Տափաստանային հողմավար բազեի նոր բնադրավայր Հայաստանում

560004 334380663299906 349418095 nՀայաստանի թռչունների պահպանման միության կողմից իրականացվողՏափաստանային հողմավար բազեի(Falco naumanni) ամենամյա ուսումնասիրությունների շրջանակներում և Rufford Small Grants հիմնադրամի աջակցությամբ իրականացվեց նոր բնադրավայրերի հետազոտում և ուսոuմնասիրում Հայաստանի հարավային շրջաններում,

որի արդյունքում հայտնաբերվեց նոր բնադրավայր Սիսիան քաղաքում: Ուսումնասիրությունները իրականացվեցին բնադրման շրջանում, հատկապես այն ժամանակահատվածում, երբ թռչունները առավել ակտիվ որս են անում և կերակրում ձագերին: Ի տարբերություն արդեն հայտնի երկու բնադրավայրերի, որոնցից մեկը գտնվում է Գորայք Կարևորագույն թռչնաբանական տարածքում, նոր բնադրագաղութը Սիսիան քաղաքում առավել մեծ է և ներառում է շուրջ 50-60 բնադրող զույգ: Մյուս տարբերությունն այն է, որ քաղաքային միջավայրում թռչունները բնադրում են մարդկանց հարևանությամբ, բնակելի շենքերի տանիքների տակ: Տափաստանային հողմավար բազեի ամենամյա գիտական ուսւոմնասիրությունները և բնապահպանական աշխատանքները կշարունակվեն՝ ներառելով նաև նոր բնադրագաղութը: 

IMG 1581 IMG 1495

Տափաստանային հողմավար բազեները զբաղեցրել են բնակելի շենքերի տանիքները Սիսիան քաղաքում

Տափաստանային հողմավար բազեն (Falco naumanni) փոքր գիշատիչ է, որի բնադրման արեալը ձգվում է Եվրոպայից դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան, հասնելով մինչև Բանգլադեշ: Տափաստանային հողմավար բազեն հանդիսանում է բնադրող չվող տեսակ, ձմեռում է Աֆրիկայում և Պակիստանում: Այս տեսակը գաղութային բնադրող է:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը իր շնարհակալությունն է հայտնում Լևոն Հարությունյանին մոնիտորինգային աշխտանքներին մասնակցելու համար:

Առավել մանրամասն՝ տեսակի, ինչպես նաև Հայաստանի թռչունների պահպանման միության կատարած աշխատանքի մասին, ուղղված փրկելու Տափաստանային հողմավար բազեին անհետացումից Հայաստանում, կարող եք ծանոթանալ այստեղ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը