Observado.org արդեն հայերեն

 kollaj 2

Observado.org կայքը այն վիրտուալ վայրերից է, որտեղ բնասերները կիսվում են իրենց դիտարկումներով՝ ինչպես կենդանիների, այնպես էլ բույսերի, միջատների և այլ տաքսոնների մասին: Կայքը հասանելի է հանրության լայն շրջանակներին և հատկապես առավել ճանաչում ունի թռչնադիտարկողների շրջանում: Observado.org կայքի նպատակն է ներառել կենդանական և բուսական բոլոր տաքսոնոմիկ խմբերին՝ զետեղելով միմիայն ճշտված, ստուգված և տվյալ ժամանակը արտացոլող, «թարմ» դիտարկումներ: Այլ կերպ ասած, այստեղ մարդիկ կիսվում են իրենց դիտարկումներով ողջ աշխարհից:

Մուտքագրված տվյալները՝ անձանց կամ կազմակերպությունների կողմից, հասանելի են բոլորին, որոշակի սահմանափակումներով: Կայքի համար  առաջնահերթ է բարձր մակարդակի վրա պահել տվյալների իսկությունը, որը ստուգվում է մասնագետների կողմից, ովքեր ամեն օր, ժամեր շարունակ, կայքում հետևում և ստուգւոմ են ավելացված դիտարկումները: Կայքը լայն հնարավորություններ է ընձեռում բոլոր նրանց, ովքեր ճամփորդում են կամ սիրում են ակտիվ հանգիստ կազմակերպել բնության գրկում, գրանցելու և կիսվելու այն ամենով, ինչ տեսել են բնության մեջ՝ սկսած բույսերից մինչև խոշոր կաթնասուններ: Սա նաև հիանալի միջոց է տեղեկացնելու բնասերներին, թե տվյալ պահին, տվյալ տարածքում ինչ հետաքրքիր բույս կամ կենդանի կարելի է տեսնել: Մյուս կողմից նրանք, ովքեր ճամփորդում են, կայքի շնորհիվ կարող են տեղեկանալ ացելության երկրի կամ վայրի բնության հարստությունների մասին:

Observado.org կայքը բազմալեզու է ի շնորհիվ բոլոր այն հասարակական կազմակերպությունների, ովքեր համագործակցելով կայքի ղեկավարների հետ, կամավորական սկզբունքով թարգանել են այն առավել քան 40 լեզուներով: Կայքը հասանելի է նաև հայերեն լեզվով: Հայաստանի թռչունների պահպանման միությունը, կարևորելով նման վիրտուալ աշխարհի առկայությունը, սիրով թարգմանել է այն հայերեն և այժմ ներկայացնում է հայ բնասերներին, որոնք նույպես հնարավորություն ունեն իրենց դիտարկումներն ավելացնելու միջազգային այս ցանցոմ և տեղեկացված լինելու ինչպես մեր, այնպես էլ այլ երկրների բնության հարստությունների մասին:

kollaj

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը