Թռչնի ձագեր

babebird2Սովորական երևույթ է գարնանը և ամռանը գտնել գետնին նստած կամ ցատկոտող ձագեր՝ առանց ծնողների ներկայության որևէ նշանի:

Դա բավականին նորմալ է. այնպես որ անհանգստանալու կարիք չկա: Ձագերը մտածված անում են հենց այն, ինչ նախատեսված է բնության կողմից և մինչև թռչել կարողանալը կարճ ժամանակով լքում են բույնը:

Այնուամենայնիվ, միջամտելով երիտասարդ թռչնի գործողություններին հնարավոր է պատճառել ավելի շատ վնաս, քան օգուտ: Քիչ հավանական է, որ ծնողները լքել են ձագերին: Եթե չեք տեսնում հասուն թռչուններին, դա դեռ չի նշանակում, որ նրանք մոտակայքում չեն: Ծնողները հավանաբար հեռացել են կեր գտնելու կամ թաքնված են մոտակայքում՝ ուշադիր հետևելով Ձեզ: Նույնիսկ հնարավոր է, որ հենց Դուք եք վախեցրել նրանց Ձեր ներկայությամբ, և նրանք փախել են՝ թողնելով իրենց ձագին: Թռչնի ձագերը պետք է մնան այնտեղ, որտեղ գտնվում են՝ իրենց ծնողների խնամքի տակ:

Տուն վերցնել ձագին կարելի է միայն այն դեպքում, երբ նա վնասված է կամ հաստատ կորցրել է իր ծնողներին:

Մեզ հայտնի թռչուների ձագերից շատերը աղվափետուրները փոխարինելուց հետո լքում են բույնը, սակայն դեռ թռչել չեն կարող: Այս ձագերը գետնին անցկացնում են մեկ-երկու օր (երբեմն՝ ավելին), մինչև նրանց թափահարող փետուրները լիարժեք կձևավորվեն: Բացառություն են կազմում մանգաղաթևերը և ծիծեռնակները, որոնք անմիջապես բույնը լքելուց հետո կարող են թռնել և քիչ հավանական է հանդիպել նրանց գետնին ընկած:

Անտառաբվի ձագերը վաղ տարիքում բավականին շարժունակ են և կարելի է տեսնել նրանց ծառերին մագլցելիս կամ բնի շրջակայքում, նույնիսկ երբ ամբողջովին չեն ձևավորվել: Երբ գտնեք բվի ձագ, ապա թողեք նրան այնտեղ, որտեղ որ տեսել եք: Մոտենալով ձագին կարող եք հարձակման ենթարկվել նրան պաշտպանելու հասած ծնողական առանձնյակի կողմից: 

 

Ինչ անել, եթե թռչունը վտանգի տակ է…

Վայրի միջավայրից ձագին տեղափոխելը մասնակիորեն նվազեցնում է նրա գոյատևման հնարավորությունը, և դա սովորաբար ամենավատն է, ինչ կարող է անել: Նորափետուր ձագերին պետք է թողնել ծնողների խնամքի տակ այնտեղ, որտեղ գտնվել են:

Եթե թռչունը գտնվում է ճանապարհի ակտիվ օգտագործվող հատվածում կամ այլ պոտենցիալ վտանգավոր, բաց տարածքում, ապա կարելի է վերցնել և մի փոքր տեղափոխել ձագին դեպի ապահով տարածք: Համոզված եղեք, որ թողել եք նրան գտնված վայրից լսելի հեռավորության վրա: Թռչունները թույլ հոտառություն ունեն. այնպես որ, եթե դիպչեք ձագերին, ապա ծնողները չեն հրաժարվի նրանցից:

Եթե կատուներ ունեք, համոզվեք, որ դրանք փակված են ներսւմ, քանի դեռ ձագը ապահով չէ: Վայրի և տնային կենդանիների միջև ծագած ցանկացած կոնֆլիկտում պետք է զիջի տնային կենդանին: 

 

Կարո՞ղ եմ ետ դնել նրան իր բույնը…

Եթե ձագը առանց փետուրների է կամ ծածկված է աղվափետուրնեով, ապա հավանաբար բնից դուրս է ընկել պատահականորեն և կարելի է հնարավորության դեպքում ետ դնել նրան: Արեք դա միայն եթե համոզված եք, թե որ բնից է վայր ընկել ձագը, և արդյոք նա առողջ է, թե ոչ: Երբեմն ծնող թռչուններին թվում է, թե ինչ որ բան այն չէ իրենց ձագերից մեկի հետ, կամ այն սատկում է: Այս դեպքում նրանք դուրս են նետում հիվանդ ձագին՝ այդպիսով կենտրոնացնելով ուշադրությունը առողջների վրա:

Եթե առողջ ձագը հնարավոր չէ վերադարձնել բույն, ապա այն պետք է թողնել մարդու խնամքի տակ: Անհրաժեշտ է հնարավորինս շուտ փոխանցել նրան համապատասխան կառույցին:

Եթե ձագը լիարժեք փետրավորված է, ապա նա ինքնակամ է լքել բույնը և այլևս չի ցանկանում մնալ այնտեղ: Նման թռչունը պետք է թողնել այնտեղ, որտեղ գտել եք՝ ծնողների խնամքի տակ:

Աղբյուրը՝ www.rspb.org.uk :

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը