"Տարվա թռչուն" ամենամյա ծրագրի քվեարկությունը հայտարարում ենք բացված

vote for me nt3jey Սիրելի բարեկամներ,

        Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը  հայտարարում է "Տարվա թռչուն" կրթական ծրագրի բաց քվեարկության սկիզբը, որն անցկացվում է հանրային քվերակությամբ, ինչպես առցանց, այնպես էլ թերթիկների միջոցով հատկապես այն տեղանքներում, որտեղ առկա է ինտերնետի դժվարհասանելիության խնդիրը: «Տարվա Թռչուն» խորագրով միջոցառումը  իր մեկնարկը սկսել է 2009 թ-ից:

       Նախաձեռնության նպատակն է ընտրել այդ թվականի խորհրդանշող թռչնատեսակը և սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են ուսուցանող միջոցառումներ ուղղված թռչնատեսակի ուսումնասիրմանը, հանդիպումներ դպրոցականների և տեղական համայնքների հետ, բաժանվում են տպագրանյութեր (պաստառներ, թերթոններ, օրացույցներ, «Թռչուն 2014» կպչուն զարդապատկերներ): «Տարվա Թռչնի» ընտրության հիմնական չափանիշներն են` թռչունը պետք է ճանաչելի լինի բոլորի կողմից, պետք է լինի հեշտ տեսանելի և ունենա պահպանման կարիք: Հարկ է նշել նաև այն, որ նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչված թռչնատեսակի պահպանմանը և ուսումնասիրմանը: Քվեարկությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ թե որ թռչնատեսակը կդառնա տարվա խորհրդանիշ, կախված է միմիայն ձեզանից:

qveatertik

Ընտրեք Ձեր նախընտրած թռչնատեսակին, այցելելով www.aspbirds.org կայքի գլխավոր էջը կամ ներբեռնելով ներքևում տեղադրված ընտրման թերթիկը:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը