«Հայաստանի վայրի թռչունները» լուսանկարչական մրցույթի ամփոփումը

P1100478Ամփոփելով «Հայաստանի վայրի թռչունները» խորագրով հայտարարված լուսանկարչական մրցույթը՝ նոյեմբերի 12-ին Հայաստանի թռչունների պահպանման միությունը կազմակերպեց փոքրիկ մրցանակաբաշխություն, որին հրավիրված էին մրցույթի շրջանակներում հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակները:

Հանդիպման շրջանակներում հյուրերին ներկայացվեց ՀԹՊՄ անցած ճանապարհը, թե ինչով է զբաղվել ու ինչով է դեռ շարունակում զբաղվել կազմակերպությունը: Հիշեցնենք, որ մրցույթի նպատակն էր փորձել բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը և այդ կերպ հետաքրքություն առաջացնել թռչնադիտարկման և վայրի թռչունների նկատմամբ: Մրցույթին կարող էին մասնակցել, ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ զբաղվող անձիք:

Ներկայացվող աշխատանքները պետք է լինեին հեղինակային, և յուրաքանչյուր անվանակարգում մասնակիցը կարող էր ներկայացնել 3-ից ոչ ավել աշխատանքներ, իսկ միևնույն լուսանկարը չէր կարող մասնակցել տարբեր անվանակարգերում:

Մրցույթի շրջանակներում ներկայացվել էին 3 անվանակարգեր՝

Թռչունների վարքը՝ ներկայացվող աշխատանքը պետք է ցուցադրեր լուսանկարչի հմտությունը՝ դինամիկ, ակնթարթային պահերը (թռիչք, վազք) լուսանկարելու ունակությունը: Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց Բերտա Մարտիրոյանը, ով լուսանկարել էր երկու Հայկական որորներին թռիչքի ժամանակ:

P1100379Թռչուններն իրենց կենսամիջավայրում՝ այս անվանակարգում շեշտը դրվում էր ներկայացվող աշխատանքի գեղարվեստական կողմի վրա՝ կոմպոզիցիայի ընկալում, լուսանկարի գունային լուծում: Այս անվանակարգում մենք ունենք երկու հաղթող

1-ին տեղ՝ Վահրամ Պետրոսյան իր Ոսկեգույն մեղվակեր լուսանկարով

2 –րդ տեղ՝ Անի Ենոքյան Եվրոպական Բվիկ լուսանկարով

Քաղաքի թռչուններ` Այս անվանակարգում ներկայացվող աշխատանքը պետք է ցուցադրեր, թե ինչպես է թռչունը հարմարվում շրջակա միջավայրին, մարդկանց հարևանությանը և քաղաքային պայմաններին: Ցավոք քաղաքի թռչուններ անվանակարգում ստացված լուսանկարները չէին համապատասխանում մեր կողմից ներկայացված պահանջներին և այդ պատճառով այս անվանակարգում չունեցանք հաղթող լուսանկար:

Մրցույթի ժյուրիի պրոֆեսիոնալ կազմը բաղկացած էր, ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան մասնագետներից, որոնք բազմիցս լինելով Հայաստանում քաջատեղյակ են Հայաստանի բնաշխարհից: Հաղթողներին միության կողմից տրամադրվեցին VENTO խանութ սրահի նվեր քարտեր, որտեղից նրանք կարող են գնել դաշտային, լեռնագնացության և տուրիստական այլ գույք, հանդերձանքի պարագաներ:

Հայաստանի թռչունների պահպանման միությունը շնորհակալություն է հայտնում VENTO խանութ սրահին համագործակոցության և աջակցության համար:

Vahram Petrosyan European Bee Eater

1-ին տեղ. Վահրամ Պետրոսյան, Ոսկեգույն մեղվակեր (անվանակարգ` Թռչուններն իրենց կենսամիջավայրում)

Ani Yenokyan Scops owl

2րդ տեղ. Անի Ենոքյան, Եվրոպական բվիկ (անվանակարգ` Թռչուններն իրենց կենսամիջավայրում)

Berta Martirosyan Lake Sevan Gulls

1-ին տեղ. Բերտա Մարտիրոսյան, Հայկական որոր (անվանակարգ` Թռչունների վարքը)

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը