Ամերիկահայ կամավորը հյուրընկալվեց Հայաստանի թռչունների պահպանման միությունում

kevorkԱրդեն երկու տարի է, ինչ Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը հյուրընկալում է “Դեպի Հայք” կազմակերպության կամավորներին: Այս տարի ՀԹՊՄ-ն ընդունեց Լոս Անջելեսից ժամանած երիտասարդ կենդանաբան Գևորգ Բաբայանին, ով ավարտել է Պոմոնայի Պետական Ճարտարագիտական Համալսարանի կենդանաբանության ֆակուլտետի բակալավրիատը: Նախքան Հայաստան գալը Գևորգը ներգրավված է եղել դաշտային հետազոտություններում` ուսումնասիրելով աշխարհում վտանգված և Հավայան կղզիներում բնադրող Փուայոհի կեռնեխին: Հենց նրա վառ հետաքրքրությունը դեպի վայրի թռչունները բերեց նրան ՀԹՊՄ: Այստեղ նա շարունակեց իր մասնագիտական աշխատանքը` զուգակցելով այն հայրենի հողում իրականցվող դաշտային աշխատանքներով: 

Հայաստանում և ՀԹՊՄ-ում իր աշխատելու ընթացքում նա իրական պատկերացում կազմեց այն մասին, թե ինչպես է իրականացվում վայրի բնության պահպանումը Հայաստանում, և թե ինչ գնով է հաջողվում փոքր բնապահպանական կազմակերպությանը իրագործել այդ ամենը` մշակելով նպատակներ և հասցնել դրանք իրենց վերջնական արդյունքին: «Այն ամենն, ինչը ես հասցրեցի հասկանալ դա այն էր, թե ինչպես է բնապահպանական ՀԿ-ին հաջողվում գործել և իրականացնել իր ծրագրերը զարգացող երկրում`հաշվի առնելով տեղի քաղաքական մթնոլորտը և ծրագրերի իրականացման համար առկա ռեսուրսները: Այն ինչ ես ապրեցի և սովորեցի այստեղ չէր լինի առանց ՀԹՊՄ-ի բանիմաց և նվիրյալ անձնակազմի» - ասել է նա:

Իր չորսամսյա պրակտիկայի ընթացքում Գևորգի աշխատանքը շատ արդյունավետ էր, իսկ նրա ներդրումը ՀԹՊՄ-ի աշխատանքում իսկապես արժեքավոր` սկսած կայքի համար թռչնատեսակների գիտական ակնարկների պատրաստումից, էկո-տուրիզմը խթանող գրքույկի մշակումից, ընդհուպ մինչև 

kevork 2Վայրի թռչունների դաշտային մոնիտորինգ իրականացնելու նպատակով Գևորգը մեկնեց Արարատյան դաշտավայր, որի ընթացքում հավաքագրեց արժեքավոր տվյալներ, որոնք հետագայում կօգտագործվեն Հայաստանի թռչունների տվյալների բազայի թարմեցման համար: «Ամենից շատ ինձ դուր եկավ Հայաստանի թռչունների էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունն, որը երբեմն նույն տեսակի սահմաններում տարբերվում էր ի համեմատ Արևմտյան Պալեարկտիկայի այլ հատվածների “, ասել է նա: Այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա հետագա կամավորներին նա պատասխանեց. “Գալ բաց սրտով և պատրաստ լինել ամեն փորձից որևէ բան սովորելուն»:հետազոտական աշխատանք բարդ դաշտային պայմաններում:

Հուսով ենք, որ ՀԹՊՄ-ում Գևորգի ձեռք բերած աշխատանքային փորձը նրան վստահություն կներշնչի հետագա գիտական աշխատանքներ կատարելիս, կնպաստի նրա մասնագիտական աճին և կօգնի պահպանել իր նվիրվածությունը և հետաքրքրասիրությունը կենդանաբանության և հատկապես վայրի թռչունների հանդեպ:

logo spring alive 1

 

1 mainLogo333

Կապ

Պ. Սևակ, 7, Երևան, 0014, Հայաստան

(+374 10) 20 87 25

էլ. փոստով՝ armbirds@yahoo.com

կամ լրացրեք կոնտակտային ձևը

ՀԹՊՄ-ը Flickr-ում

ՀԹՊՄ-ն տեղեկագիրը

Գրանցվեք և ստացեք մեր կիսամյակային տեղեկագիրը