Գարնանն Ընդառաջ՝ մեկնարկը տրված է

logo asb logo spring

Գարնանն Ընդառաջ՝ մեկնարկը տրված է

P1080643Հայաստանի թռչունների պահպանման միությունը ուրախ է տեղեկացնելու, որ մեկնարկել է «Գարնանն Ընդառաջ» ծրագիրը: Արդեն 9 տարեկան «Գարնանն Ընդառաջը» այս տարի նույնպես համախմբելու է երեխաներին, նրանց ուսուցիչներին և ընտանիքներին Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում դիտարկելու և գրանցելու չվող թռչունների  հինգ տեսակների վերադարձը՝ Գյուղական ծիծեռնակ, Սպիտակ արագիլ, Սովորական կկու, Սև մանգաղաթև և Ոսկեգույն մեղվակեր:

«Գարնանն Ընդառաջը» միավորում է Եվրոպայի և Աֆրիկայի բնակիչներին, որոնք հետևում և գրանցում են լայնորեն տարածված 5 թռչնատեսակների գարնանային վերադարձը: Մասնակիցները հետևում են գարնան հերթափոխին մայրցամաքների միջև և գրանցում իրենց դիտարկումներըwww.springalive.net կայքում: Երեխաների մեծամասնությունը, ովքեր մասնակցում են «Գարնանն Ընդառաջ» ծրագրին առաջին շփումն են ունենում թռչունների հետ և հնարավորություն են ստանում դիտարկելու և ավելին իմանալու նրանց մասին:

sovorakan kku2014 թ-ը հատկանշական է լինելու «Գարնանն Ընդառաջի» համար, քանզի սպասվում են նորանոր անակնկալներ, այդ թվում տեղեկություններ թռչունների և նրանց միգրացիայի մասին www.springalive.net  կայքում, միջազգային մրցույթներ, առցանց խաղեր և շատ այլ նորույթներ : Հուսով ենք, որ այս տարի առավել մեծ ոգևորվածությամբ կմասնակցեք թռչուններին նվիրված զանազան միջոցառումներին՝ սկսած թռչնադիտարկումից մինչև նրանց պահպանումը: Իսկ նմանատիպ տեղեկություն, թե ինչպիսի միջոցառումներ և որտեղ են անցկացվելու, կարող եք գտնելwww.springalive.net կայքում:

sev mangaxatev           voskeguin mexvaker giuxakan cicernak

Եվ արդեն հերթական տարին ծրագիրը իրականանում է Միթսուբիշի հիմնադրամի աջակցությամբ:

mitsubishi logo

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը