Հետազոտությունների արդյունքները

Պատմական ակնարկ, Տարածվածությունն ու Պոպուլյացիան

Տափաստանային հողմավար բազեի բնադրման մասին տեղեկությունները Հայաստանում նշվել է Ս.Կ. Դալի կողմից (1954) գերազանցապես լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներում,ինչպես նաև փոքր քանակությամբ Սևանան լճի ավազանում, երբեմն մինչև 1920 մ բարձրության վրա: Երևանում նրա հանդիպման մասին տեղեկությունները 1928 թ-ին մեզ են հասել Ա.Ֆ. Լեյստերի և Գ.Վ.Սոսնինի (1942) գրանցումների շնորհիվ:

2006 թ-ին հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին սկսված հետազոտություններն ու մոնիտորինգն ուղղված էին հստակեցնելու տեսակի կարգավիճակը, որոշելու բնադրող զույգերի քանակը, պարզելու սպառնացող բնական և մարդածին վտանգներն ու կերային բազան: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է Տափաստանային հողմավար բազեի բնադրման երկու բնադրավայր Սիսիանի սարահարթի արևմտյան հատվածում` Գորհայք ԿԹՏ-ում, մոտ 2000 մ բարձրության վրա, որտեղ այս բազեները բնադրում են լքված աշտարակի տանիքի տակ գտնվող ճեղքերում: Ուսումնասիրություններից պարզվեց, որ բնադրող գաղութի թվաքանակը տատանվում է 15 մինչև 25 զույգ, կախված տարվա բնադրման պայմաններից և կերային բազայի առատությունից: Բազեի այս տեսակը կարող է և բնադրվել Հայաստանի մյուս շրջաններում, քանի որ ինչպես հասուն, այնպես էլ երիտասարդ թռչունները նկատվել են Հայաստանի այլ հատվածներում հետ բազմացման շրջանում: Մինչդեռ հայտնի բնադրագաղութը լիովին ուսումնասիրվեց և նպատակ դրվեց իրագործել բնապահպանական միջոցառումներ պահպանելու այս թռչուններին, չնայած, որ Հայաստանում այս թռչունների պոպուլյացիայի միտումները պարզ չեն:

kestrel researchkestrel research2

Նկ.1 և 2. Տափաստանային հողմավար բազեի բնադրումը պանելային անցքերում

kestrel research3

Նկ. 3 Տափաստանային հողմավար բազեի ձագերը

 

Բնադրավայրի ընտրությունը 

Տափաստանային հողմավար բազեն սնման համար նախընտրում է բաց արոտավայրերը, ցանքատարածություններն ու հացահատիկային դաշտերը: Բնադրման շրջանում այս տեսակը հիմանականում հանդիպում է լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներում, իսկ բնադրման շրջանից դուրս նրան կարելի է հանդիպել հանրապետության ողջ տարածքում 800-3000 մ բարձրությունների վրա (նկ. 4):

kestrel research4

Նկ. 4  Տափաստանային հողմավար բազեի կենսամիջավայրը

 

Սնունդը

Հայաստանում այս տեսակը սնվում է հիմնականում մանր կրծողներով, սողուններով և մորեխներով (Orthoptera) (նկ. 5): Բնադրման շրջանում նրանց սննդային կազմը կարող է տարբերվել` տատանվելով կախված տվյալ տարվա բարենպաստ լինելուց: Օրինակ 2007 թ-ին սննդային ռացիոնը գերազանցապես կազմել են մորեխները, մինչդեռ 2006 –ին հիմնական սնունդ են հանդիսացել մանր կրծողները, իսկ 2005-ին սնվել են մորեխներով ու կրծողներով:

kestrel research5

Նկ.5. Կրծողների մնացորդները բների մոտ

 

Տափաստանային հողմավար բազեին սպառնացող վտանգները Հայաստանում

Նախնական ոուսումնասիրությունների և հեռուստաաշտարակի աշխատակիցների հետ հետևողական զրուցների արդյունքում հայտնի դարձավ, որ 2005 թ-ի հոկտեմբերին հեռուստաաշտարակի տանիքը ենթարկվել է վերանորոգման: Այս հանգամանքը հիմք հանդիսացավ ենթադրելու, որ հենց բնադրավայրի պակասը կարող է հանդիսանալ այս թռչունների թվաքանակը սահմանափակող գործոնը: Մայիսին և հունիսին կատարված ուսումնասիրությունները հաստատեցին այս ենթադրությունները, քանի որ որոշ թռչուններ փոխել էին իրենց բնադրման վայրը:

Բնադրման վայրի սահմանափակ լինելը և անհանգաստացման գործոնը ճանաչվեցին որպես սահմանափակող գործոն այս թռչնատեսակի բազմացման համար: Մյուս կողմից Տափաստանային հողմավար բազեին սպառնում էին որսն ու բնակչության կողմից օգտագործվող թունաքիմիկատները:

Մեկ այլ վտանգ էին ներկայացնում գիշատիչները, որոնք մտնում էին բները հասուն թռչունների բացակայության ժամանակ և գողանում ձվերն ու ձագերին (նկ. 6): Այդ գիշատիչների թվում էին ագռավազգիները, կաչաղակները, հազվադեպ նաև աքիսները (նկ. 7):

     kestrel research6kestrel research7

Նկ.6. Տ.հ.բազեի կոտրած ձվերը բնի հարևանությամբ                                         Նկ.7. Տ.հ.բազեի բնից ընկած ձագը

 

Տեղեկատվաքարոզչական աշխատանքները

Իրականացված միջոցառումները առաջին հերթին ուղղված էին բարձրացնելու տեղական բնակչության տեղեկացվածությունը Տափաստանային հողմավար բազեի մասին` հիմնականում կարևորելով հեռուստաշատարակում աշխատողների և դպրոցականների դերը: Կրթական ծրագիրը նպատակ ուներ ծանոթացնելու երեխաներին Տափաստանային հողմավար բազեի, նրա առանձնահատկությունների և նրան սպառնացող վտանգների մասին `շեշտելով նրա տնտեսական օգտակարությունն ու կարևորությունը գյուղատնտեսական վնասատուներին և հատկապես կրծողներին ոչնչացնելու գործում:

Տեղեկացվածության բարձրացման նպատակով տարբեր հանրային միջոցառումների ժամանակ ներկայացվել են թեմատիկ նյութեր և տեսանյութեր Տափաստանային հողմավար բազեի և մյուս գիշատիչ թռչունների մասին, ինչպես նաև մի շարք այլ տպագրանյութեր են, որոնք բաժանվել են տեղական խնամակալների միջոցով: Պարբերեբար բացատրական զրույցներ և քննարկումներ են կազմակերպվել բարձրացնելու տեղական ղեկավար մարմինների տեղեկացվածությունը և էկոլոգիական գիտելիքները թռչունների մասին (մասնավորապես Տափաստանային հողմավար բազեի, նրա սնման, բնադրման առանձնահատկությունների, տնտեսական օգտակարության մասին): 

 

Իրականացված բնապահպանական միջոցառումները

Այս երկկողմանի ծրագիրը իրագործվեց համատեղ Ligue pour la Protection des Oiseaux (LPO) (BirdLife Ֆրանսիա) և ֆինանասավորվեց European Commission (DG Environment-ի կողմից, որի շնորհիվ ուսումնասիրվեց և մոնիտորինգի ենթարկվեց Տափաստանային հողմավար բազեի բնադրագաղութը Գորայքում և պարզվեցին այն բոլոր վտանգները,որոնք առկա են: Այս ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ փոխանակել Տափաստանային հողմավար բազեի վերաբերյալ գիլելիքներն ու փորձը նրան ուսումնասիրելու և պահպանելու ասպարեզում:

Սկսած 2005 թ-ի կեսերից ‘Development of an IBA Caretaker Network in the Priority Corridors of the Caucasus’ ծրագրի շրջանակներում և BirdLife International-ի աջակցությամբ գրվեց պլան Տափաստանային հողմավար բազեի ներկայիս կարգավիճակը պարզելու, սպառնացող վտանգները որոշելու և բնպահպանական միջոցառումներ իրականացնելու համար, ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով:

Համաձայն ծրագրած նպատակների 2008թ-ին Ծղուկ գյուղի դպոցականները Հայաստանի Թռչունների Պհապանման Միոթյան հետ միասին պատրաստեցին արհեստական բներ Տափաստանային հողմավար բազեի համար: Այս երևույթը աննախադեպ էր այն առումով, որ Տափաստանային հողմավար բազեն առաջին անգամ Կովկասում բնադրվեց արհեստական բնում:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը