սարքերն ամրացվում են թռչունների մեջքին և պարբերապար գրանցում արևվի լույսի ինտենսիվությունը: Ստացված տվյալներով կարելի է հաշվել արևածագի և արևամուտի ժամանակը, ինչպես նաև գրանցել կոորդինատները: Գեոլոկատորի քաշը նվազեցնելու նպատակով նրանում բացակայում է տվիչը և տվյալները ստանալու համար անհրաժեշտ է նորից որսալ նշադրված թռչնին: Այս սարքերը ընտրվում են կախված թռչնատեսակից և հետազետությունների նպատակից, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ տվիչի զանգվածը չպետք է կազմի թռչնի ընդհանուր զանգվածի 3%-ից ավելին:

k2a2

2014թ-ին Rufford Small Grants-ի ֆինանսական աջակցությամբ ՀԹՊՄ-ը համագործակցելով Շվեյցարիայի թռչնաբանական ինստիտուտի հետ, ձեռք բերեց 30 (+10) գեոլոկատոր:

d2

Նույն տարվա ամռանը Հայաստանի թռչունների պահպանման միության ջանքերվ, Հայաստանյան պոպուլյացիայի թռչունների հնարավոր ձմեռման արեալները և միգրացիոն ուղիները պարզելու ակնկալիքով, ուսումնասիրվող գաղութի 33 առանձնյակ նշադրվեցին գեոլոկատորներով: Հետազոտության արդյունքները կստացվեն 2015թ-ի ընթացքում, երբ Տափաստանային հողմավար բազեները նորից կվերադառնան իրենց բնադրավայր:

 


Տափաստանային հողմավար բազե (Falco naumanni)

Էկոլոգիական բնութագիրը

Բնապահպանական աշխատանքները Հայաստանում

 

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը