Հայաստանը նշեց թռչունների միգրացիայի համաշխարհային օրը

Belgian Birdwatchers in Vedi Hills

Բելգիացի թռչնադիտարկողները նշում են թռչունների միգրացիայի համաշխարհային օրը Հայաստանում

Թռչունների միգրացիայի համաշխարհային օրը իրենից ներկայացնում է ամենամյա գլոբալ նախաձեռնություն, որի շրջանակներում տոնում են չվող թռչունների օրը և նպաստում նրանց պահպանմանը ամբողջ աշխարհում: Չվող թռչունների օրը նշվում է հանրային միջոցառումների տեսքով` ինչպիսիք են թռչունների վերաբերյալ փառատոնները, կրթական ծրագրերը, թռչնադիտարկումները, և որպես կանոն այդ բոլոր միջոցառումները կազմակերպվում են մայիս ամսվա երկու հանգստյան օրերի ընթացքում:

Չվող թռչունների համաշխարհային օրը այս տարի ՀԹՊՄ տոնեց Մայիսի 10 և 11-ին: Այս տարվա թեման էր «Միգրացիոն ուղիներ. Չվող թռչունները և տուրիզմը» կարևորելով չվող թռչունների պահպանության և տեղի համայնքի զարգացման միջև կապը, ինչպես նաև թռչնադիտարկումն ու էկոտուրիզմը ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր տարի հազարավոր չվող թռչուններ թռչում են ամբողջ աշխարհով և ստեղծում հիանալի տեսարան` ինչպես թռչնադիտարկողների այնպես էլ բնության սիրահարների համար:

Մայիսի 11-ին ՀԹՊՄ կազմակերպեց թռչնադիտարկում Բելգիայից ժամանած զբոսաշրջիկների համար, ովքեր Հայաստանում անցկացրեցին 7 օրյա տպավորիչ թռչնադիտարկում: Նրանք ճանապարհորդեցին Հայաստանի հյուսիսից դեպի հարավ և ավարտեցին իրենց դիտարկումները Վեդիում: Իրենց կատարած ճանապարհորդության ընթացքում նրանք կարողացան տեսնել Կլորաքիտ լողակտցարին, Մեծ իլիկակտցարին, Կռվակտցարին, Պտավոր կտցարին, Ճնճղուկ ավազակտցարին, 45 չվող Ֆլամինգոների, Թերեքի կտցարին և Հայաստանով անցնող այլ հետաքրքիր ու գեղեցիկ չվող թռչնատեսակներին: Իրենց շրջագայության անբաժանելի մասն էր կազմում թռչունների և բնության լուսանկարները:

Group Photo with TUMO

ԹՈՒՄՈ-ի երիտասարդ ուսանողները Թումանյանի այգում

Թռչունների հետաքրքրաշարժ և գեղեցիկ միգրացիայի տոնը այս տարի նշելու համար  ՀԹՊՄ որպես տոնական օրեր օրացույցի վրա առանձնացրեց մայիսի 10 և 11-ը: ՀԹՊՄ մայիսի 10-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երիտասարդ ուսանողների համար կազմակերպեց թռչնադիտարկում, որն անցկացվեց Երևան քաղաքում գտնվող Թումանյանի այգում: Թռչնադիտարկման ընթացքում մեզ միացան նաև պատահական անցորդներ, ովքեր հետաքրքրված էին թռչուններով: Միջոցառման առաջին մասը ՀԹՊՄ սկսեց լսարանային պայմաններում դասախոսության տեսքով` «Թռչունների միգրացիայի արգելքները»թեմայով,  որի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին այն հիմնական խնդիրները, որոնց հետ բախվում են թռչունները յուրաքանչյուր տարի չու կատարելիս: Դասախոսությանը հաջորդեց թռչնադիտարկումը, որի ընթացքում ուսանողները մոնոդիտակի օգնությամբ շատ մոտ տարածությունների վրա իրենց կյաքում առաջին անգամ նկատեցին գույնզգույն թռչուններին, որոնք հիացնում էին իրենց արտաքին տեսքով և գունավորմամբ: Այս քարոզարշավը թևավոր բարեկամների հանդեպ մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների մոտ:

birdwatching with TUMO 5                   birdwatching with UMO 3 vocal bird ID quiz

ՀԹՊՄ իր խորհին շնորհակալությունն է հայտնում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, ինչպես նաև մեր հարգարժան Բելգիացի թռչնադիտարկողներին, որոնց միջոցով հնարավոր եղավ կազմակերպել այդ երկու իրադարձությունները Հայաստանում:

Lesser grey shrike Red backed Shrike

Սևաճակատ շամփրուկ (ձախ) և Ժուլան (աջ) © ASPB

Isabelline Wheatears

 Պարող քարաթռչնակ © ASPB

Flamingooooos

Ֆլամինգո © ASPB

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը