«Դիմավորենք գարունը միասին» նկարչական մրցույթ

mkoyan varazdatԱպրիլի 1-ին` թռչունների միջազգային օրը, Հայաստանի թռչունների պահպանման միության և «Գարնանն Ընդառաջ» (www.springalive.net) ծրագրի նախաձեռնությամբ կմեկնարկի «Դիմավորենք գարունը միասին» խորագիրը կրող նկարչական մրցույթը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցականները ինչպես Երևանից, այնպես էլ մյուս մարզերից: Մասնակիցները իրենց նկարներում պետք է պատկերեն «Գարնանն Ընդառաջի» բոլոր թռչնատեսակներին կամ նրանցից որևէ մեկին (Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու և Ոսկեգույն մեղվակեր) իրենց չուի ճանապարհին:  

Իսկ ինչպե՞ս ստեղծել մրցունակ նկար՝

- Գունավոր մատիտներ կամ ջրաներկ,

- A4 կամ A3 չափսի թուղթ,

- Եվ ամենակարևորը՝ ձեր նկարչական հմտություններն ու մտքի թռիչքը:

Լավագույն 3 աշխատանքները կպարգևատրվեն Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից: Աշխատանքները ուղարկել մինչև հունիսի 1-ը Պ. Սևակ 7, ք. Երևան, 0014, Հայաստան:  

Ինչպես նաև «Գարնանն Ընդառաջի» շրջանակներում հայտարարված է միջազգային նկարչական մրցույթ`«Ինչու՞ եմ սիրում գարնան ավետաբերներին» խորագրով, որտեղ հայ դպրոցականները մրցելու են իրենց նկարներով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դպրոցականների հետ: Սպասվում են հետաքրքիր մրցանակներ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար այցելել www.springalive.net կայքը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 20 87 25 հեռախոսահամարով:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը