Անձնակազմ

John Doe
Մամիկոն Ղասաբյան Հիմնադիր և տնօրեն
Երկար տարիների փորձն ու գիտելիքները բնության, հատկապես կենդանաբանության ասպարեզում, թույլ են տալիս ներկայացնել Մամիկոն Ղասաբյանին որպես առաջատար գիտնականի և թռչնաբանի:
John Doe
Մարիաննա Դանիելյան Էկո-կրթության զարգացման պատասխանատու
Մարիաննա Դանիելյանը միացել է «Հայաստանի թռչունների պահպանման միությանը» 2006 թ-ից: Նրա մտքի թռիչքի և երեխաների հանդեպ ունեցած մեծ սիրո շնորհիվ ծնվում և իրականանում են տարբեր կրթական միջոցառումներ և էկոլոգիական դասընթացներ: Մարիաննան նաև ՀԹՊՄ-ի տպագրանյութերի և էլ-հրապարակումների դիզայնի հեղինակն է:
 
John Doe
Ծովինար Հովհաննիսյան Բնապահպանական ծրագրերի պատասխանատու
Ծովինար Հովհաննիսյանը, «Հայաստանի թռչունների պահպանման միությանը» միանալով 2008թ-ին, հասցրել է դառնալ կազմակերպության էնտուզիաստ և նախաձեռնող անդամը, ով ջանում է լավագույնս անել կազմակերպության վերելքի համար:
 
John Doe
Արևիկ Ավետիսյան Էկո-կրթական ծրագրերի պատասխանատու
Արևիկ Ավետիսյանը աշխատում է 2012թ-ից ի վեր: Շատ կարճ ժամանակահատվածում նա իրեն դրսևորել է որպես թիմի ակտիվ և աշխատասեր անդամ, ով մեծ պատասխանատվությամբ և ջանասիրությամբ աշխատում է երեխաների հետ: Նա վստահ է, որ դա ապագայի համար լավագույն ներդրումն է՝ թռչունների պահպանումը Հայաստանում ավելի տարածված դարձնելու նպատակով:
John Doe
Սամվել Գրիգորյան Զարգացման պատասխանատու
Լինելով երիտասարդ և ունենալով կենսաբանական գիտելիքներ՝ Սամվել Գրիգորյանը նոր ավյունով և ջերմեռանդությամբ միացավ թռչունների պահպանման գործին: Կարճ ժամանակահատվածում նա աչքի ընկավ իր ակտիվությամբ, պատասխանատվությամբ, գիտելիքներով և աշխատասիրությամբ:
 
John Doe
Լևոն Հարությունյան Բնապահպանական ծրագրերի պատասխանատուի օգնական
Լևոն Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է մասնակցել մի շարք գիտարշավների, որոնց ընթացքում, աշխատելով բարձրակարգ թռչնաբանների կողքին, ձեռք է բերել մեծ փորձ և հմտություններ:
 

 

 

 

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը