Տարվա Թռչուն

 

Հայաստանի թռչունների պահպանման միության աշխատանքի կարևորագույն բաժինը հասարակության լուսաբանումն է: Մեր կենսաբանական ռեսուրսները և թռչունների հանրային գնահատականը բարձրացնելու համար ՀԹՊՄ-ն կազմակերպում է բազմաթիվ հասարակական միջոցառումներ և կրթական ծրագրեր:

Յուրաքանչյուր տարի Հայաստանի թռչունների պահպանման միությունը հայտարարում է «Տարվա թռչուն» խորագրով միջոցառումը, որն անց է կացվում հանրային քվեարկության միջոցով սկսած 2009 թ-ից:

 

«Տարվա թռչնի» ընտրության հիմնական չափանիշները.

- թռչունը պետք է ճանաչելի լինի բոլորի կողմից,

- պետք է լինի հեշտ տեսանելի,

- պահպանության կարիք պետք է ունենա:

 

Կազմակերպության նպատակն է բարձրացնել բնական ռեսուրսների և թռչունների հանրային գնահատականը` մասնավորապես ընտրելով կոնկրետ թռչնատեսակների և այդ ձևով փորձել էլ ավելի բարձրացնել հասարակության հետաքրքրությունը այդ տեսակների պահպանության հանդեպ:


Տարվա թռչուն-2016 - Սովորական հողմավար բազե (Falco tinnunculus)

Տարվա թռչուն-2015 - Ներկարար (Coracias garrulus)

Տարվա թռչուն-2014 - Հոպոպ (Upapa epops)

Տարվա թռչուն-2013 - Արշալուսիկ (Erithacus rubecula)

Տարվա թռչուն-2012 - Ոսկեգույն մեղվակեր (Merops apiaster)

Տարվա թռչուն-2011 - Մեծ երաշտահավ (Parus major)

Տարվա թռչուն-2010 - Մոխրագույն կռունկ (Grus grus)

Տարվա թռչուն-2009 - Բվեճ (Bubo Bubo)

Joomla Templates and Joomla Extensions by JoomVision.Com

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը