ՀԹՊՄ-ն հյուրընկալվեց «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության անգլերեն դասընթացների «Access» միկրոկրթաթոշակային ծրագրի 2014 թ. Ամառային ճամբարին

10506558 10204263855863757 4620388818175224378 o

2014թ. հուլիսին Հայաստանի թռչունների պահպանման միությունը հրավեր ստացավ մասնակցելու Access միկրոկրթաթոշակային ծրագրին, որը ղեկավարվում է «Փի-Էյչ Ինթերնեշնլ»-ի կողմից: «Անգլերենի դասընթացների Access միկրոկրթաթոշակային ծրագրի» շրջանակներում ՀԹՊՄ-ի աշխատակիցը 54 հայ դպրոցականներին ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող բնապահպանական և կրթական ծրագրերը: Հուլիսի 22-25-ը, Նոր Հաճնից, Դիլիջանից և Ճամբարակից 54 ավագ դպրոցականներ իրենց անգլերենի ուսուցիչների հետ հավաքվել էին Աղվերանում` մասնակցելու երկամյա ծրագրի ավարտական ճամբարին: 

«Անգլերենի դասընթացների Access միկրոկրթաթոշակային ծրագրի»  մասնակիցներն էին Նոր Հաճն, Դիլիջան և Ճամբարակ քաղաքների սոցիալապես խոցելի և անապահով ընտանիքների 13-20 տարեկան շնորհալի աշակերտները: Ծրագրի մասնակիցներին ընձեռվում է հետագա ուսման և մասնագիտական ընտրության համար ավելի լայն հնարավորություններ` կրթություն ստանալ Միացյալ Նահանգներում և իրականացնել փորձի փոխանակում:

summerԾրագիրը մեկնարկել է 2012թ. սեպտեմբերից: Ունենալով անգլերեն լեզվի իմացության միջին մակարդակ` դպրոցականները  ակտիվորեն ներգրավվեցին տարաբնույթ դասընթացներին` առաջնորդության, քաղաքացիական ակտիվության, հայերի և ամերիկացիների մշակույթային կյանքի տարբերության, ինչպես նաև բնապահպանական, կրթական և այլ թեմաների շուրջ:  Ընդհանուր առմամբ, ծրագրի նպատակն էր ընդլայնել երեխաների մտահորիզոնը`  ներգրավելով նրանց սոցիալական և բնապահպանական ոլորտներում:

Ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի թռչունների պահպանման միության (BirdLife  Հայաստանում) ներկայացուցիչ Լյուբա Բալյանը պատմեց կազմակերպության 10-ամյա ձեռքբերումների, ձեռնարկվող բնապահպանական և հետազոտական աշխատանքների մասին, որոնք ուղղված են վտանգված թռչնատեսակների պահպանմանը: Դպրոցականները տպավորված էին ՀԹՊՄ-ի գրացած հաջողություններով և բնության հանդեպ նվիրվածությամբ:

Լյուբայի կողմից ներկայացված PowerPoint  նյութում ցուցադրվեց Հայաստանում գրանցված վայրի բնության պահպանման իրական մի քանի դեպք, որոնք էլ բազմաթիվ հարցեր առաջացրեցին դպրոցականների մոտ, և նրանք ցանկություն հայտնեցին անդամակցել ՀԹՊՄ-ին:

Լյուբայի ելույթը ոգևորեց դպրոցականներին և համոզմունք սերմանեց, որ յուրաքանչյուր ոք իր գաղափարներով ի զորու է շատ բան փոխել:

ՀԹՊՄ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում «Փի-Էյչ Ինթերնեշնլի» հայկական գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանին ծրագրին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը