Ձմեռող թռչուններ

Հարգելի թռչնասերներ, ինչպես հայտնի է, աշնանը թռչունները չվում են տաք երկրներ, սակայն որոշ տեսակներ ձմեռում են Հայաստանում, և մեր՝ թռչնասերներիս, օգնության կարիքն ունեն: Տեղադրելով կերամաններ մեր բակերում` մենք կհեշտացնենք թռչունների գոյատևումը ձմռան 3 ամիսներին: Դա կարող է լինել նաև ժամանցի հրաշալի տարբերակ՝ կերակրել, հետևել, լուսանկարել և կիսվել արդյունքներով մյուսների հետ:  

Ուստի Հայաստանի թռչունների պահպանման միությունը հայտարարում է թռչունների ձմեռային մոնիտորինգ: Մոնիտորինգը շատ դյուրին է ու հետաքրքրաշարժ՝ մասնակցության համար պահաջվում է կերաման՝ տեղադրված ձեր բակում և ձեր ուշադրությունը:

dzmerox trchunneri tesakner

Կերակրեք թռչուններին, գրանցեք այն տեսակներին, որոնք կայցելեն կերամանը դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին և լուսանկարեք նրանց կերամանի վրա:  Այնուհետև ուղարկեք մեզ իրականացված մոնիտորինգի  արդյունքները՝ կերամանն այցելած թռչնատեսակների ցուցակն ու ձեր կողմից արված՝ կերամանն այցելած թռչունների լուսանկարները:

Ձմեռող թռչունների ամենաակտիվ օգնականները կխրախուսվեն Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից:

Արդյունքներն ուղարկել  հասցեին

 մինչև  2015թ. մարտի 10-ը: 

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը