Միասին պարզենք Հոպոպի քանակությունը Երևանում

hopop card

Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Տարվա Թռչուն 2014»նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ կազմակերպում է հանրային մոնիթորինգ և ակնկալում է ձեր մասնակցությունը:

«Տարվա Թռչուն 2014»` Հոպոպը, լայնորեն տարածված է Հայաստանի բոլոր մարզերում: Այս տարի հանրային մոնիթորինգը իր մեկնարկը սկսում է Երևան քաղաքից, որտեղ Հոպոպին կարելի է տեսնել գրեթե բոլոր այգիներում և պարտեզներում: Տեսակի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար այցելեք www.aspbirds.org կայք:  Մոնիթորինգի նպատակն է պարզել Հոպոպի տեղաբաշխվածությունը և քանակը Երևանում: Նախաձեռնության նպատակն է ընդգրկել հանրության լայն շրջանակներին թռչունների ուսումնասիրության և նրանց պահպանման գործընթացում: Եթե այս տարի՝ 2014-ին, տեսել եք Հոպոպին, ապա  այցելեք Հայաստանի թռչունների պահպանման միության կայք՝ www.aspbirds.org, և ավելացրեք ձեր դիտարկումը:

Հավաքագրված տեղեկություները մեզ թույլ կտան պարզելու Հոպոպի քանակությունը մայրաքաղաքում և հասկանալու այս թռչնատեսակին սպառնացող վտանգները, ինչպես նաև այդ տվյալների հիման վրա կստեղծվի Հոպոպի տեղաբաշխվածության քարտեզ:

88

Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

 

Հարցերի դեպքում կարող եք գրել  հասցեով:

«Տարվա Թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների եւ նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին, այս տարի հարցմանը մասնակցեցին 1592 հոգի և հավաքելով առավելագույն ձայները՝ 313 ձայն Հոպոպը ճանաչվեց 2014-ի խորհրդանշող թռչնատեսակը:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը