ՀԹՊՄ-ի և LPO-ի (BirdLife Ֆրանսիա) համատեղ ծրագիրը

Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից նախաձեռնվեց բազամակողմանի մի ծրագիր` պահպանելու Հայաստանում Տափաստանային հողմավար բազեի (Falco naumanni) եզակի բնադրագաղութը Գորայք ԿԹՏ-ում (Կարևորագույն Թռչնաբանական Տարածք): Այս ծրագրի հիմնական նպատակն էր պարզել Տափաստանային հողմավար բազեի պահպանման ամենաարդյունավետ ուղիները` միավորելով գիտական աշխատանքն ու հանրության ներգրավվածությունը: Սակայն ծրագրի առաջնահերթ խնդիրն էր պարզել, հստակեցնել այս թռչնատեսակի բնադրումը սահմանափակող գործոնները:

Ծրագրի սահմաններում նախատեսված էր այցելություն գործընկեր պետություն` Ֆրանսիա (ԼՊՕ` BirdLife Ֆրանսիա)` առավել տեղեկանալու և փորձ ձեռք բերելու նպատակով, որի ընթացքում պլանավորվում էր այցելություն Տափաստանային հողմավար բազեի բնադրավայր Հատուկ Պահպանվող Տարածքում: Ֆրանսիա Այցելության ընթացքում Հայաստանի Թռչունների Պահպանման Միությանը ներկայացվեց  թե, ինչպես պատրաստել և տեղադրել արհեստական բները  Տափաստանային հողմավար բազեի պոպուլյացիան մեծացնելու համար և հասնել տեսակի պահպանման նպատակներին:

Ավելի ուշ Տափաստանային հողմավար բազեի պահպանության ծրագիրը համակարգող ֆրանսիացի Ֆիլիպ Պիլարը այցելեց Հայաստանում այն հիմանական վայրը, որտեղ բնադրում են այս բազեները: Նրա փորձը և խորը գիտելիքները օգնեցին գնահատելու  բոլոր հնարավորություններն ու տեխնիկական հարցերը արհեստական բների տեղադրման վերաբերյալ: Ինչպես նաև ուսումնասիրվեց Տափաստանային հողմավար բազեի էկոլոգիան և համեմատական վերլուծություն անցկացվեց Հայաստանում և Ֆրանսիայում բնադրող այս տեսակի անհատների միջև: 

kestrel LPO

Ֆիլիպ Պիլարը Տափաստանային հողմավար բազեի բնադրավայրում`Գորհայք ԿԹՏ-ում

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը