Երևանում շարունակվում է Հոպոպի հանրային հաշվառումը

hopop2Մեծ ուրախությամբ պետք է նշենք, որ Երևանի տարբեր համայնքներում ապրող մեր քաղաքացիների կողմից մենք շարունակում ենք ստանալ Հոպոպի դիտարկումներ: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր արդեն իրենց մասնակցությունն են ցուցաբերել մոնիթորինգին:

Հիշեցնենք, որ Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Տարվա Թռչուն 2014» նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ կազմակերպել է հանրային մոնիթորինգ, որի ընթացքում հավաքագրված տեղեկություները մեզ թույլ կտան պարզելու Հոպոպի քանակությունը մայրաքաղաքում և հասկանալու այս թռչնատեսակին սպառնացող վտանգները, ինչպես նաև այդ տվյալների հիման վրա կստեղծվի Հոպոպի տեղաբաշխվածության քարտեզ: Ի դեպ՝ Հոպոպները տարվա այս ժամանակաշրջանում զբաղված են լինում իրենց ձագերի կերակրմամբ, այդ իսկ պատճառով նրանց կարելի է նկատել ավելի հաճախ:

Եղե՛ք ուշադիր, միացե՛ք հանրային մոնիթորինգին: Գրանցե՛ք Հոպոպի դիտարկումը՝ www.aspbirds.org կայքում, և ձեր համայնքը կհայտնվի մեր տեղաբաշխվածության քարտեզի վրա:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը