Մեր տեսլականը, առաքելությունը և նպատակները

ՄԵՐ ՄԱՍԻՆ: 2007 թ-ից Հայաստանի թռչունների պահպանման միությունը (ՀԹՊՄ) հանդիսանում է BirdLife International կազմակերպության միակ գործընկերը Հայաստանում, իսկ 2009 թ-ից IUCNառաջին պաշտոնական անդամը Հայաստանում:

ՀԹՊՄ-ը հասարակական կազմակերպություն է, որը հիմնվել է 2002թ-ին և այդ օրվանից ի վեր ձգտում է պահպանել թռչուններին, նրանց կենսամիջավայրերը, ինչպես նաև կարևորագույն նշանակության տարածքները՝ օգտագործելով թռչունների պահպանման գաղափարը տարածքային համայնքները այդ գործընթացի մեջ ներգրավելու նպատակով:

 

ՏԵՍԼԱԿԱՆԸ: ՀԹՊՄ-ը տեսնում է աշխարհը, որտեղ մարդիկ հոգում են բնության մասին, գնահատում են դրա յուրահատկությունն ու օգտակարությունը:

 

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ: ՀԹՊՄ-ը աշխատում է ուսումնասիրել և պահպանել թռչունների պոպուլյացիաները (հատկապես՝ համաշխարհային և ազգային մակարդակներով վտանգված տեսակները) և նրանց կենսամիջավայրերը: Կազմակերպությունը կոչված է օգտագործել թռչունների պահպանման գաղափարը որպես կարևոր քարոզչական միջոց՝ շեշտելու բնապահպանական խնդիրներն ու հարցերը:

 

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ: ՀԹՊՄ-ը նպատակ ունի.

– Ուսումնասիրել և հավաքագրել տեղեկատվություն թռչունների մասին, որոնք հազվագյուտ, խոցելի կամ վտանգված են, պարզել այն վտանգները և հիմնական գործոնները, որոնք բացասական ազդեցություն են թողնում նրանց պոպուլյացիայի վրա և վտանգում են նրանց հետագա գոյությունը:

– Աջակցել Հայաստանում ստեղծելու պետական ռազմավարություն թռչունների և դրանց բնակատեղիների պահպանման ուղղությամբ, խրախուսել պահպանվող տարածքների, արգելավայրերի և այլ հատուկ նշանակության տարածքների պահպանությունը այս տարածաշրջանում:

– Որոշել ջրային և ցամաքային կենսամիջավայրերը, որոնք առանձնանում են թռչունների մեծ բազմազանությամբ կամ կարևոր նշանակությամբ:

– Բարձրացնել հասարակական գիտակցությունը Հայաստանի թռչունների և նրանց պահպանության առաջնայնության վերաբերյալ:

– Մեծացնել կրթական միջոցառումները թիրախային խմբերի մեջ՝ ներգրավելով իրենց էկոլոգիական կրթության և գիտական հետազոտությունների անցկացման մեջ:

– Տարածել և զարգացնել էկոտուրիզմի գաղափարը՝ կազմակերպելով թռչնադիտարկման տուրեր և հիմնելով ԿԹՏ-ների Այցելուների կենտրոններ Հայաստանի տարբեր շրջաններում:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը