Երկրի միջազգային օրը ՀԹՊՄ տոնեց Կենդանաբանական այգում

P1550860

«Երկրի oր» քարոզարշավն այս տարի մեկնարկեց ապրիլի 5-ին Երևանի կենդանաբանական այգում կայացած ծառատունկով և թռչունների միջազգային օրվան նվիրված մրցույթով: Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը նույնպես իր մասնակցությունն ունեցավ այդ միջոցառմանը կենդանաբանական այգու կողմից տրամադրած տաղավարներից մեկում, որտեղ ներկայացավ տպագրանյութերով և տարբեր վիկտորինա-խաղերով: Տաղավարի շուրջ երեխաների բազմության պակաս չէր զգացվում, իսկ կազմակերպության աշխատակիցներն էլ իրենց հերթին էլ ավելի շատ էին ակտիվացնում և ոգևորում երեխաներին ստուգելով նրանց գիտելիքները մեր թևավոր բարեկամների մասին:  

P1550748

Թռչունների պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում երեխաները պետք է երկու ժամվա ընթացքում պատրաստեին թռչունների համար նախատեսված արհեստական բներ: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան խորացնել իրենց գիտելիքները թռչնատեսակների, նրանց կառուցվածքի, վարքագծի, կենսապայմանների, ինչպես նաև առանձնահատկությունների մասին: Մրցույթի ժամանակ առաջադրվել էին երեք անվանակարգեր`

1. Լավագույն նորարարական մոտեցում

2. Լավագույն մտահաղացում

3. Լավագույն ստեղծագործական լուծում

Միջոցառման ավարտին ժյուրիի կողմից ամփոփվեցին մրցույթի արդյունքները:

ժյուրիի անդամների կազմում էր ընդգրկված Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանի Թռչունների Պահպանման Միության տնօրեն Մամիկոն Ղասաբյանը, Ռեյմա խանութների ցանցը  և «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնը: ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը ոգևորված էր միջոցառմամբ և մասնակիցների ստեղծագործական ակտիվությամբ: «Ես այսօր այստեղ տեսա բազմաթիվ երիտասարդ ստեղծագործող երեխաների, ովքեր թռչնաբներ են պատրաստում: Այս երեխաներն ապագայում ինչ-որ բան կանեն Հայաստանի բնության և թռչունների պահպանության համար»:

Եվ այսպես, մրցույթի արդյունքներով առաջին մրցանակին արժանացան Գողթի միջնակարգ դպրոցի սաները, երկրորդ մրցանակին`Ն.Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցը, երրորդ մրցանակին` մայրաքաղաքի թիվ 181 հիմնական դպրոցը, չորրորդ մրցանակին` Խ. Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը:

Հատուկ մրցանակ շնորհվեց Գ. Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցին «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի կողմից՝ Ամառային ճամբարի մեկ շաբաթյա մասնակցություն, որը տեղի կունենա Երևանի կենդանաբանական այգում:

P1550772 P1550755

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը