Բաց մի՜ թողեք Եվրոթռչնադիտարկումը հոկտեմբերի 4-ին և 5-ին

aspb3

Գալիք մի քանի շաբաթների ընթացքում միլիոնավոր թռչուններ պատրաստվում են լքել Եվրոպան` չվելով դեպի Աֆրիկա այնտեղ ձմեռելու համար: BirdLife International-ի ներկայացուցիչ հանդիսացող կազմակերպությունները ամբողջ Եվրոպայից հրավիրում են մարդկանցօգտվել այս հնարավորությունից և 2014թ. հոկտեմբերի 4-ին և 5-ինբացահայտել թռչունների միգրացիայի զարմանահրաշ աշխարհը:

Այս տարի BirdLife International-ի 37 պաշտոնական ներկայացուցիչները Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից հրավիրում են մարդկանց դիտելու թռչուններին և տեղեկանալ հետաքրքիր փաստերի` թռչունների միգրացիայի և այն վտագների մասին, որոնց թռչունները հանդիպում են չուի ժամանակ: Գրեթե  բոլոր երկրներում մարդիկ կարող են գտնել դիտարկման վայրերի և չուի մասին տեղեկատվության: Չվող թռչունների մեծամասնությունը գտնվում է վտանգի տակ, քանի որ իրենց  կերակրման, ձմեռելու տարածքներում և միգրացիայի ժամանակ կանգառելու վայրերում տեղի են ունենում  կլիմայական և կենսամիջավայրերի  փոփոխություններ: BirdLife-ը մեծ ուրախությամբ նշում է այն մասին, որ տարեց տարի Եվրոթռչնադիտարկման ընթացքում ավելանում է թռչունների միգրացիայով հետաքրքրվող մարդկանց քանակը:

 

Չվող թռչունների համար կենսականորեն կարևոր է պահպանել`

  • նրանց կերակրման տարածքները,
  • միգրացիայի ճանապարհին կանգառելու վայրերը,
  • ձմեռման վայրերում հարմարավետ  կենսամիջավայրը:

 

2014թ. Եվրոթռչնադիտարկման նպատակն է՝ բարձրացնել հասարակության լայն զանգվածների իրազեկվածության մակարդակը թռչունների զարմանահրաշ միգրացիայի մասին և չվող թռչունների կարևորությունը բնադրավայրերում, չուի ճանապարհին և ձմեռման տարածքներում ինչպես Միջերկրականի ավազանում, այնպես էլ Աֆրիկայում:

Եվրոթռչնադիտարկումը ամենամյա թռչնադիտարկման միջոցառում է, որն ընդգրկում է տարբեր երկրներում կազմակերպված միջոցառումները: Դիտարկումների վայրերում, թռչունների և մասնակիցների քանակը հաշվառվում և զեկուցվում է ազգային գրասենյակներից Եվրոպական գրասենյակ: Նախորդ տարի 34 երկրներից Եվրոթռչնադիտարկմանը մասնակցել է մոտ 65.000 մարդ և այդ 2 հանգստյան օրերի  ընթացքում դիտարկվել է ավելի քան 4 մլն  թռչուն: 2014թ. միջոցառումները համակարգվելու են Natur&ëmwelt-ի կողմից, որը հանդիսանում է BirdLife–ի պաշտոնական ներկայացուցիչը Լյուքսենբուրգում, որտեղ էլ ստացված տվյալները հավաքագրվելու և հրապարակվելու են ամբողջ եվրոպական տարածաշրջանում:

Եվրոթռչնադիտարկման մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝ www.eurobirdwatch.eu:

Հայաստանում Եվրոթռչնադիտարկում 2014-ը իրականացվելու է Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից, որն էլ կոչ է անում բոլոր ցանկացողներին միանալ համաեվրոպական թռչնադիտարկմանը և ներգրավել հնարավորինս շատ մասնակիցների:

Հայաստանյան Եվրոթռչնադիտարկմանը միանալու համար կարող եք գրանցվել` ուղարկելով ձեր տվյալները հետևյալ էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել մեր գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով (+374 10 20 87 25) ՄԻՆՉԵՒ Սեպտեմբերի 30-ը:

Սպասում ենք Ձեր արձագանքին

Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը