Իրականացված բնապահպանական միջոցառումները

2002 թ-ին Հայաստանի թռչունների պահպանման միությունը կատարեց Սև անգղի պոպուլյացիայի թվաքանակի և տարածվածության հաշվառում, որի արդյունքում հայտնաբերվեց ընդհամենը 7 բույն: Հայտնաբերված բոլոր բները ենթարկվեցին մոնիտորինգի պարզելու համար բնադրման հաջողությունները և սպառնացող վտանգները: Ինչպես նաև հաջողվեց սահմանափակել անհագստացման գործոնը և անցկացնել կրթատեղեկատվական ծրագիր որսորդների և արգելոցի աշխատակիցների համար:

2004 թ-ին արգելոցի տարածքում առանձնացվեց արհեստական կերակրման հատուկ կայան, որը հեշտացրեց ցրտաշունչ ձմեռումն ու բարձրացրեց բնադրման հաջողությունը: Այդ տարի բնադրման հաջողությունը կազմեց յոթ ձագ ընդհանուր բնադրող յոթ զույգից: Հայաստանում Սև անգղերի կատարած տեղաշարժումները ուումնասիրվել են ալյումինե օղակների [Աղ.1] և թևանիշների շնորհիվ [Աղ.2]:

P1010035P1220680

Նկ. 1                                                                                                      Նկ. 2

2006 թ-ին ՀԹՊՄ սկսեց անգղերի տեղաշարժերի ուսումնասիրման ծրագիր՝ կիրառելով արբանյակային տվիչներ, որը շարունակվում է մինչ այսօր և 2009 թ-ին ևս մեկ ձագ նշադրվեց արբանյակային տվիչով: [Նկ. 3, 4, 5, 6]

P1220688 P1220685

Նկ. 3                                                                                                       Նկ. 4

P1030943 P1040011

Նկ. 5 և 6.Երիտասարդ սև անգղը թևանիշով և արբանյակային տվիչով

2007 թ-ի օգոստոսի սկզբին շարունակելով բնադրավայրերի մոնիտորինգը՝ Խոսրովի արգելոցում հայտնաբերվեց ևս մեկ նոր բույն: Հետաքրքրական էր այն փաստը, որ բույնը տեղակայված էր Խոսրովի արգելոցի այն հատվածում, որտեղ պատմականորեն երբևիցե Սև անգղը չէր բնադրել: Այսպիսով Հայաստանում բնադրող Սև անգղերի քանակությունը դարձավ ինը զույգ:

 

Հասարակական գործունեություն
2003 թ-ին տպագրվեց «Պահպանենք Սև անգղին» գրքույկը, որին հաջորդեց գունազարդ ազդագրի տպագրումը: Ինչպես նաև լույս տեսան մի շարք գիտական հոդվածներ և զեկույցներ:

 

Շնորհակալական խոսք
Առաջին հերթին ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Խոսրովի արգելոցի աշխատակիցներին և մոտակա գյուղերի բնակիչներին օգնության և աջակցության համար: Հատուկ շնորհակալություն Մայք ՄքԳրեդիին Natural Research (UK) և Լեքսո Գավաշելիշվիլիին Georgian Center for the Conservation of Wildlife (GCCW) օգտակար խորհուրդների և օգնության համար, առանց որոնց այս ծրագրի իրագործումը կլիներ գրեթե անհնարին: Մասնավորապես շնորհակալություն ենք հայտնում Քեյթ Բիլդսթեյնին (Hawk Mountain Sanctuary) ծրագրի գործարկման և գործադրած ջանքերի համար: Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել BirdLife International-ի Եվրոպական բաժնին և հատկապես Բորիս Բառովին ծրագրին աջակցելու համար: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Իրանցի թռչնաբաններին՝ պրն. Համիդ Ամինին և պրն. Մոհամմադ Եբրահիմ Սեհաթիսաբեթին սատկած թռչնի և արբանյակային տվիչի որոնման աշխատանքները իրականացնելու համար Իրանում:

Եվ իհարկե մեր առանձնահատուկ շնորհակալությունն ենք ասում ծրագրի հովանավորներին՝ Rufford Small Grants Foundation և Lush Foundation (Lush Ltd):

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը