Գարնանն Ընդառաջ

ԴԻՄԱՎՈՐԵ՛ՆՔ ԳԱՐՈՒՆԸ ՄԻԱՍԻՆ

swallawՍկսած 2009թ-ի փետրվարից Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը (ASPB) իրականացնում է «Գարնանն ընդառաջ»համաեվրոպական ծրագիրը և հրավիրում բոլոր երեխաներին, ինչպես նաև իրենց ծնողներին և ուսուցիչներին, մասնակցելու չվող թռչունների վերադարձի դիտումներին:

Picture4«Գարնանն ընդառաջ» ծրագիրը ուղղված է հետաքրքրություն մտցնել դպրոցականների, մեծահասակների և բնությունը գնահատողների շրջանակներում, հոգատարություն սերմանել բնության փետրավոր ներկայացուցիչների հանդեպ: Յուրաքանչյուր տարի փետրվարի 1-ից մինչև գարնան ավարտը ողջ Եվրոպայի երեխաները սկսում են դիտարկել ու նշել տաք երկրներից վերադարձող այս տեսակներին`Սպիտակ արագիլին (Ciconia ciconia), Գյուղական ծիծեռնակին (Hirundo rustica), Սև մանգաղաթևին (Apus apus), Սովորական կկուին (Cuculus canorus) և Ոսկեգույն մեղվակերին (Merops apiaster):

Picture1«Գարնանն ընդառաջ»-ին մասնակցելը շատ հեշտ է և հետաքրքիր: Այն ինչ ակնկալվում է ձեզանից` դա յուրաքանչյուր գարուն այցելելով www.springalive.netէլ. կայքը և առցանց համակարգով նշեք հարավից վերադարձող թռչուններին, որոնց դուք տեսել եք: Թռչուններին կարող եք դիտարկել հենց ձեր տան մոտակայքում, դպրոցի բակում կամ զբոսայգիներում, սակայն իհարկե ավելի լավ է գնալ քաղաքից դուրս: Հիշեք, էլ. կայքում պետք է լրացնել նշած թռչունների միայն առաջին հանդիպման տվյալները:

Picture3Մեր ինտերնետ կայքի (www.springalive.net) էջերում կգտնեք բազմազան ու բազմաթիվ հետաքրքիր նյութեր թռչունների, նրանց միգրացիայի (չուի) մասին, ինչպես նաև հետաքրքրաշարժ և զվարճալի լուսանկարներ ու տարբեր հղումներ այլ նմանատիպ կայքերի համար:

Մենք ուրախ կլինեինք ստանալ տեղեկություններ գարնանը ՁԵՐ կողմից առաջին անգամ դիտարկված Գյուղական ծիծեռնակի, Սև մանգաղաթևի, Սովորական կկուի, Սպիտակ արագիլի և Ոսկեգույն մեղվակերի մասին:

Picture5Այս թռչունների մասին հավաքված տեղեկությունների վերլուծության շնորհիվ, մենք ստանում ենք ամենամյա հետաքրքրական տվյալներ գարնանային երեևույթների մասին, ինչպես նաև պարզում ենք, թե հատկապես ո՞ր շաբաթավա ընթացքում են առավել շատ մարդիկ տեսել հարավից վերադարձող մերփետրավոր բարեկամներին: Այս բոլոր տվյալները թույլ են տալիս մեզ ավելի լավպատկերացնել միգրացիայի գաղտնիքները Եվրոպական տարածաշրջանում (ներառյալ Հայաստանը):

Ուշադի՛ր լինենք գարնան ավետաբերների հանդեպ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը