ԿԹՏ խնամակալների ցանց

Ինչ է ԿԹՏ | Հայաստանի ԿԹՏ-ների ցանկ

ԿԹՏ խնամակալների ցանց

Խնամակալների ցանցը ԿԹՏ բնապահպանական ծրագրի հիմնաքարն է: Բնակչության լայն զանգվածներին ԿԹՏ-ների պահպանմանը ներգրավելու նպատակով BirdLife-ը արդեն երկար տարիներ բոլոր մայրցամաքներում ձեռնամուխ է լինում ԿԹՏ խնամակալների ազգային ցանցերի կամ տարածքին աջակցող խմբերի ստեղծմանը:

Ակտիվ լինելով Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում ԿԹՏ խնամակալների ցանցը իր արդյունավետությունը արդարացրեց զանազան քաղաքական համակարգերում: Այնուամենայնիվ, այն ծնունդ է առել Եվրոպայում, որտեղ այս աշխատանքի մեջ ներգրավված են ավելի քան 23 տարբեր երկիր, ինչպիսին են Իսպանիան, Նիդեռլանդները, Հունգարիան, Չեխական հանրապետությունը, Բուլղարիան և Ուկրաինան:

Սկսած 2005թ-ից խնամակալների ցանցի գաղափարը ներթափանցեց Կովկաս, որտեղ BirdLife-ը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համապատասխան գործընկերների հետ իրականացնում է այս ծրագիրը:

 

ԿԹՏ խնամակալների ցանցը Հայաստանում

P1040598

Հայաստանի թռչունների պահպանման միությունը (ՀԹՊՄ) Հայաստանում իրականացնում է ԿԹՏ խնամակալների ծրագիրը՝ կամավոր խմբերի մի համակարգ, որը իր աշխատանքն է ծավալում Հայաստանի Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածքներում: Այս խնամակալների խմբերը տարբերվում են աշխատանքի չափով և շրջանակներով՝ կախված նրանց ազատ ժամանակի առկայությունից, ներգրավված մարդկանց թվից և, մի մեծ չափով, տարածքի բնույթից:

Որոշ ԿԹՏ-ներ ձգվում են ռազմական-քաղաքական սահմանների ուղղությամբ և հետազոտման ու հաշվառման գործողությունները այնտեղ սահմանափակ են: Այն դեպքերում, երբ ԿԹՏ-ները մաս են կազմում հատուկ պաշտպանության տարածքների, աշխատանքների մեծ մասը կատարվում է տվյալ տարածքների կառավարիչների կողմից:

 

Ովքե՞ր են ԿԹՏ խնամակալները

ԿԹՏ խնամակալները տեղային համայնքների առաջնորդներն են, ովքեր ապրում են մոտ կամ անմիջապես ԿԹՏ-ներում և ի վիճակի են իրականացնելու կամ աջակցելու տեսակների ու կենսամիջավայրերի պահպանմանը կամ հաշվառմանը:

ԿԹՏ խնամակալները տարբեր մասնագիտության տեր մարդիկ են՝ ուսուցիչներ, բնագետներ կամ տեղային ՀԿ-ների անդամներ, որսորդներ, հատուկ պահպանման տարածքների անձնակազմ կամ անտառապետեր, գյուղացիներ և ֆերմերներ, ուսանողներ և երեխաներ: Բայց նրանք բոլորն էլ մեծ եռանդ են դրսևորում իրենց ԿԹՏ-ի կենսաբազմազանության պահպանման գործում և հակված են աշխատելու ազգային ՀԿ-ն հետ (BirdLife գործընկեր):

Նրանք բարձր մոտիվացված են և շատ տեղեկացված իրենց տարածքների, կենսամիջավայրերի և տեսակների մասին, թիմի հիանալի անդամ են և հարգված են տեղային մակարդակի վրա: Խնամակալները տեղային վտանգների, այսպես կոչված, «ահազանգերն» են և էկոդետեկտորները, և նրանք պարզապես անտարբեր չեն այն տարածքների նկատմամբ, որտեղ ապրում են:

Յուրաքանչյուր խնամակալի հանձնարարականն է ԿԹՏ-ներում թռչունների պոպուլյացիայի հաշվառումը, նրանց վրա ազդող սպառնալիքների բացահայտումը, տեղային իշխանությունների և համայնքների հետ կապի հաստատումը և անմիջական բնապահպանական գործողությունների իրականացումը:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը