BirdLife-ի մասին

BirdLife International-ը, ստեղծված 1922թ-ին որպես «Թռչունների պահպանության միջազգային խորհուրդ», միջազգային հասարակական կազմակերպություններից բաղկացած մեծ ընկերակցություն է: Աշխարհում կա 119 BirdLife գործընկեր՝ յուրաքանչյուր երկրում մեկ կազմակերպություն:

BirdLife International-ը շարժվում է այն գաղափարով, որ կյանքը երկրագնդի վրա պահպանում են մարդիկ, ովքեր, չնայած աշխատելով իրենց բնակության երկրներում, այնուամենայնիվ կապված են իրար հետ համաշխարհային ընկերակցության միջոցով: Այս յուրահատուկ՝ «տեղայինից գլոբալը» մոտեցումը հանգեցնում է ազդեցիկ և երկարաժամկետ բնապահպանութան՝ ի շահ բնության և մարդկանց:

BirdLife-ը ճանաչված է որպես առաջատար կազմակերպություն թռչունների պահպանման ոլորտում: Ճշգրիտ տվյալները, որոնք BirdLife-ը ստանում է կարևոր տարածքներում և բնադրավայրերում զանազան ծրագրեր իրականացնելիս, թույլ են տալիս իրագործել արդյունավետ բնապահպանական ծրագրեր՝ թե՛ թռչունների, թե՛ բնության համար:

BirdLife-ի բոլոր անդամները հավատում են, որ իրենց գործողությունները հանգեցնում են գործնական և կայուն լուծումների՝ զգալիորեն օգնելով բնությանը և մարդկանց:

Մի քանի ցուցանիշներ.

Որպես աշխարհի խոշորագույն բնապահպանական ընկերակցություն՝ BirdLife-ն ունի ավելի քան 13 միլիոն անդամ և հետևորդ:

Այն ընդգրկում է 2.77 միլիոն անդամ և 10.8 միլիոն մարդ, ովքեր առանց անդամ լինելու աջակցել են BirdLife-ի գործընկերներին:

BirdLife-ի գործընկերները աշխատել են 7.475 տեղային խմբերի հետ, ներառյալ գործողությունները 2.750 Կարևորագույն թռչնաբանական և կենսաբազմազանության տարածքների (ԿԹՏ) հետ: Նրանց աշխատանքների մեջ ներգրավված են 2.7 միլիոն երեխա:

BirdLife-ի գործընկերները կառավարել կամ ձեռք են բերել մոտ 4.3 միլիոն հա բնական տարածք՝ 1.553 արգելավայրեր կամ պահպանության տարածքներ:

 

BirdLife-ի գործընկերները աշխատում են իրար հետ համատեղ, համակարգված ձևով՝ կառուցելով ազգային բնապահպանական կազմակերպություններից կազմված համաշխարհային համագործակցություն:

BirdLife համագործակցությունը ամբողջ աշխարհում ունի 6 ռեգիոնալ համակարգող գրասենյակ և գլխավոր գրասենյակ Քեմբրիջում (Մեծ Բրիտանիա)՝ հայտնի որպես BirdLife-ի միջազգային քարտուղարություն: Քարտուղարությունը համակարգում է և հեշտացնում BirdLife International-ի ռազմավարությունը, ծրագրերը և քաղաքականությունը:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը