Եվրաթռչնադիտարկում

Եվրաթռչնադիտարկումը, որը նախկինում հայտնի էր European Birdwatch անվանումով,  BirdLife International-ի կողմից նախաձեռնվող ամենամյա թռչնադիտարկման փառատոն է, որն ողջ  Եվրոպայի բնակիչներին հրավիրում է դիտարկել, ուսումնասիրել և հմայլվել  թռչուններով: Եվրաթռչնադիտարկումը շուրջ 10 տարի առաջ սկսված գլոբալ նախաձեռնության` World Birdwatch-իմի մասն է հանդիսանում: Այս նախաձեռնության նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց, որպեսզի հանգստյան օրերին գնան թռչնադիտարկման (birdwatching), որի ընթացքում դիտարկեն և նշեն հնարավորինս  շատ թռչնատեսակների:

2005 թվականից Եվրաթռչնադիտարկում նախաձեռնությունը Հայաստանում իրականացվում է Հայաստանի թռչունների պահմանման միության (ՀԹՊՄ) կողմից որը հանդիսանում է BirdLife International-ի ներկայացուցիչը Հայաստանում: Եվրաթռչնադիտարկման շրջանակներում Եվրոպական մայրցամաքով մեկ իրականացվում են բազմաթիվ ու բազմազան միջոցառումներ, որոնք ներառում են թռչնադիտարկման էքսկուրսիաներ, հատուկ միջոցառումներ` օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմաներում, մանկական մրցույթներ, թռչուններին նվիրված  փառատոններ, այցելություններ ազգային պարկեր թռչնադիտարկման նպատակով և այլն:

Եվրաթռչնադիտարկմանը մասնակցելը չափազանց հեշտ է: Ձեզ պետք է ընդհամենը տնից դուրս գալ, դիտարկել թռչուններին ու գրառել ձեր դիտարկումների արդյունքները: Դիտարկումներ կարող եք անել ձեր բնակավայրի, դպրոցի մերձակայքում, կամ էլ կիրակնօրյա զբոսանքի ժամանակ: Ձեր դիտարկումների մասին հաղորդեք ՀԹՊՄ` զանգահարելով (+374 10) 20 87 25 թեժ հեռախոսահամարով:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը