Եվրոթռչնադիտարկում 2014-ի արդյունքները

Հեռադիտակ, դաշտային ուղեցույց, լավ տրամադրություն և թռչունների իմացություն, ահա թե ինչ է հարկավոր թռչնադիտարկում իրականացնելու համար:  Հոկտեմբերի 4-ին և 5-ին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 40 երկրների թռչնասերները հնարավորություն ունեցան հիանալու 2,5 միլիոն թռչունների զարմանահրաշ միգրացիայով: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս BirdLife International-ի ազգային գործընկերները Եվրոթռչնադիտարկման միջոցով նպատակ ունեին բարձրացնել հասարակության լայն զանգվածների իրազեկվածության մակարդակը թռչունների զարմանահրաշ միգրացիայի մասին և չվող թռչունների կարևությունը բնադրավայրերում, չուի ճանապարհին և ձմեռման տարածքներում, ինչպես Միջերկրականի ավազանում, այնպես էլ Աֆրիկայում: Հայաստանի թռչունների պահպանման միությունը, հանդիսանալով BirdLife International-ի պաշտոնական ներկայացուցիչը  Հայաստանում, նույնպես իրականացրեց Եվրոթռչնադիտարկում՝ Երևան քաղաքի զբոսայգիներում, Եղվարդում, Սևանում, Արդենիս լճի շրջակայքում և իհարկե թռչունների համար հանգրվան դարձած Արմաշի ձկնաբուծական լճերում(Կարևորագույն Թռչնաբանական Տարածք):

Եվրոթռչնադիտարկման շրջանակներում յուրաքանչյուր երկրում հաշվառվում է մասնակիցների և դիտարկված թռչունների քանակը, որից հետո հավաքագրված տվյալները ուղարկվում է Եվրոպայի կենտրոնական գրասենյակ, որն այս տարի  BirdLife Լյուքսենբուրգն էր: Եվրոթռչնադիտարկում 2014 թ-ի առաջատարն այս տարի Նիդերլանդներն են, որտեղ հաշվառվել է ավելի քան  1 052 681  թռչուն:Եվրոթռչնադիտարկում 2014-ի ամենաակտիվ մասնակցիները՝ Շվեցարիայի (5334), Հունգարիայի (2943),Շվեդիայի (3000)  և Նիդերլանդների (2000)  բնակիչներն էին:

EBW 14 group photo at Armash IBA in danger

Եվրոթռչնադիտարկում 2014-ի մասնակիցները Արմաշի ձկնաբուծական լճերում

EBW celebrated

Եվրոթռչնադիտարկում 2014-ի մասնակիցները Սևանա լճում

Հայաստանում այս տարի Եվրոթռչնադիտարկման 60 մասնակիցների կողմից հաշվառվեց՝ 84 տեսակի18.009  թռչուն:

Հայաստանում ամենաշատ գրանցված տեսակների եռյակը`

1. Հայկական որոր (Larus armenicus)

2.  Սև փարփար (Fulica atra)

3. Կռնչան բադ (Anas platyrhynchos)

 

 EBW with US Ambassador US Ambassador promoting

Եվրոթռչնադիտարկումը ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնի մասնակցությամբ

Deputy Minister discussing Participants briefed

Հայաստանի բնապահպանության նախարարության առաջին տեղակալ Ս. Պապյանը ներկայացնում է Եվրոթռչնադիտարկման գիտական կարևորությունը

Տեսակներ, որոնք համարվել են առավել հետաքրքիր՝

1. Մոխրագույն կռունկ (Common crane archibaldi)

2. Անտառակտցար (Scolopax rustcola)

3. Տափաստանային մկնաճուռակ (Circus macrourus)

Հայաստանյան Եվրոթռչնադիտարկման հատուկ հյուրերն էին՝ Հայաստանում  ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը, Հայաստանի բնապահպանության նախարարության առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ինչպես նաև տարբեր բնապահպանական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

Bicycle NGO volunteers bicycle birdwatching

© Ս. Հովհաննիսյանի

"Հեծանիվ +" ՀԿ-ի անդամները Եվրոթռչնադիտարկման հաշվառման ժամանակ

Հայաստանի թռչունների պահպանման միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան այս տարվա Եվրոթռչնադիտարկմանը՝ WWF Հայաստան, «Էկոտուրիզմ» ասոցիացիա, «Համահայկական բնապահպանական ճակատ», «Խազեր» ՀԿ, ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն՝ Կիմ Դիլբարյանին, «Հեծանիվ +» ՀԿ, «Արփի և Ամասիա» (ԿԹՏ) խնամակալներ՝ Շաքրո և Կարեն Ղազարյաններին, նշված տարածքում եվրոթռչնադիտարկում անցկացնելու և տվյալներ հաղորդելու համար, և իհարկե բոլոր թռչնասեր կամավորներին:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը հույս ունի, որ մոտ ապագայում թռչնադիտարկումները մեր երկրում կստանան ավելի տարածված բնույթ:

 

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը