Վերջին 40 տարվա ընթացքում երկիր մոլորակը կորցրել է իր վայրի բնության մոտ 50%-ը

Ըստ վերջին տվյալների՝ վերջին 40 տարվա ընթացքում Երկիր մոլորակի վայրի կենդանիների թիվը կրկնակի նվազել է: Կենդանիները ոչնչացվում են թե՛ ցամաքում, թե՛ գետերում և ծովերում: WWF-ի և Լոնդոնի Կենդաբանական Միության գիտնականները հայտնաբերել են, որ նրանք, հանդիսանալով սննդի աղբյուր, անկանոն թվաքանակով որսվում են մարդկանց կողմից: Այդ գործընթացի վրա ազդում է նաև նրանց կենսամիջավայրերի աղտոտումը և վերացումը:

«Եթե Լոնդոնի Կենդանաբանական այգու կենդանիների կեսը սատկեր, հաջորդ օրը այդ լուրը կհայտնվեր բոլոր թերթերի առաջին էջերին», նշում է Լոնդոնի Կենդաբանական Միության պրոֆեսոր Քեն Նորրիսը: «Բայց այն տեղի է ունենում վայրի բնության մեջ: Այս վնասը անխուսափելի չէ, այլ պարզապես մեր ընտրած ապրելակերպի հետևանքն է:» Նա ասում է, որ բնությունը, որը մեզ ապահովում է սննդով, մաքուր ջրով և օդով, շատ կարևոր է մարդկանց բարեկեցության համար: 

«Մենք կորցրել ենք կենդանիների պոպուլյացիայի կեսը և գիտենք, որ սա պայմանավորված է մարդու սպառողականությամբ: Սա ակնհայտորեն զինվելու ահազանգ է, և մենք պետք է սկսենք գործել», ասում է Մայք Բերրեթը՝ WWF-ի գիտության և քաղաքականության բաժնի տնօրենը: 

Կենդանիների, ձկների և թռչունների թվի կտրուկ նվազումը հաշվարկվել է վերլուծելով 10.000 տարբեր պոպուլյացիաներ՝ ընդգրկելով ընդհանուր առմամբ 3.000 տեսակ: Այս տեղակատվությունը օգտագործվեց առաջին անգամ, որպեսզի ստեղծվի «Ապրող Մոլորակի Ցուցիչ», որն արտացոլում է բոլոր 45.000 ողնաշարավորների վիճակը: 

Ներկայումս համաշխարհային բնակչությունը հատում է ծառերն ավելի արագ, քան թե դրանք վերաճում են, որսում է ձուկը ավելի արագ, քան թե օվկիանոսը ի վիճակի է այդ պաշարները վերականգնել, օգտագործում է գետերի և ստորգետյա ջրային պաշարները ավելի արագ, քան թե անձրևները կարող են դրանք համալրել, և արտադրում ավելի շատ կլիման փոփոխող ածխածնի երկօքսիդ, քան թե օվկիանոսները և անտառները կարող են այն ադսորբել: Կենդանիների պոպուլյացիաների մեջ թվի ամենաարագ անկումները տեղի են ունենում քաղցրահամ ջրերի էկոհամակարգերում, որտեղ թիվը 1970 թ-ից սկսած նվազել էր մոտ 75%-ով: «Գետերը համակարգի հատակն են», ասում է Դեյվ Թիքները՝ WWF-ի քաղցրահամ ջրերի գլխավոր խորհրդականը: «Այն, ինչ տեղի է ունենում ցամաքում, ավարտվում է գետերում»: Ինչպես նշում է Թիքները՝ յուրաքանչյուր տարի Հնդկաստանում կեղտաջրերի տասնյակ միլիոնավոր տոննաներ են թափվում Գանգես գետի մեջ:   

Ինչպես և աղտոտումը, ամբարտակները և ջրի շարունակական վատնումը վնասում են քաղցրահամ ջրերի համակարգը: Աշխարհում գոյություն ունեն 15 մետր և ավել բարձրությամբ ավելի քան 45.000 հիմնական ամբարտակներ: Մինչ քաղցրահամ ջրերում բնակվող այնպիսի տեսակներ, ինչպիսին է Եվրոպական օձաձուկը և վերանում է Միացյալ Նահանգներում, այդ նույն ժամանակ տեղի են ունենում նաև վերականգնումներ: Ջրասամույրները Անգլիայում մոտ էին վերացմանը, բայց բնապահպանական ջանքերի շնորհիվ այժմ տարածված են բոլոր շրջաններում:      

1970 թ-ից սկսած ցամաքում բնակվող կենդանիների թիվը մոտ 40%-ով նվազել է: Սկսած անտառային փղերից Կենտրոնական Աֆրիկայում, որտեղ որսագողության թիվը գերազանցում է ծնելիությունը, վերջացրած Հուլոք գիբոններով Բանգլադեշում և Եվրոպական օձերով, ինչպիսին է Արևմտյան տափաստանային իժը և որի բնակավայրերի վերացումը ենթադրում է պոպուլյացիայի թվի կտրուկ անկում: Բայց, միևնույն է, ինտենսիվ բնապահպանական աշխատանքները կարող են փոխել իրավիճակը, ինչպես դա տեղի ունեցավ վագրերի հետ Նեպալում: Շատ թռչուններ նույպես տուժեցին: Հողագործության ընդլայնման հետևանքով Մոխրագույն կաքավների թվաքանակը Մեծ Բրիտանիայում 1970 թ-ից սկսած նվազել է մոտ 50%-ով, մինչդեռ Կարմրախածի ավազակտցարը Ավստրալիայում 20 տարվա ընթացքում (մինչև 2005 թվականը) կորցրել է իր թվաքանակի 80%:  

Կենդանիների թվաքանակի ամենամեծ անկումը նկատվում է ցածր եկամտով, զարգացող պետություններում, մինչդեռ բնապահպանական միջոցառումները հարուստ պետություններում քիչ են արդարացվում: Սակայն վայրի բնության մեծագույն անկումները հարուստ պետություններում արդեն տեղի էին ունեցել՝ 1970 թվականի հիմնագծային հաշվետվությունից շատ առաջ. վերջին գայլը Մեծ Բրիտանիայում սպանվել է 1680 թ-ին: 

Բացի այդ, ինչպես նշում է Նորրիսը, ներկրելով զարգացող պետությունների կենսամիջավայրերի ոչնչացման հաշվին ստացված սնունդ և այլ մթերքներ՝ հարուստ պետությունները, կարծես, ուղղում են վայրի բնության վատթարացումը այդ երկրներ: Օրինակ՝ անտառահատման արտադրանքի (փայտանյութ, միս և սոյա) մեկ երրորդը 1990-2008 թվականների ընթացքում արտահանվել է Եվրոպական Միություն:    

Դեվիդ Նուսբաումը՝ WWF-ի Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի գլխավոր գործադիրը, ասում է. «Ոչնչացման աստիճանը, որը նշվում է այս հաշվետվության մեջ, պետք է մեզ համար լինի ահազանգ»:

(http://www.theguardian.com/environment/2014/sep/29/earth-lost-50-wildlife-in-40-years-wwf)

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը