Դսեղի Բնության և այցելուների կենտրոն

Dsegh20center12Բնության և այցելուների կենտրոնը գտնվում է Լոռվա մարզի Դսեղ համայնքում (Հայաստանի հյուսիսում)՝ հարուստ բնաշխարհով Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածքում (ԿԹՏ): Այն գտնվում է Վանաձորից 35 րոպե հեռավորության վրա (մեքենայով), իսկ Վրաստանի պետական սահմանից՝ մոտ 70 կմ:

Բնության և այցելուների կենտրոնը կառուցվել և գործարկվում է Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից: Կենտրոնը նպատակ ունի խթանելու էկո-տուրիզմի և տեղական տնտեսությունների զարգացումը Հայաստանի այս գողտրիկ անկյունում' աջակցելով տեղացիներին համայնքային զբոսաշրջության զարգացմամբ (թռչնադիտարկում, արշավներ, ձիավարում, տեսարժան վայրերի այցելում և այլն), առաջարկելով զբոսաշրջիկներին տեղական ապրանքներ, տրամադրելով տեղակատվություն բնության և մշակութային ժառանգության վերաբերյալ և հանդիսանալով հարթակ դպրոցական խմբերի, հասարակական կազմակերպությունների և այլ հետաքրքրված կողմերի համար տարբեր կրթական ծրագրեր իրականացնելու հարցում:

Դսեղը հայտնի է որպես հայ մեծանուն գրող Հ.Թումանյանի ծննդավայր, ինչպես նաև այստեղ է գտնվում նրա տուն-թանգարանը և շատ այլ մշակութային տեսարժան վայրեր: Բացի իր մշակութային ժառանգությունից՝ Դսեղը կենսաբազմազանության հարուստ շտեմարան է:

Կենտրոնը բացառիկ կառույց է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Կովկասի համար:

12232725 305363319634426 4963505473589491484 o 12232964 305363086301116 2192597427531664470 o

12194744 303605006476924 5781351245438906186 o 12187989 302843209886437 4305897397803972294 o

12247963 307490749421683 1792819728468217144 o 12265546 307490622755029 6345873189581229161 o

12265759 306254906211934 6150961467570647031 o 12239191 308997952604296 6332331832049901910 o

Բնության և այցելուների կենտրոնի գործարկումը Դսեղում հնարավոր է դարձել Հայաստանի թռչունների պահպանման միության ջանքերի և արդյունավետ համագործակցության շնորհիվ՝ Բիոտոպ ֆրանսիական խորհրդատվական կազմակերպության օգնության, ԳԷՀ ՓԴԾ Փոքր դրամաշնորհների ծրագրի, BirdLife Շվեցարիայի (SVS) և Ֆրանսիայի Ռոն Ալպ տարածաշրջանային խորհրդի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Հայաստանի թռչունների պահպանման միության ֆինանսական ներդրման շնորհիվ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը