ԱՐՄԱՇ ԿԹՏ-Ի ԹՌՉՆԱՇԽԱՐՀԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Արմաշ ԿԹՏ-ն Հայաստանի 18 Կարևորագույն Թռչնաբանական Տարածքներից (ԿԹՏ) և Կովկասի ամենահարուստ թռչնաբանական թեժ կետերից մեկն է: Այն գտնվում է Հայաստանի հարավ-արևմտյան հատվածում՝ Արաքս գետի հովտում (Արարատյան դաշտավայրում), որտեղ հատվում են Հայաստանի, Թուրքիայի, Նախիջևանի (Ադրբեջանի էքսկլավ) և Իրանի սահմանները:

Թռչունների հարուստ ֆաունայի բազմազանության շնորհիվ Արմաշը ճանաչվել է որպես հատուկ նշանակության Կարևորագույն Թռչնաբանական Տարածք: Թռչունների այն բազմազանությունը, որը բնակվում է այստեղ, տպավորիչ է և իր մեջ ներառում է մոտ 220 տարատեսակ: Արմաշը Հայաստանի միակ վայրն է, որտեղ բնադրում են համաշխարհային մակարդակով վտանգված տեսակներ հանդիսացողՄարմարյա մրտիմնը և Սպիտակագլուխ բադը: Այն ապաստան է այնպիսի հազվագյուտ տեսակների համար, ինչպիսին են Եվրասիական տարգալակտուցը և Սպիտակապոչ եղտյուրիկը, որոնք բնադրում են բացառապես այս տարածաշրջանում: Բացի այդ, այստեղ կան բարենպաստ պայմաններ բազմաթիվ չվող թռչունների համար, որոնք գարնան և աշնան չուի ընթացքում հատում են պետական սահմանը:

Ի շնորհիվ ընդարձակ ճահճային տարածքների՝ Արմաշ ԿԹՏ-ի մեծ մասը զբաղեցնում են ձկնաբուծական լճակները՝ յուրաքանչյուրը 11-ից մինչև 95 հեկտար մակերեսով: Ջրավազանները, բնական աղուտները, ջրանցքների ափերը, կանգուն քաղցրահամ ջրերը և արտեզյան աղբյուրները վերածել են Արմաշըթռչունների համար իրական դրախտավայրի:

Ցավոք, վերջին տարիների ընթացքում Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործման և դրանց չվերականգվելու հետևանքով Արարատյան մարզի մի շարք գյուղերում սկսել են չորանալ խմելու և ոռոգման ջրերի աղբյուրները:    

2010թ-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, իրավիճակը ուսումնասիրելու և արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով, հրավիրեց հատուկ հանձնաժողով: Վերջինիս կատարած աշխատանքների հիման վրա Հայաստանի Բնապահպանության Նախարարությունը հետագայում քայլեր ձեռնարկեց տարեկան մոտ 11 միլիոն խորանարդ մետր ծավալով արտեզյան ջրեր խնայելու համար: Նախարարությունը արդեն փակել է ապօրինի արտեզյան հորերի հիմնական մասը: Բայց, ամեն դեպքում, այս բարեփոխումները բավարար չեն ընթացիկ խնդիրը լուծելու համար:

 

28 album 25 album

 

Ջրային ճգնաժամը արդեն հանգեցրել է Արմաշի ԿԹՏ-ում շատ լճակների չորացմանը, որոնք աստիճանաբար փոխարինվում են գյուղատնտեսական հանդակներով և ցանքատարածություններով: Մյուս կողմից, ժամանակին հիմնադրված և կիրառված ձկնաբուծական մեթոդները և արտադրական պրակտիկան Արմաշումստեղծեցին խիստ հազվագյուտ էկոհամակարգ և  բնապահպանական բարձր կարևորություն ունեցող կենսամիջավայր: Ձկնաբուծության այս մեթոդիկայի շնորհիվ է, որ Արմաշը, չնայած լինելով արհեստական ճանապարհով ստեղծված կենսամիջավայր, ապահովում է հազարավոր թռչունների բնադրումը և հանգրվան է չուի ժամանակ: Այնուամենայնիվ, ջրի պակասի խնդիրը բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի և, հետևաբար, այստեղ բնակվող թռչունների պոպուլյացիայի վրա: Ի վերջո, այն կարող է հանգեցնել մի շարք համաշխարհային մակարդակով վտանգված տեսակների անհետացմանը, ինչպիսին է, օրինակ, Մարմարյա մրտիմնը:  

Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը (ՀԹՊՄ) անհապաղ ահազանգել է այս խնդրի մասին՝ կոչ անելով բոլոր պատասխանատու կողմերին գտնելու արդյունավետ լուծումներ, որոնք թույլ կտան վերադառնալ սկզբնական իրավիճակին և փոխել այս տագնապահարույց հանգամանքները: Սերտ համագործակցելով ՀԹՊՄ-ն հետ ԱՄՆ-ի դեսպանատունը, USAID գործակալությունը ևԲնապահպանության Նախարարությունը արդեն տրամադրել են մասնագետներ և ինժեներներԱրմաշում առկա խնդրի լուծումները գտնելու նպատակով: Այս համագործակցության արդյունքում հստակեցվեցին և առաջարկվեցին դեպի Արմաշ ջուր ուղղելու մի շարք այլընտրանքային սխեմաներ:

 

21 album 26 album

 

Բայց էական արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել ավելի լայնամասշտաբ քարոզարշավ և կիրառել ավելի ազդեցիկ միջոցներ: Օրինակ՝ պետական մարմինների անմիջական ուշադրությունը, միջազգային քաղաքացիական հասարակությունը, բնապահպանական և շրջակա միջավայրի պահպանման կոնվենցիաները, որոնք ուղղված են կանխելու էկոհամակարգերի հետագա հետզարգացումը կամ վերացումը, ինչն, անշուշտ, ունի մեծ միջազգային նշանակություն:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը