Հոպոպի հանրային մոնիտորինգի ամփոփումը

Hopop migration

Հայաստանի թռչունների պահպանման միությունը այս տարի ապրիլ ամսին առաջին անգամհայտարարեց հանրային մոնիտորինգի մեկնարկի մասին, որն իրականացավ «Տարվա Թռչուն 2014»նախաձեռնության շրջանակներում: Այն առաջին անգամ իրականացվեց Երևանում՝ ունենալով հետևյալ նպատակը՝ պարզել 2014 թվականը խորհրդանշող թռչնատեսակի՝ Հոպոպի տեղաբաշխվածությունը և քանակը Երևանում:

Նախաձեռնության նպատակն էր՝ ընդգրկել հանրության լայն շրջանակներին թռչունների ուսումնասիրության և նրանց պահպանման գործում: Մոնիտորինգին մասնակցելու համար հարկավոր էր միմիայն ուշադրություն շրջակա միջավայրի և թռչունների հանդեպ: Մոնիտորինգի ընթացքում անհրաժեշտ էր, որպեսզի բոլոր նրանք, ովքեր տեսնում էին Հոպոպին, այցելել Հայաստանի թռչունների պահպանման միության կայք և լրացնել տեղադրված դիտարկման ձևը: Իրենց դիտարկումները կարող էին ավելացնել բոլորը առանց որևէ տարիքային սահմանափակումների: Դիտարկման ձևը հասանելի էր երկու տեսքով՝ մինչև 15 տարեկան երեխաների և 15-ից բարձր անձանց համար:

Մեծ ուրախությամբ պետք է նշենք, որ մոնիտորինգի մեկնարկից հետո, մենք պարբերաբար ստանում էինք նոր դիտարկումներ մեր համաքաղաքացիների կողմից: Ամփոփելով տվյալները նշենք որ, ստացված դիտարկումների մեծ մասը իրականացված է բնադրման ամիսներին: Մոնիտորինգի ողջ ընթացքում հավաքագրված տվյալները թույլ տվեցին ինչ-որ չափով պարզելու Հոպոպի քանակությունը և հասկանալու նրա տեղաբաշխվածությունը մայրաքաղաքում:

Հետաքրքրական է նաև այն, որ տվյալները ստացվել էին Երևանի գրեթե բոլոր համայնքներից, որոնց թվում ամենաշատը՝ Քանաքեռ-Զեյթունից, Աջափնյակից և Էրեբունուց: Հայաստանի թռչունների պահպանման միությունը, հիմնվելով ձեր կողմից ուղարկված տվյալների վրա, կազմեց Հոպոպի տեղաբաշխվածության քարտեզ Երևան քաղաքի համար, որոշակիորեն պարզելով, թե որ համայնքում է առավել հաճախ հանդիպել 2014 թվականի խորհրդանիշը:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան հանրային մոնիտորինգին և օգնեցին մասամբ պարզելու, թե որքան է Հոպոպի տեղաբաշխվածությունը և քանակը Երևանի կանաչապատ տարածքներում:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը